22/05/2026
Սիրելի՛ 9-րդ դասարանցիներ,
ջերմորեն շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» կապակցությամբ։ Այսօր ավարտվում է ձեր կյանքի կարևոր փուլերից մեկը, լի հիշողություններով, ձեռքբերումներով, ընկերությամբ և գեղեցիկ դպրոցական տարիներով։ 🔔📚
Մեր մեթոդմիավորման անդամների անունից մաղթում ենք ձեզ առողջություն, հաջողություններ, նպատակասլացություն և վստահ քայլեր կյանքի նոր ճանապարհներին։ Թող ձեր գիտելիքները, աշխատասիրությունն ու կամքը միշտ ուղեկցեն ձեզ դեպի նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ։ 🌟
Շնորհավորում ենք նաև բոլոր աշակերտներին ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների մեկնարկի կապակցությամբ։ ☀️
Թող ամառը լինի ուրախ, անվտանգ, լի հետաքրքիր պահերով, ակտիվ հանգստով և նոր ուժերով։ 🏖️⚽🚴
Իսկ մենք արդեն սպասում ենք նոր ուսումնական տարվան՝ նոր գաղափարներով, հաջողություններով և գեղեցիկ հաղթանակներով։ 🏆📖