Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ

Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ «ԻՋԵՎԱՆԻ ԱԱՊԿ» ՓԲԸ

12/05/2026

📌ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ բուժքույրեր,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։

Մայիսի 12-ը, որը նշանավորվում է որպես բուժքույրական գործի հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օր, մեզ հիշեցնում է այն մեծ պատասխանատվության մասին, որ դուք կրում եք ձեր ուսերին։ Ինչպես տասնամյակներ առաջ Նայթինգեյլն իր անձնվեր աշխատանքով փրկեց հազարավոր կյանքեր, այնպես էլ դուք այսօր, հավատարիմ մնալով ձեր կոչմանը, կանգնած եք մեր քաղաքացիների առողջության պահպանման ամուր դիրքերում։

Բուժքրոջ մասնագիտությունը նախևառաջ վեհ առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է մարդկային լավագույն արժեքները։ Մարդկանց կյանքի ու առողջության պահպանմանն ուղղված ձեր ամենօրյա անձնվեր աշխատանքն արժանի է ամենաբարձր հարգանքի և խորին երախտագիտության։

Շնորհակալ ենք ձեր կատարած մարդասիրական աշխատանքի համար։

Շնորհավոր մայիսի 1 🎈🎈🎈Շնորհավոր տոնդ, Հայ աշխատավոր🇦🇲----------------------------------📌Այսօր Աշխատավորների միջազգային օ...
01/05/2026

Շնորհավոր մայիսի 1 🎈🎈🎈
Շնորհավոր տոնդ, Հայ աշխատավոր🇦🇲
----------------------------------
📌Այսօր Աշխատավորների միջազգային օրն է։
📌Մարդն աշխատանքով է հարուստ։ Աշխատանք ունենալը մարդու ամենահիմնական իրավունքներից է, իսկ աշխատասիրությունը՝ մարդկային առաքինություններից լավագույնը․․․

Ներմարզային շաբաթօրյակ  «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում 🍀🌳
26/04/2026

Ներմարզային շաբաթօրյակ «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում 🍀🌳

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի 🐣🐥
04/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի 🐣🐥

🌷 Սիրելի՛ կանայք, աղջիկներ, մայրեր և քույրեր շնորհավորում ենք Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ։ ...
07/03/2026

🌷 Սիրելի՛ կանայք, աղջիկներ, մայրեր և քույրեր շնորհավորում ենք Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ։

🌷 Մաղթում ենք երջանկություն անձնական կյանքում, խաղաղություն, առողջություն, հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:
Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ ու գնահատված, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ։

🌷Թո՛ղ գեղեցկությունն ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցն ամենուր:

🌷Մարտի 8-ը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ-ի կին աշխատակիցներին իրենց նվիրված և մարդասեր աշխատանքի համար

🌷 Ժպտացեք հաճախ, Ձեր ժպիտը թեթևացնում է ծանր աշխատանքային առօրյան, ամոքում պացիենտներին, նրանց հարազատներին և առհասարակ ստեղծում դրական մթնոլորտ, որն անչափ անհրաժեշտ է այս աշխատանքում։

ՍՏԵՂԾԵԼ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՐՈՆ՝ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻ ՀԵՏԱնվանի պրոֆեսոր` Արա Բաբլոյանը փետրվարի 19-ին այցելել է «Իջևանի...
19/02/2026

ՍՏԵՂԾԵԼ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՐՈՆ՝ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻ ՀԵՏ

Անվանի պրոֆեսոր` Արա Բաբլոյանը փետրվարի 19-ին այցելել է «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ, որտեղ տնօրեն` Գրիգոր Նազինյանը ներկայացրել է կենտրոնի ընթացիկ գործունեությունը: Քննարկվել են հետագա ծրագրերը կապված բրոնխյալ ասթմայի վաղ հայտնաբերման կաբինետ հիմնելու, տեղում սպիրոմետրիայի հետազոտություններ իրականացնելու համար:

🌹 Այսօր մեր կոլեկտիվի ամենասիրելի բժշկուհիներից մեկի՝ Karine Dovlatbekyan -ի 70 ամյակն է 🎉🌹 Անձնուրաց նվիրումով բժշկուհի...
27/01/2026

🌹 Այսօր մեր կոլեկտիվի ամենասիրելի բժշկուհիներից մեկի՝ Karine Dovlatbekyan -ի 70 ամյակն է 🎉
🌹 Անձնուրաց նվիրումով բժշկուհի, անզուգական ընկեր, մարդկային շատ բարձր որակներով օժտված Մարդ, կոլեկտիվի համ ու հոտ... 🎁
🌹 Իր համեստությամբ, պարտաճանաչությամբ, մարդկային նրբություններին լիարժեք տիրապետող մասնագետ, որին սիրում և հարգում են ոչ միայն կոլեկտիվի անդամները, այլ նրա հետ գոնե մեկ վայրկյան շփված մարդիկ 🥰
Սրտանց շնորհավորում ենք բժշկուհի ջաաա՜ն 🥂

14/01/2026

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

«Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի աշխատակիցները տնօրեն` Գրիգոր Նազինյանի գլխավորությամբ այսօր այցելել են «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկակ...
31/12/2025

«Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի աշխատակիցները տնօրեն` Գրիգոր Նազինյանի գլխավորությամբ այսօր այցելել են «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևանի կենտրոն՝ երեխաներին փոխանցելու ոչ միայն նվերներ, այլ նաև մեր ուշադրությունը, սերը ու հոգատարությունը:
Յուրաքանչյուր երեխա արժանի է ժպիտի, ջերմության ու հավասար հնարավորությունների։
Մենք հավատում ենք, որ միասին կարելի է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա զգում է, որ մենակ չէ 🫂

✨️Ուրախ ենք տեղեկացնել, որ Տավուշի Մարզպետի կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ տրվեցին «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի. 📌 Մանկաբար...
24/12/2025

✨️Ուրախ ենք տեղեկացնել, որ Տավուշի Մարզպետի կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ տրվեցին «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի.

📌 Մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Համզյանին` Կանանց և աղջիկների առողջապահության պահպանման, հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության, ընդգրկվածության բարձր ցուցանիշների և բարեխիղճ աշխատանքի համար

📌 Բուժքույր Լիանա Ճաղարյանին` Սոցիալական փաթեթի շահառուների հաշվառման, ուղեգրման, խորհրդատվության և հետազոտման աշխատանքների կազմակերպման համար

🎉 Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր սիրելի բուժաշխատողներին և հայտնում շնորհակալություն նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Address

Երիտասարդական 2/1
Ijevan
4001

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share