Ijevan CDRC

Ijevan CDRC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ijevan CDRC, Health/Medical/ Pharmaceuticals, ՀՀ Տավուշի մարզ, Ijevan.

«Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնաճյուղ` Իջևանի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն:
Երեխաների առողջության խնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Այդ կապակցությամբ ընդունվել են մի շարք օրենքներ, կոնվենցիաներ և ռազմավարություններ, որոնցում հատկանշական է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Երեխաների և դեռահասների առողջու

թյան ու զարգացման ազգային ռազմավարությունը»: Նշված ռազմավարության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է գործողությունների ծրագիր, որն ուղղված է երեխաների հիվանդությունների և զարգացման խանգարումների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և բուժմանը:
Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների զարգացման գնահատումը, վաղ հայտնաբերումը և նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնների (ԵԶՎԿ) հիմնադրումը: Իջևանի ԵԶՎԿ-ն բժշկական վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրում Տավուշի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Ծառայությունները և խնամքը տրամադրվում է բազմամասնագիտական թիմի միջոցով` բժիշկ-վերականգնողաբան, ֆիզիկական թերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, լոգոպեդ և հատուկ մանկավարժ: Կենտրոնի բոլոր աշխատակիցները Իջևանի բնակիչներ են և վերապատրաստում են անցնել Երևանում` «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում: Երեխաների վերականգնողական բուժումն ապահովելու համար կենտրոնը համալրված է հատուկ կահույքով, անհրաժեշտ սարքավորումներով և գույքով:
Իջևանի ԵԶՎԿ-ն հիմնվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից` հետևյալ կազմակերպությունների և հովանավորների աջակցությամբ` Լիխտենշտեյնի Արմենիանոս Հիմնադրամ,Կազա Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամ,«Արաբկիր» Բժշկական համալիր-ԵԴԱԻ,Դանիայի Միջազգային Զարգացման Գործակալության Առաքելություն Արևելք,Դերձակյան Ընտանիք Արգենտինայից,Շալոդեկ Ընտանիք Մոնակոից:

Իջևանի վերականգնողական կենտրոնի թիմը շնորհավում է սիրելի երեխաներին հունիսի 1_ի կապակցությամբ🎉🎉🎈🎈Ցանկանում ենք,որ յուրաք...
01/06/2026

Իջևանի վերականգնողական կենտրոնի թիմը շնորհավում է սիրելի երեխաներին հունիսի 1_ի կապակցությամբ🎉🎉🎈🎈Ցանկանում ենք,որ յուրաքանչյուր երեխա շրջապատված լինի սիրով և ջերմությամբ,մշտապես զգա ապահովություն և հոգարտություն։Թող որ բոլոր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ։

3 հիմնական պատճառ,երբ պետք է անհանգսանալ և դիմել մասնագետի.                              1🚩Խոսքի ուշացում կամ  բացակայու...
08/01/2026

3 հիմնական պատճառ,երբ պետք է անհանգսանալ և դիմել մասնագետի.

1🚩Խոսքի ուշացում կամ բացակայություն.
Եթե 1.5_2տ երեխան չի օգտագործում բառեր, չի փորձում շփվել ձայնով կամ ժեստով։

2🚩Սոցիակական շփման դժվարություններ...
Չի արձագանքում անվանը ,աչքի կոնտակտ չունի,չի հետաքրքրվում երեխաներով և մեծահասակներով։

3🚩Կրկնվող վարք կամ շարժումներ.
Մեկ և նույն շարժումների հաճախակի կրկնում (ձեռքերի թափհարում,պտտում) ոչ նպատակային օգտագործում։

✨️Այս նշանները պարտադիր չէ հստակ խնդիր համարել,բայց կարևոր ազդակ է վաղ միջամտության համար որն ավելի արդյունավետ է փոքր տարիքում...

16/12/2025
Խմբային պարապմունքներից հատվածներ....
16/12/2025

Խմբային պարապմունքներից հատվածներ....

11/12/2025

🎗Ոչ մի խաղալիք չի կարող փոխարինել ծնողի ներկայությանը երեխայի կյանքում։⛳️
🌞Երեխայի վաղ զարգացման հիմքը կառուցում է ծնողը։
Մենք բոլորս զբաղված ենք առօրյա գործերով,բայց պետք է հիշենք, որ ոչ մի աշխատանք չի կարող փոխարինել այն պահին, երբ ծնողը նստում է երեխայի կողքին, լսում նրան և պարզապես լինել նրա հետ։
✨️Ծնողի ժպիտը երեխայի համար վստահության աղբյուր է։
✨️Ծնողի գրկախառնությունը աշխարհի ամենաապահով վայրն է։
✨️ Ծնողի ասած.

դառնում է հիմք,որի վրա երեխան կառուցում է իր ապագան։

🚩Երեխայի համար ամենաարժեքավոր
նվերը ծնողի ուշադրությունն ու սերն է։
🚩Լինենք մեր երեխաների կողքին և լինենք նրանց աջակից...

10/12/2025

Վաղ միջամտությունը նպաստում է երեխայի շարժողական,իարագ զարգացմանը։
🎗Փոքր տարիքում երեխաների ուղեղը ավելի ընկալունակ է նոր տեղեկատվության նկատմամբ։Վաղ միջամտությունը հնարավորություն է տալիս ձևավորել ճիշտ վարքագիծ և հմտություններ։🌈

🏆Վաղ աջակցության շնորհիվ հնարավոր է կանխել կամ շտկել զարգացման խոչընդոտներ։
🏆Վաղ միջամտության ծրագրերը հարմարեցվում են երեխայի հատուկ կարիքների։

📕📕📕
Ընտանիքի դերը և աջակցությունը
կարևոր մասն է վաղ միջամտության արդյունավետություն.....

09/12/2025

Զգայական ինտեգրումը երեխայի զարգացման հիմքն է։

Երեխան աշխարհը ճանաչում է, ոչ թե բառերով,այլ զգացողություններով...
✨️Յուրաքանչյուր հպում,հոտ,ձայն ուղերձ է, որը օգնում է ուղեղին միավորել ներքին և արտաքին աշխարհը։🎗
Երբ զգայական համակարգը գործում է ներդաշնակ երեխան իրեն զգում է վստահ,կարողանում է սովորել, խաղալ,շփվել։🌈
Բայց երբ այդ ինտեգրումը խաթարվում է, ի հայտ է գալիս անհանգստություն,անճարունակություն,գերակայություն, ուշադրություն բարդույթ։🪐

📕
Զգացողությունները զարգացնելով զարգացնում ենք ամբողջականության....

Շնորհակալություն "Մարիայի երեխաներ" բարեգործական հիմնադրամին՝ Իջևանի վերականգնողական  կենտրոնի երեխաների առօրյան հետաքրք...
29/04/2025

Շնորհակալություն "Մարիայի երեխաներ" բարեգործական հիմնադրամին՝ Իջևանի վերականգնողական կենտրոնի երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու համար;

Address

ՀՀ Տավուշի մարզ
Ijevan
4001

Telephone

+374 263 40464

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ijevan CDRC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ijevan CDRC:

Share