Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն

Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն Միավորել հայ բուժքույրերին։
Մշակել բուժքոյրական գործի զարգացման պլաններ։

📢 Սիրելի՛ գործընկերներ,Ավարտվեց «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» խորագրով կոնֆերանսը, որը համախմբեց ոլորտի բազմաթիվ...
24/05/2026

📢 Սիրելի՛ գործընկերներ,
Ավարտվեց «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» խորագրով կոնֆերանսը, որը համախմբեց ոլորտի բազմաթիվ մասնագետների, դասախոսների և ուսանողների՝ մեկ հարթակում քննարկելու բուժքույրության զարգացման արդիական ուղղությունները, մասնագիտական մարտահրավերներն ու ապագայի հնարավորությունները։

Ողջույնի խոսքով հանդես եկան՝
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան,
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան Առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյան,
ՀՕՖ_ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյան,
Հայաստանի բակալավր բուժքույրերի միության նախագահ Նարինե Սուլթանյան,
Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միության նախագահ Վերա Մխիթարյան։

Կոնֆերանսի կազմակերպիչներն էին՝
,
Հայ Օգնության Ֆոնդը #ՀՕՖ, Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միությունը և Հայաստանի բակալաբր բուժքույրերի միությունը։

Կոնֆերանսին ներկա էր հատուկ հրավիրված բուժքույր` Վալերիա Տրուբաչևան, ով եկել էր Ղազախստանից։
Ներկայացրեր «Դեղորայքային սխալներ» թեմա։

Աջակից՝
#Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն։

Կոնֆերանսին մասնակցում էին 230 բուժքույրեր։

Դասախոսությունները իրականացվեց 22 բուժքույրերի կողմից։

Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց բուժքրոջ կարևորագույն դերը ժամանակակից առողջապահական համակարգում՝ որպես գիտելիքի, հոգատարության և մասնագիտական առաջնորդության կրող։

Մինչ նոր հանդիպումներ...

#բուժքույր #բուժքույրականմիություն

13/05/2026

Շնորհակալություն Հ1-ի անձնակազմին՝ բուժքույրական գործի կարևորությունը բարձրաձայնելու, հարթակ տրամադրելու համար, և մեր բոլոր ղեկավարներին՝ ովքեր աջակցել են ի սկզբանե և դեռ աջակցում են, սատարել են բարեփոխումներին , վստահել և մշտապես եղել մեր կողքին։

Մեր բուժքույրերիս արմատները հասնում են մինչև 4-րդ դար՝ Ներսես Մեծի առաջին բժշկանոցներ, որտեղ խնամքը դարձավ գիտություն և առաքելություն։

🔹 Կրթություն և որակ. Ժամանակակից բուժքույրը բարձր որակավորում ունեցող մասնագետ է։ Շարունակական կրթությունը պայքար է հանուն յուրաքանչյուր բուժառուի անվտանգության։

🔹 Համակարգային աջակցություն. Մեզ պետք է ղեկավարների վստահությունն ու արժանապատիվ պայմաններ, որպեսզի բուժքույրը լինի բժշկի լիարժեք գործընկերը։

​Մենք խոսել ենք բարդությունների մասին, որպեսզի վաղը ունենանք ավելի հզոր ու հուսալի առողջապահություն։
Ամենակարևորներից մեկը խորքային խնդիրների մասին բարձրաձայնելն էր.
💉 Մեկ բուժքույրը՝ 10+ պացիենտի փոխարեն (երբ նորման 1_5ն է)։
🫰 Աշխատավարձը, որը պետք է համապատասխանի մարդկային կյանքեր փրկելու պատասխանատվությանը։
☕️ Սառած սուրճն ու 24-ժամյա «ավտոպիլոտը»։
(Մոռացանք նշել,որ բուժքույրը աշխատանքի վայրում երբեք սուրճը չի վայելում🫠 տաք սուրճը խմում է մի քանի ժամ անց` սառը կամ տաք_տաք վառվելով...)


Խոսել ենք կարևոր նպատակների մասին,որը կիրականացվի մայիսի 23_ին կայանալիք «Նոր դարաշրջան բուժքույրական գործում» կոնֆերանսրն։

​ #Բուժքույր #Հ1 #Առողջապահություն #Կրթություն

12/05/2026

Բուժքույր լինելը մասնագիտություն է և կոչում՝ լինելու այնտեղ, որտեղ ցավն է, և պարգևելու հույս։
Շնորհավոր ձեր տոնը, սպիտակ բանակի նվիրյալներ։

​Շնորհակալ ենք ձեր անսպառ համբերության, կամքի և այն ջերմության համար, որով բուժում եք ոչ միայն մարմինը, այլև հոգին։
​Դուք առողջապահության ողնաշարն եք և բժշկի ամենահուսալի գործընկերը։ Թող ձեր բարությունը հազարապատիկ վերադառնա ձեզ։

​Ուժեղ՝ ամենադժվար պահերին և հոգատար՝ յուրաքանչյուրի հանդեպ։

04/05/2026

2026 թվականի հունվարի 11-ից 17-ը բուժքույրերի խումբը մասնակցեց Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված OMI միջազգային սեմինարին։ Սեմինարի հիմնական թեման պալիատիվ խնամքն էր, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց գիտելիքները, ծանոթանալու նոր մոտեցումներին և փոխանակելու փորձը տարբեր երկրների մասնագետների հետ՝ թվով 40 (14 երկիր, 5 մայրցամաք )։
Հայաստանը թիմը բաղկացած էր 4 հոգուց, մանկական բաժանմունքի բուժքույրեր՝ Մարինե Ազարյան,Մելանյա Սահակյան,Վերա Մխիթարյան, և թիմի ղեկավար Մարիա Ալեքսանդրովա։

🎨
Սեմինարի ընթացքում Հայաստանի թիմը կազմակերպեց նաև արտ թերապիայի հատուկ սեանս, որը մեծ հետաքրքրություն և հիացմունք առաջացրեց բոլոր մասնակիցների շրջանում, մոտ երկու ժամ մասնակիցները կտրվեցին բուժքույրական հոգսերից։ Ստեղծագործ միջավայրը հնարավորություն տվեց մասնակիցներին արտահայտել իրենց զգացմունքները, լիցքաթափվել և վերաիմաստավորել իրենց մասնագիտական փորձը։

Ուսումնասիրեցինք նկարչությունը՝ որպես արտաթերապիա, ինչպես նաև ունեինք 5 րոպե՝ ծանոթանալու հայկական պարին․ քիչ ժամանակ, բայց փորձեցինք սովորել և արդեն իրականացնել շարժումներ հայկական երաժշտության ներքո ։

Արտ թերապիայում` կամավոր մասնակցությունն ունեցավ նկարչուհի Սիմա Ջանիբեկյանը։

2026 թվականի հունվարի 11-ից 17-ը բուժքույրերի խումբը մասնակցեց Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված OMI միջազգային սեմ...
03/05/2026

2026 թվականի հունվարի 11-ից 17-ը բուժքույրերի խումբը մասնակցեց Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված OMI միջազգային սեմինարին։ Սեմինարի հիմնական թեման պալիատիվ խնամքն էր, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց գիտելիքները, ծանոթանալու նոր մոտեցումներին և փոխանակելու փորձը տարբեր երկրների մասնագետների հետ՝ թվով 40 (14 երկիր, 5 մայրցամաք )։
Հայաստանը թիմը բաղկացած էր 4 հոգուց, մանկական բաժանմունքի բուժքույրեր՝ Մարինե Ազարյան,Մելանյա Սահակյան,Վերա Մխիթարյան, և թիմի ղեկավար Մարիա Ալեքսանդրովա։
Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները ծանոթացան ELNEC ծրագրին: ELNEC-ի 8 մոդուլները տրամադրում են ապացույցների վրա հիմնված բովանդակություն, որը նրանց հնարավորություն է տալիս ձեռք բերել պրակտիկայի կառավարման և բարձրորակ պալիատիվ խնամքի ապահովման համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:
ELNEC ծրագիրի բուժքույրական կարևոր հմտություններն են՝ խնամք,կարեկցանք,աջակցություն։

Թիմը ակտիվ մասնակցություն ունեցավ քննարկումներում,առաջարկներում և ներկայացրեց ազգային բուժքույրական համայնքը միջազգային հարթակում։
Սեմինարի ընթացքում Հայաստանի թիմը կազմակերպեց նաև արտ թերապիայի հատուկ սեանս, որը մեծ հետաքրքրություն և հիացմունք առաջացրեց բոլոր մասնակիցների շրջանում, մոտ երկու ժամ մասնակիցները կտրվեցին բուժքույրական հոգսերից։ Ստեղծագործ միջավայրը հնարավորություն տվեց մասնակիցներին արտահայտել իրենց զգացմունքները, լիցքաթափվելև վերաիմաստավորել իրենց մասնագիտական փորձը։
Միջոցառման փակման հանդիսավոր արարողության ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացավ իր ազգային տարազով։ Հայաստանը ներկայացավ յուրահատուկ ոճով՝ ընդգծելով Արցախ-Սյունիք տարազային համալիրի մոտիվները, որոնք մեծ տպավորություն թողեցին ներկաների վրա՝ իրենց գունեղությամբ, խորքային խորհրդանշաններով և մշակութային արժեքով։
Այս մասնակցությունը ոչ միայն մասնագիտական զարգացման կարևոր քայլ էր, այլ նաև հնարավորություն՝ աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթն ու հոգատարության արժեքները։

Կարևորելով բուժքույրական շարունակական կրթությունը՝ «Յոլյան» կենտրոնում շարունակվում է բուժքույրական կրթական ծրագիրը, որի...
17/04/2026

Կարևորելով բուժքույրական շարունակական կրթությունը՝ «Յոլյան» կենտրոնում շարունակվում է բուժքույրական կրթական ծրագիրը, որի շրջանակում բուժքույրերը մասնակցում են մասնագիտական դասընթացների, ներգրավվում են քննարկումներում և շարունակաբար բարձրացնում իրենց գիտելիքների ու հմտությունների մակարդակը։
Հանդիպման թեման վերաբերում էր բուժքույրական էթիկային։
Զեկուցող` Նարինե Սուլթանյան։

31/03/2026
Երևանում կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» երկօրյա միջազգային գիտաժողովը2026 թվականի հունվարի 19–20-ին՝ «Յո...
07/02/2026

Երևանում կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» երկօրյա միջազգային գիտաժողովը

2026 թվականի հունվարի 19–20-ին՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Open Medical Institute (OMI)-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի / Armenian Hematology Association և «Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միության» համագործակցությամբ, Հայաստանում առաջին անգամ, կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» միջազգային գիտաժողովը։

🩺 Երկօրյա սիմպոզիումը դարձավ կարևոր հարթակ բուժքույրական կրթության զարգացման, միջազգային փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների խորացման համար՝ հատկապես ծանր և կյանքի համար վտանգավոր հիվանդություններով պացիենտների խնամքի ոլորտում։

🎓 Սիմպոզիումի շրջանակում ներկայացվեցին ապացույցների վրա հիմնված գիտելիքներ, գործնական մոտեցումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք նպաստեցին հաղորդակցության, թիմային աշխատանքի և պալիատիվ խնամքի դերի վերարժևորմանը բուժքույրական գործում։

🌍 Միջազգային խոսնակներ Քերի Լ. Քորմաքը և Սառա Լոուրին իրենց փորձով և գործնական օրինակներով հարստացրին քննարկումները՝ ներկայացնելով ժամանակակից մոտեցումներ ուռուցքաբանության և պալիատիվ խնամքում բուժքույրական գործի վերաբերյալ։

🤝 Սիմպոզիումը դարձավ ոչ միայն կրթական, այլև համագործակցային միջավայր՝ միավորելով հայաստանյան բուժքույրերին, միջազգային մասնագետներին և ոլորտի կազմակերպություններին։

🙏Միջոցառման կայացման պլատինե գործընկերներն էին՝

✅«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն, / Concern-Energomash CJSC
✅Vanar Group ընկերությունը,
✅Թեոֆարմա ընկերությունը / TheoPharma:

07/02/2026

🩺 Որակյալ բուժօգնության հիմքում յուրաքանչյուր օղակի մասնագիտական բարձր պատրաստվածությունն է։ Այս մոտեցումը որդեգրելով՝ «Յոլյան» կենտրոնը մշտապես աջակցում է մասնագիտական հարթակների ստեղծմանը, քննարկումների կազմակերպմանը և կրթական ծրագրերի ներդրմանը։ Օրերս «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Open Medical Institute (OMI)-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի և «Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միության» համագործակցությամբ առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց OMI-ի միջազգային «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» խորագրով գիտաժողովը։ Հարթակը միջազգային փորձին ծանոթանալու եզակի հնարավորություն էր այն բուժքույրերի համար, որոնք պալիատիվ խնամքի շրջանակում առնչվում են պացիենտների հետ և, երբեմն, հայտնվում են բարդ իրավիճակներում։

📌 «Բուժքույրական գործն առողջապահական համակարգի առանցքային բաղադրիչներից մեկն է, որը չի սահմանափակվում միայն մասնագիտական պարտականությունների կատարմամբ, այլև ներառում է ամենօրյա հոգատարություն և մարդկային աջակցություն», —գիտաժողովի բացման խոսքում նշեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։

🎥 Գիտաժողովի կարևոր դրվագները` տեսանյութում ⬇️

Սեպտեմբեր` գիտելիքների մեկնարկՍեպտեմբերի 3_ից սկսվել է բուժքույրական կրթական ծրագրի մեկնարկը  #Յոլյան կենտրոնում։Նպատակը...
12/09/2025

Սեպտեմբեր` գիտելիքների մեկնարկ

Սեպտեմբերի 3_ից սկսվել է բուժքույրական կրթական ծրագրի մեկնարկը #Յոլյան կենտրոնում։

Նպատակը մեկն է.
🩺 *Բուժքույրը՝ գիտելիքի կրող ու կիրառող մասնագետ

Բուժքույրը միայն խնամողը չէ։ Նա հանդիսանում է այն մասնագետը, ով իր գործնական գիտելիքներով, տեսական պատրաստվածությամբ ու մարդասիրությամբ ապահովում է բուժման ամբողջական գործընթացը։

Ժամանակակից բուժքույրը՝
- Տիրապետում է հիվանդությունների ֆիզիոլոգիային ու ախտանիշներին
- Գիտի դեղամիջոցների ազդեցությունները և կողմնակի երևույթները
- Տիրապետում է շտապ օգնության, վերքերի մշակման, ինֆեկցիոն հսկողության կանոններին
- Կատարում է հսկողություն հիվանդի հոգեբանական վիճակի վրա և այսպես շարունակ...

Բուժքույրերի մասնագիտական աճը սերտորեն կապված է շարունակական կրթության, միջազգային փորձի փոխանակման ու գիտական գիտելիքների ներդրման հետ։
Նրանց դերը չի սահմանափակվում «կատարելու» միջոցով․ նրանք նաև վերլուծում են, որոշումներ են կայացնում ու զգում պատասխանատվություն կյանքի համար։

Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia
ՀՀ առողջապահության նախարարություն

Address

7 Nersisyan Street
Yerevan

Telephone

+37410283800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն:

Share