17/10/2025
Հարգելի թերապեւտներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Ամենաբարի, ամենահոգատար, ամենամարդասեր, ամենահամբերատար, ամենափորձառու եւ ամենավստահելի թերապեւտ։
Քեզ ուժ, կարողություն, իմաստություն, գիտելիք եւ հմտություն։
- Թերապեւտ՝ մեր առաջնագծի մարտիկներ, ով առաջինն է հանդիպում հիվանդին եւ առերեսվում հիվանդության հետ։
- Թերապեւտ՝ ներքին հիվանդությունների բժիշկ, ով առաջարկում է բազմամասնագիտական մոտեցումներ համակցված հիվանդություններով հիվանդներին։
- Թերապեւտ՝ կանխարգելիչ բժշկության մասնագետ, ով կատարում է սկրինինգային եւ պատվատման ծրագրեր՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով։
-Թերապեւտ՝ ով նաեւ հոգեբան եւ ընտանիքի աջակից, ով կարող է բուժել խոսքով եւ վերաբերմունքով, ում հետ սիրով կիսում ես քո հոգեհուզական վիճակը։
- Թերապեւտ՝ միշտ հասանելի, ով կայցելի քեզ տանը, հեռավար կբուժի եւ կվերահսկի ամենուրեք։
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ԹԵՐԱՊԵՎՏ՜