08/04/2026
Սիրելի հարգելիներ,
Հղիության և հետծննդյան շրջանում սնուցումը հաճախ ընկալվում է որպես «ընդհանուր խորհուրդների» ոլորտ։ Սակայն հենց այստեղ են ձևավորվում այն որոշումները, որոնք երկարաժամկետ ազդեցություն ունեն թե՛ մոր, թե՛ երեխայի առողջության վրա։
Հրավիրում ենք Ձեզ ՇՄԶ դասընթացի, որտեղ սնուցումը ներկայացվում է ոչ թե ընդհանուր, այլ կլինիկական, կիրառելի և ապացուցահեն մակարդակով։
❓Դասընթացի ընթացքում կքննարկենք՝
• Ի՞նչ ենք իրականում բաց թողնում մայրական խնամքում
• Ինչպե՞ս ճիշտ գնահատել և լրացնել միկրոսննդանյութերի պակասները
• Սնուցման դերը գեստացիոն շաքարախտի, անեմիայի, հիպերտենզիայի կառավարման մեջ
• Հետծննդյան վերականգնման և կրծքով կերակրման իրական մարտահրավերները
• Ինչպե՞ս կառուցել արդյունավետ սնուցման խորհրդատվություն՝ հայկական իրականության համար
😎Թիրախային լսարան՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ,
թերապևտներ, կլինիկական դիետոլոգներ և սննդաբաններ, մանկաբարձուհիներ, բուժքույրեր
📁Ֆորմատը՝ ինտերակտիվ, քեյս-հիմնված, անմիջապես կիրառելի կլինիկական պրակտիկայում։
👩🏫Դասախոսները՝
- Սթեֆանի Սուջյան, գրանցված սննդաբան, անգլերեն սինխրոն թարգմանությամբ
- Վարդանուշ Պետրոսյան, գաստրոէնտերոլոգ-սննդաբան, Հայաստան,
📍 Վայր՝ LOFT, Երևան
📅 Ամսաթվեր՝ ապրիլի 16–18, երեք օր, ընդհանուր տաս ժամ
Գինը՝ Գինը՝ 35 000 ՀԴ
🧑⚕️👩⚕️Եթե ցանկանում եք դուրս գալ «ընդհանուր խորհուրդների» մակարդակից և աշխատել կառուցված, ապացուցահեն և արդյունք տվող մոտեցումներով, սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
👇Գրանցման համար կարող եք կամ գրանցվել այս հղումով՝ առաջին մեկնաբանության մեջ կամ գրել ինձ 💚
#ԿիսենքԼավՆորությունները
#ՍովորենքՈրԿիսվենք
#ԻսկԻնչԱնենքՈրՀետՉտանք
#ԵվայսպեՀերթովԻննըԱմիս