Himalayan Yoga in Armenia / Հիմալայան Յոգան Հայաստանում

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Himalayan Yoga in Armenia / Հիմալայան Յոգան Հայաստանում

Himalayan Yoga in Armenia / Հիմալայան Յոգան Հայաստանում Մինչև օրս չկա հստակ, վերջնական պատասխան այն հարցին, թե երբ և ինչպե՞ս է առաջացել Յոգան։

Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “ԿԱՊ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու

կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:

Yoga is a sanskrit word which has several meanings, and one of the main meanings is - CONNECTION. Connection to your inner self, connection to the people around you, connection to the nature. Yoga is a science, not just a sport-like activity as presented in many sources. The style "Ashtanga Yoga" which, again in sanskrit, means "8 Stairs Yoga", is a very broad and complex system of physical, mental and spiritual practices that empower the human being with help of body postures (Asana), breathing exercises (Pranayama), concentration exercises (Meditation and many more tools of self realization. One of the main points in this whole system is that the closer you get to it, the more fun it becomes, with many adventurous moments of self-discovery!

18/02/2026
Այսօրվա աշխարհը լի է հանելուկներով, որոնք հաճախ այնքան բարդ է մինչև վերջ հասկանալը, որ մեր գիտակցությունն ուղղակի գերադա...
18/02/2026

Այսօրվա աշխարհը լի է հանելուկներով, որոնք հաճախ այնքան բարդ է մինչև վերջ հասկանալը, որ մեր գիտակցությունն ուղղակի գերադասում է տեղի տալ, համակերպվել, իսկ քանի որ բոլորիս ձեռքում այսօր կա անսահմանափակ քանակությամբ արտադրվող դոփամինի շարժական արտադրամաս, մենք բնազդաբար սուզվում ենք այդ անտակ հորի մեջ ու տարրալուծվում թվային իրականության օվկիանոսում։ Քանի որ դրանից մեզ անհանգստացնող, մեզ խանգարող թեմաները չեն անհետանում, այլ ընդամենը շարունակում են մեծանալ ու կուտակվել իրար վրա, մենք աստիճանաբար ընկղմվում ենք գոյաբանական ճգնաժամի խորքերը, ինչի արդյունքում արդեն սկսում է տուժել նաև մեր ֆիզիկական մարմինը (և առհասարակ ողջ էությունը)։

Ի՞նչ անել։

Առաջին հերթին կարևոր է, որ մենք նախ ինքներս մեզ խոստովանենք այս ամենը, հասկանանք, որ սա տեղի է ունենում մեզ հետ հենց այստեղ, հենց հիմա։ Հետո գալիս է քայլ անելու պահը, այն է՝ ընտրել մեզ բաժին հասած (կամ հասանելիք) ապագայի անթիվ անհամար տարբերակներից այն մեկը, որը մեր սրտով է, ապա շարժվել այդ ուղղությամբ՝ հնարավորինս առանց շեղվելու։

Հետո՞։

Հետո արժե կողմնորոշվել ոչ միայն այս ու այն կողմից մեզ թիրախավորող անթիվ-անհամար ձայներով, տեքստերով ու տեսանյութերով, այլ նախևառաջ սեփական ներքին զգացողությամբ, որը երբեք մեզ չի խաբում, եթե ինքներս մեզ չխաբենք։ Պարզապես մեզ իրականությունն ավելի նրբորեն ու խորը զգալու համար անհրաժեշտ է բարենպաստ ներքին միջավայր, իրական բյուրեղյա լռություն ու հանգստություն։ Ցանկացած քայլ, որ մենք անում ենք, ուղեկցվում է ներքին զգացողությամբ, որ այլ կերպ անվանում են խիղճ։ Սակայն, բնականաբար, չենք կարող չապավինել նաև մեր գիտակցությանն ու սեփական փորձին։ Որքան ավելի կոմպլեքս ենք մոտենում իրավիճակին ու դրա լուծման ձևերին, այնքան ավելի հավանական է, որ չսխալվենք կամ գոնե քիչ սխալվենք ու կարողանանք շարունակել մեր ճանապարհը՝ սեփական սխալների վրա սովորելով, գոնե։

Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, իսկ "Յոգա" բառի բազմաթիվ իմաստներից մեկն է՝ "կապ", կապ՝ ինքդ քո ներաշխարհի, քո շրջապատող մարդկանց ու աշխարհի, ողջ Տիեզերքի հետ։ Փոխաբերաբար Յոգան կարելի է համեմատել ֆանտաստիկ ֆիլմերում հաճախ հանդիպող տարածա-ժամանակային պորտալների հետ, որոնց միջով անցնելիս հնարավոր է հայտնվել լրիվ այլ իրականությունում, սակայն, բնականաբար, ոչ այնքան արագ, որքան դա տեղի է ունենում ֆիլմերում (բայց անհամեմատ ավելի արագ, քան մեզ հայտնի բազմաթիվ այլ մեթոդներն են ի զորու անել)։ Միևնույն ժամանակ՝ Յոգան ոչ թե փախուստ է մեր իրականությունից, այլ այն քվանտային մակարդակում փոխելու հզոր ու հազարամյակներով փորձված միջոց, որն այսօր ինչ-որ հրաշքով հասանելի է դարձել, սակայն, գոնե սկզբնական փուլում (որն ամենից դժվարն է) պահանջում է փորձված ուսուցչի առկայություն, որպեսզի նախ սովորեք, թե ինչ չի կարելի անել, ապա՝ թե ինչ է պետք անել։

Յոգան կրոն չէ (կամ ինչ-որ կրոնի բաղադրիչ մաս) և իր ակունքներում ոչ մի կապ չի ունեցել կրոնների հետ, որոնք հետո են առաջացել ու խորամանկորեն սկսել են Յոգան ներկայացնել իրենց անունից՝ ծառայեցնելով այն սեփական շահերին (մինչև հիմա էլ դրանով են զբաղված)։

Յոգան անհատի իրական ազատության ճանաչման ու խրախուսման անթերի գործիք է, որը զուգահեռ նաև օգնում է լավագույնս ինտեգրվել ու կայանալ այն միջավայրում, որին պատկանում եք կամ ուզում եք պատկանել։

Յոգան ապաքինող է և ուժեղացնող։

Յոգան ունիվերսալ է, միավորող, բայց միևնույն ժամանակ՝ նաև չափազանց անհատական գործ է, որը պահանջում է սթափ միտք, կենտրոնացում, վճռականություն, ազնվություն, նպատակասլացություն, կարգապահություն ու նվիրվածություն։

Հիմա էս ամենի կողքին դրեք "գոյաբանական ճգնաժամ" բառակապակցությունն ու փորձեք լսել, թե ինչ է ասում ձեր ներքին ձայնը, նույն ինքը՝ խիղճը։

Ողջույն,Հիմալայան Յոգայի մեր երեկոյան խումբը նույնպես բացվեց։ Օրերը` ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը 21։00-ից ...
16/02/2026

Ողջույն,
Հիմալայան Յոգայի մեր երեկոյան խումբը նույնպես բացվեց։ Օրերը` ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը 21։00-ից մինչև 22։30։ Հղումը՝ https://yogaarmenia.blogspot.com/p/1.html

Առավոտյան խմբի օրերն են՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, ժամը 8։45-10։15։ հղումը՝ https://yogaarmenia.blogspot.com/p/1_15.html

Պարապմունքներն անց ենք կացնում այստեղ՝
https://yogaarmenia.blogspot.com/p/blog-page_14.html

Յոգա, դիրքեր, շնչառություն, մեդիտացիա, ասանա, պրանայամա, բուսակերություն

Ողջույն,Հիմալայան Յոգայի մեր առավոտյան խումբն արդեն գործում է։ Օրերը`Ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, առավոտյան ժամը 8...
15/02/2026

Ողջույն,
Հիմալայան Յոգայի մեր առավոտյան խումբն արդեն գործում է։ Օրերը`
Ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, առավոտյան ժամը 8:45-ից 10:30

https://yogaarmenia.blogspot.com/p/1_15.html

Երեկոյան խմբի օրերը դեռ ճշգրտում ենք։ Դրանք որոշելու համար նաև կուզենայինք իմանալ ձեր նախընտրությունները։ Ամեն դեպքում ժամերը լինելու են երեկոյան 21։00-ից մինչև 22։30, կամ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կամ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ։

Պարապմունքներն անց ենք կացնում այստեղ՝
https://yogaarmenia.blogspot.com/p/blog-page_14.html

Յոգա, դիրքեր, շնչառություն, մեդիտացիա, ասանա, պրանայամա, բուսակերություն

Հարգելի հետորդներ,Ես որոշել եմ երկար ընդմիջումից հետո վերսկսել Հիմալայան Յոգայի պարապմունքները Երևանում, այս պահին՝ շաբա...
03/02/2026

Հարգելի հետորդներ,
Ես որոշել եմ երկար ընդմիջումից հետո վերսկսել Հիմալայան Յոգայի պարապմունքները Երևանում, այս պահին՝ շաբաթը երեք օր ռիթմով, կամ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, առավոտյան ժամը 8։30-10։00-ը, կամ նույն օրերին՝ երեկոյան ժամը 9:00-10:30, կամ էլ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ երեկոյան ժամը 9:00-10:30-ը։
Քանի որ առավոտյան ժամերը կարող են շատերի համար այնքան էլ պրակտիկ չլինել, չեմ բացառում երեկոյան ժամերով սկսելը։ Քանի որ լրիվ սկսնակների համար երեկոյան ժամերին պարապելը ֆիզիկապես ավելի հեշտ է, քան առավոտյան, նաև հաշվի առնելով Երևանի երեկոյան աշխատանքային ժամերի ավարտից անմիջապես հետո երթևեկության շատ տխուր վիճակը, կարծում եմ, որ կարող ենք սկսել երեկոյան ժամը 9:00-10:30 տարբերակով, ձեզ հարմար օրերին։
Խումբ կամ խմբեր կկազմենք ըստ դիմողների նախասիրությունների ու վերջնական քանակի։ Ամեն խմբում կարող է լինել առավելագույնը 10-12 հոգի։ Կարող են դիմել բոլոր ցանկացողները։ Եթե ունեք առողջական խնդիրներ, ապա դիմելիս անպայման պետք է նշեք դրանց մասին և, առկայության / հնարավորության դեպքում ներկայացնեք բժշկական թղթեր, որպեսզի հնարավոր լինի որոշել՝ կարող եք մասնակցել, թե ոչ, ինչպես նաև՝ թե ինչ մոտեցում պետք է ցույց տանք տվյալ դեպքում։
Այցելությունների վճարի, աբոնեմենտների ու այլ մանրամասների մասին բոլոր տեղեկություններին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://yogaarmenia.blogspot.com/p/blog-page_2421.html
Հարգանքով՝ Վահագն

youtube converter youtube downloader

24/06/2016

Եկեք միասին օգնենք՝ ինչով կարող ենք:

Ողջույն սիրելի խմբակիցներ: Մենք, Լոֆթում ընթացող Յոգայի դասերին (Անդրանիկ Աթովանցի և Նելլի Մկրտչյանի) զուգահեռ, սկսում ե...
14/02/2016

Ողջույն սիրելի խմբակիցներ: Մենք, Լոֆթում ընթացող Յոգայի դասերին (Անդրանիկ Աթովանցի և Նելլի Մկրտչյանի) զուգահեռ, սկսում ենք Աուրա կենտրոնում երկու տեսակի մերսման սեանսներ՝ հավանաբար ամեն երկուշաբթի և ուրբաթ օրերին: Ժամերը դեռ ճշտվում են, սակայն կարող ենք հաշվի առնել ձեզ առավելապես հարմար ժամերը:
Մերսման տեսակներն են՝ 1. Թայ-Յոգա մերսում (մասնագետ՝ Հարութ Մանուկյան), 2. Հիմալայան Յոգա մերսում (մասնագետ՝ Վահագն Վարդումյան): Յուրաքանչյուր այցելու ունի ընտրելու հնարավորություն. հավանաբար ամեն սեանսին կունենանք մի քանի անվճար տեղ նորեկների համար, և մի քանի վճարովի տեղ՝ նախապես գրանցվածների համար: Առաջին սեանսը կնշանակենք դիմումների անհրաժեշտ քանակությունը ստանալուն պես:Հավելյալ տեղեկությունների համար գրեք այս էջին:
Հարգանքով՝ Հիմալայան Յոգայի Կենտրոնի և Աուրա կենտրոնի թիմեր:

22/02/2015
Նելիի խումբը կվերսկսի Յոգայի պարապմունքները երկուշաբթի օրը, հունվարի 12-ին, երեկոյան ժամը 7:00-ին: Ցանկացողներին խնդրում...
10/01/2015

Նելիի խումբը կվերսկսի Յոգայի պարապմունքները երկուշաբթի օրը, հունվարի 12-ին, երեկոյան ժամը 7:00-ին: Ցանկացողներին խնդրում ենք խանապես գրանցվել` կապվելով Նելլիի հետ 055 560432 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] հասցեով:

http://yogaarmenia.blogspot.com/p/blog-page_3531.html

Նելլի Մկրտչյանի` մարմնի կեցվածքների (ասանա) ու նախապատրաստական շնչառական վարժությունների (պրանայամա) պարապմունքներն այս սրահում անց են կացվում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, երեկոյան ժամը 7:00–ից մինչև 8:30: Նույն բովանդակությունն ունեն նաև առավոտյան պարապմունքները:

Շուտով կսկսի գործել նաև Նելլիի առավոտյան խումբը` ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, առավոտյան ժամը 8:40–ից մինչև 9:40:

Երեկոյան դասերի գնացուցակ.
1 դաս - 2500
8 դաս - 16000 դրամ (1 դասն այս դեպքում արժե 2000 դրամ)
12 դաս - 22000 դրամ (1 դասն այս դեպքում արժե 1800 դրամ)

Առավոտյան դասերի գնացուցակ.
1 դաս - 2000 դրամ
8 դաս - 13000 դրամ (1 դասն այս դեպքում արժե 1620 դրամ)
12 դաս - 19000 դրամ (1 դասն այս դեպքում արժե 1580 դրամ)

http://yogaarmenia.blogspot.com/p/blog-page_3531.htmlՆելլի Մկրտչյանի` մարմնի կեցվածքների (ասանա) ու նախապատրաստական շնչա...
02/01/2015

http://yogaarmenia.blogspot.com/p/blog-page_3531.html

Նելլի Մկրտչյանի` մարմնի կեցվածքների (ասանա) ու նախապատրաստական շնչառական վարժությունների (պրանայամա) պարապմունքներն այս սրահում անց են կացվում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, երեկոյան ժամը 7:00–ից մինչև 8:30: Նույն բովանդակությունն ունեն նաև առավոտյան պարապմունքները:

Շուտով կսկսի գործել նաև Նելլիի առավոտյան խումբը` ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, առավոտյան ժամը 8:40–ից մինչև 9:40:

Երեկոյան դասերի գնացուցակ.
1 դաս - 2500
8 դաս - 16000 դրամ (1 դասն այս դեպքում արժե 2000 դրամ)
12 դաս - 22000 դրամ (1 դասն այս դեպքում արժե 1800 դրամ)

Առավոտյան դասերի գնացուցակ.
1 դաս - 2000 դրամ
8 դաս - 13000 դրամ (1 դասն այս դեպքում արժե 1620 դրամ)
12 դաս - 19000 դրամ (1 դասն այս դեպքում արժե 1580 դրամ)

Ողջույն, Ահա մեր նոր սրահի քարտեզը: Հասցեն` Մոսկովյան 3: Երիտասարդական մերտոյից 5 րոպե ոտքով քայլելու ճանապարհ է: Յոգայի...
24/12/2014

Ողջույն,
Ահա մեր նոր սրահի քարտեզը: Հասցեն` Մոսկովյան 3: Երիտասարդական մերտոյից 5 րոպե ոտքով քայլելու ճանապարհ է: Յոգայի պարապմունքներ ունենք շաբաթվա բոլոր օրերին` բացի կիրակիից: Երեկոյան ժամերը թե Վահագնի, թե Նելլիի խմբերի համար նույն են` 19:00-20:30, պարզապես տարբեր օրերի: Մանրամասն տվյալների համար այցելեք մեր ֆեյսբուքյան խումբը` https://www.facebook.com/groups/HimalayanYogaCenter/
կամ զանգահարեք Վահագնին` 055 310379: Սիրով սպասում ենք ձեզ մեր նոր գեղեցիկ ու հարմարավետ սրահում:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Himalayan Yoga in Armenia / Հիմալայան Յոգան Հայաստանում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Himalayan Yoga in Armenia / Հիմալայան Յոգան Հայաստանում:

Share