Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն Քիմիական և ոչ քիմիական կախվածություններից բուժում, լաբորատոր ախտորոշում, սոցիալ-հոգեբանական աջակցություն:

04/06/2026

Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ 26.06.2026 Հայկական հոգեբուժական ասոցիացիան Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հետ համատեղ «Վիկտորիա քոնսալթինգ» կազմակերպության հովանավորությամբ կազմակերպում է գիտաժողով «Թմրամիջոցներից կախվածության և հետևանքների հաղթահարման մասնագիտական նորագույն մոտեցումներ» թեմայով:
Գիտաժողովը ներկայացված է ՀՀ ԱՆ ՇՄԶ կրեդիտներ ստանալու համար, անվճար է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամների համար:
Թիրախային լսարան՝ ադդիկտոլոգներ, հոգեբույժներ, նյարդաբաններ, հոգեթերապևտներ, կլինիկական հոգեբաններ
Հովանավոր՝ Վիկտորիա քոնսալթինգ
Վայրը՝ Հոլիդեյ Ինն հյուրանոց
Ժամը՝ 15։30-20։30

ԾՐԱԳԻՐ
15։30-16։00 գրանցում
16։00-18։00 բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Սուքիասյան «Ընդհանրացված տագնապային խանգարումների վարումը ըստ առաջարկվող գործելակարգի»
18։00-18։30 Սուրճի Ընդմիջում
18։30-19։00 բ.գ.թ., դոցենտ Կարինե Թաթարյան «Նոր սինթետիկ հոգեխթանիչներ և «դիզայներական» կանաբիոիդներ․ ինտենսիվ թերապիայի մարտահրավերներն ու վերականգնողական նորարարությունը»
19։00-19։30 Լիլիթ Մարգարյան «Թմրամիջոցներից կախվածության տարբերակիչ ախտորոշում. կլինիկական առանձնահատկություններ»
19։30-20։00 Ռոմելլա Աբովյան «Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարը ՀՀ-ում»
20։00-20։30 Սերժ Ազատյան «Վնասի նվազեցում` փոխարինող բուժումը ՀՀ-ում»:

Գրանցվել պետք է հետևյալ հղումով https://forms.gle/H6fsabjTESc7oi7c8
Գրանցավճարը 15.000 դրամ:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամների համար՝ անվճար:
Հարցերի դեպքում զանգահարեք/գրեք
հեռ./վաթսափ +374 33 582224

03/06/2026

🖇️ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 736-Լ որոշմամբ հաստատված ռազմավարության համաձայն՝ ակտիվ կերպով իրականացվում են վտանգների, վնասների, ինչպես նաև խտրական վերաբերմունքի վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տրամադրումը դեռահասներին և անչափահասներին։

📌 Երեխաների պաշտպանության լավագույն միջոցներից մեկը նրանց առողջ և երջանիկ մանկություն պարգևելն է։ Թող յուրաքանչյուր երեխ...
01/06/2026

📌 Երեխաների պաշտպանության լավագույն միջոցներից մեկը նրանց առողջ և երջանիկ մանկություն պարգևելն է։ Թող յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության ու առողջ ապրելակերպի միջավայրում՝ լի շարժումով, խաղով, ժպիտներով և գեղեցիկ երազանքներով։ Շնորհավոր Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 💚🌈

31/05/2026
29/05/2026

💬 ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն էին այցելել Ալ. Քեմուրջյանի անվան 170 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները։

🖇️ Ռազմավարության համաձայն՝ այցի ընթացքում աշակերտներին են բաժանվել տեղեկատվական թերթիկները։

💬 ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգ...
27/05/2026

💬 ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման միջգերատեսչական խորհրդի նիստը:

ՆԳ նախարարի գլխավորությամբ կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառո...

27/05/2026
💬  ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն էին այցելել Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի աշակեր...
25/05/2026

💬 ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն էին այցելել Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի աշակերտները։
📌Կենտրոն կատարած այցը աշակերտներին թույլ տվեց գործնականում տեսնել մասնագետների աշխատանքը և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը։

🖇️  ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 736-Լ որոշմամբ հաստատված հավելված 2-ի՝ 2025-2027 թվականների գործողությու...
21/05/2026

🖇️ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 736-Լ որոշմամբ հաստատված հավելված 2-ի՝ 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի ռազմավարական ուղղություն 2-ի 13-րդ և 15-րդ կետերի համաձայն՝ ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում անչափահասների, երիտասարդների, ինչպես նաև ծնողների շրջանում տարածվել են թմրամիջոցների գործածման և դրա վնասների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները։
💬 Ռազմավարության շրջանակներում գործընթացը կրելու է շարունակական բնույթ։

Address

Աճառյան փող. 2-րդ նրբ. , 2 շենք
Yerevan
0022

Alerts

Be the first to know and let us send you an email when Կախվածությունների բուժման ազգային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share