29/05/2026
Ինչո՞ւ է հոգեբանը թերապիայի ընթացքում իրականացնում հոգեկրթություն
Հոգեբանը բացատրում է այցելուի հետ տեղի ունեցող պրոցեսները։ Օրինակ, տագնապային վիճակում գտնվող այցելուին բացատրում է, ինչպես է տագնապն ազդում մարդու ֆիզիոլոգիայի, հույզերի և վարքի վրա։ Կամ, ինչպես է սթրեսն առաջացնում “փախիր կամ հարձակվիր” ռեակցիան։
Հոգեկրթությունն օգնում է հաղթահարել դիմադրությունը։ Երբ այցելուն հասկանում է թերապևտիկ վարժությունների կամ տնային առաջադրանքների իմաստը, նա ավելի պատրաստակամորեն է ներգրավվում ապաքինման գործընթացում։
Հոգեկրթությունն օգնում է այցելուին հասկանալ, որ հոգեբանը «ամենագետ փրկիչ» չի, այլ մասնագետ, ով ունի համապատաախան գիտելիքներ և մարդկանց հետ աշխատելու փորձ։
Հոգեկրթությունը կարևոր է ոչ միայն թերապևտիկ գործընթացում, այլ ինքնազարգացման, ինքնաընդունման, միջանձնային հարաբերությունների բարելավման, հոգեկան առողջության կարևորության, հոգեբանական գիտելիքների մասայականացման համար։
Գիտելիքը ուժ է, բայց հոգեբանական գիտելիքը նաև ազատություն է։
#հոգեբան #հոգեկրթություն #հոգեբանականխորհրդատվություն #հոգեթերապիա #ԴիաԼոգ