Arpimed Pharmaceutical Company

Arpimed Pharmaceutical Company Manufacturer of Pharmaceuticals

Եվրոպացի մասնագետների նախագծով 2001 թ. հիմնադրված «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը ժամանակակից հայկական դեղարտադրող ընկերություն է՝ դեղագործական շուկայի զարգացման առաջադեմ միտումներով և հավաստագրված է Պատշաճ Արտադրական Գործունեության ու որակի կառավարման ստանդարտների միջազգային չափանիշներին համապատասխան: Առաջատար դիրք գրավելով ՀՀ-ում, ընկերությունն այսօր զբաղվում է ներարկման լուծույթների ու աչք

ի ստերիլ քսուքների, դեղահատերի, դեղապատիճների, քսուքների, նրբաքսուքների, դոնդողների (հելեր), ներքին և արտաքին օգտագործման լուծույթների արտադրությամբ:
«Արփիմեդ»-ի երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի և այլ երկրների բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելն է:
Արփիմեդը հայկական այն բացառիկ դեղարտադրողներից է, որը 2014 թ.-ին հաջողությամբ անցել է GMP միջազգային աուդիտը Ուկրաինայի բժշկական արտադրանքների Պետական վարչության կողմից և ստացել PIC/S պահանջներին, ԵՄ դիրեկտիվներին և ԱՀԿ պահանջներին համապատասխան միջազգային GMP հավաստագիր:
Ընկերությունն անցել է նաև ՀՀ ԱՆ Դեղերի և Բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հավաստագրման գործընթացը և ստացել է ՊԱԳ համապատասխանության ազգային հավաստագիր: «Արփիմեդ»-ն ունի նաև որակի կառավարման ISO 9001 հավաստագիր՝ շնորհված գերմանական “TÜV Rheinland” ընկերության կողմից:
«Արփիմեդ»-ի փաթեթն այսօր ներառում է ավելի քան 150 անուն պահանջված և մասնագետների ու սպառողների վստահությանն արժանացած դեղեր: Արտադրանքը կիրառվում է բժշկության գրեթե բոլոր ոլորտներում, այն արդյունավետությամբ ու անվտանգությամբ ոչ միայն չի զիջում արտասահմանյան ճանաչված ընկերությունների համանուն դեղերին, այլև առողջ մրցակցության լուրջ հիմքեր է առաջադրում:
«Արփիմեդ» դեղագործական ընկերությունը ՀՀ համար ունի նաև ստրատեգիական նշանակություն, քանի որ արտադրանքի ավելի քան 65 տոկոսն ընդգրկված է հիմնական դեղերի ցանկում, և իրականացվում է առաջնային նշանակության դեղորայքի արտադրություն՝ արտակարգ իրավիճակների դեպքում հանրապետությանն անհրաժեշտ ծավալի դեղորայքով ապահովելու համար:
Արփիմեդի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, ծանոթանում դեղագործական ոլորտի նորագույն ձեռքբերումներին և կիրառում իրենց փորձը գործնականում:
Ընկերությունը նաև ուսումնաարտադրական բազա է, որտեղ կատարելագործվում են երկրի տարբեր բուհերի ուսանողների գործնական հմտությունները:
«Արփիմեդի» տարեկան շրջանառության գրեթե կեսը կազմում է արտահանվող դեղորայքը: Ընկերության արտադրանքը հաջողությամբ ներկայացված է մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, ինչպես նաև Եմենում: Հարկ է նշել, որ դեղերի արտահանման ծավալը տարեցտարի մեծանում է, տեսականին՝ հարստանում:

«Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածում ներկայացված են մեր պաշտոնական պարզաբանումներն ու դիրքորոշումը «Մետֆորմին 100...
12/05/2026

«Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածում ներկայացված են մեր պաշտոնական պարզաբանումներն ու դիրքորոշումը «Մետֆորմին 1000 մգ դեղահատերի» շուրջ վերջերս շրջանառվող քննարկումներին։

Մենք կարևորում ենք հանրության իրազեկվածությունը և պատասխանատվությամբ ենք վերաբերվում յուրաքանչյուր հարցադրման։ Ընկերությունը գործում է ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային GMP պահանջների համաձայն՝ ապահովելով արտադրական գործընթացների որակն ու վերահսկելիությունը։

«Հրապարակի» 2026թ. փետրվարի 19-ի «Բժշկի բացահայտումները» վերտառությամբ հոդվածում ֆրանսահայ բժիշկ Ժան-Միշել Էքերյանը իր կարծիքն էր հայտնել Արփիմեդ ընկերության...

‼️ԿԱՐԵՎՈՐ‼️Վերջերս մեր արտադրության «Մետֆորմին 1000 մգ» դեղահատերի վերաբերյալ տարածված ապատեղեկատվության կապակցությամբ վ...
27/04/2026

‼️ԿԱՐԵՎՈՐ‼️

Վերջերս մեր արտադրության «Մետֆորմին 1000 մգ» դեղահատերի վերաբերյալ տարածված ապատեղեկատվության կապակցությամբ վարչական վարույթի շրջանակում մեր ընկերությունում իրականացվել է ստուգում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից, ուսումնասիրվել են առկա նմուշները, պահման պայմանները, լաբորատոր փորձաքննության արդյունքները, ինչպես նաև վերցվել են «Մետֆորմին 1000մգ» դեղահատերի 7 տարբեր խմբաքանակներից նմուշներ (այդ թվում՝ այն խմբաքանակից, որը, ըստ հոդվածում նկարագրվածի, ֆրանսիական լաբորատորիայում ենթարկվել էր ոչ պրոֆեսիոնալ, կասկածելի փորձաքննության): Նմուշներն ուղարկվել են անկախ փորձաքննության՝ ՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն։

Փորձաքննության արդյունքում բոլոր 7 նմուշների դեպքում ակտիվ նյութի քանակական ցուցանիշները կազմել են 95%–105%, ինչում մենք կասկած չունեինք: Դա լիովին համապատասխանում է ակտիվ նյութի քանակական պարունակության նկատմամբ դեղագրքային սահմանված չափանիշներին: Այսպիսով, պետական փորձաքննությամբ նույնպես հերքվում է «կես դոզայի» մասին տարածված ապատեղեկատվությունը։

Նմանատիպ չստուգված և կեղծ տեղեկությունների տարածումը վնասում է ոչ միայն մեր ընկերության բարի համբավին, այլև մեր երկրի հանրային առողջապահական համակարգին՝ սերմանելով
անհիմն անվստահություն հիվանդների շրջանում։

Հայտարարում ենք, որ մենք պատրաստվում ենք իրավական գնահատական տալ այս զրպարտությանը և օգտագործել օրենքով նախատեսված բոլոր միջոցները մեր բարի համբավը պաշտպանելու համար։

Մենք աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել բաց, վերահսկելի և միջազգային ստանդարտներին համապատասխան։

Իսկ հանրությանը կոչ ենք անում՝ չտրվել սադրանքների և վստահել միայն պաշտոնական, ստուգված և ապացուցված տեղեկատվությանը։

Հ.Գ. Կից ներկայացնում ենք ՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Որակի հսկման լաբորատորիայի փորձաքննության արդյունքները և եզրակացությունը:

«Մետֆորմին» դեղի վերաբերյալ հրապարակված ապատեղեկատվության մասինՍիրելի՛ հայրենակիցներ«Հրապարակ» թերթում հրապարակված հոդվա...
20/02/2026

«Մետֆորմին» դեղի վերաբերյալ հրապարակված ապատեղեկատվության մասին

Սիրելի՛ հայրենակիցներ

«Հրապարակ» թերթում հրապարակված հոդվածում ներկայացված տեղեկությունները մեր արտադրության «Մետֆորմին» դեղի վերաբերյալ հանդիսանում են ապատեղեկատվություն և ամբողջությամբ զրպարտություն։

Մենք պաշտոնապես հայտարարում ենք հետևյալը․

1. Փորձաքննության վերաբերյալ պնդումները կեղծ են։
Հոդվածում նշվում է, թե իբր Hôpital Lariboisière-ում իրականացվել է մեր արտադրանքի լաբորատոր փորձաքննություն, սակայն ներկայացված «եզրակացությունը» չի պարունակում նույնականացվող լաբորատոր տվյալներ, փորձաքննության արձանագրություն կամ վավերացումներ։ Տվյալ լաբորատորիան կենսաբանական տոքսիկոլոգիական լաբորատորիա է՝ այլ բնույթի փորձաքննություններ իրականացնող, և անհայտ է, թե ինչ մեթոդով և ինչ նյութերով է իրականացվել փորձաքննությունը (եթե այն իրականացվել է), ինչպես նաև՝ արդյո՟ք փորձաքննության համար նախապես գնվել է մետֆորմինի համեմատական ստանդարտ (առանց որի հնարավոր չէ ճշգրիտ փորձաքննություն իրականացնել)։

Մենք պաշտոնական նամակով պահանջել ենք նշված լաբորատորիայից տրամադրել փորձաքննության տվյալները, սակայն դեռևս արձագանք չի եղել։

2. Մեր ընկերության «Մետֆորմին» դեղը արտադրվում է միջազգային GMP պահանջներին համապատասխան և ենթարկվում է բազմաստիճան որակի հսկողության։
Յուրաքանչյուր խմբաքանակի համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ որակական և քանակական փորձաքննությունները՝ մինչև խմբաքանակի բացթողումը։
Վերջին 4 տարում արտադրվել և պետական կարիքների համար մատակարարվել է տարեկան մինչև 200 խմբաքանակ՝ յուրաքանչյուրը 3000 տուփ, և որակի հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել։
Մետֆորմինը պարբերաբար փորձաքննության է ենթարկվում ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, ստորև ներկայացված են փորձաքննությունների արդյունքները։

3. Հրապարակման մեջ բացահայտորեն գովաբանվում է արտասահմանյան արտադրության դեղը՝ փորձելով կասկածի տակ դնել հայկական արտադրանքը։
Սա ստեղծում է հիմնավոր կասկած, որ հրապարակման նպատակը ոչ թե հանրային առողջության պաշտպանությունն է, այլ հայկական արտադրողի վարկաբեկումը և արտասահմանյան արտադրանքի քարոզչությունը։

4. Հոդվածում բժիշկը նշում է «բազմաթիվ պացիենտների դժգոհության» մասին, թեև չի հանդիսանում նրանցից որևէ մեկի բուժող բժիշկը։
Քանի՞սն են դժգոհողները, արդյո՞ք կարող է ներկայացնել կոնկրետ տվյալներ, արդյո՞ք բոլոր դեպքերում դեղաչափը ճիշտ է նշանակված։ Նման «եզրակացության» համար անհրաժեշտ է ունենալ առնվազն գրանցված և հիմնավորված վիճակագրական ու կլինիկական տվյալներ՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։

ՄԵՆՔ ԿԱՊՎԵԼ ԵՆՔ ՆՇՎԱԾ ԲԺՇԿԻ ՀԵՏ, և ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄԵԼՈՒ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ՝ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ։

«Արփիմեդ» ընկերությունն իր գործունեության 25 տարիների ընթացքում վաստակել է բարի համբավ և վստահություն և բազմիցս ստացել հարյուրավոր հիվանդանոցների, կլինիկաների, ինչպես նաև հազարավոր պացիենտների և բժիշկների դրական արձագանքներ մեր արտադրանքի արդյունավետության վերաբերյալ։

Հ.Գ. «Արփիմեդ» ընկերության Որակի հսկման լաբորատորիայի ստուգիչ նմուշների պահեստում առկա են արտադրված բոլոր խմբաքանակների նմուշները։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցանկացած խմբաքանակի փորձաքննությունը կազմակերպել թե՛ մեր լաբորատորիայում, թե՛ Դեղերի փորձագիտական կենտրոնի լաբորատորիայում՝ անկախ փորձագետի կողմից՝ հոգալով բոլոր անհրաժեշտ ծախսերը։

📢📢📢  Հայտարարություն  "Արփիմեդ" դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քիմիկների՝ թիմին միանալու համար: 📌 Աշխա...
05/02/2026

📢📢📢 Հայտարարություն
"Արփիմեդ" դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քիմիկների՝ թիմին միանալու համար:
📌 Աշխատանքային պարտականություններ`
1. Համաձայն համապատասխան դեղագրքերի, հաստատված ընթացակարգերի, հրահանգների և այլ փաստաթղթերի պահանջների` կատարում է հումքի/ փաթեթավորման նյութերի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի անհրաժեշտ նմուշառումները և փորձաքննությունները, այդ թվում` պատրաստի արտադրանքի կայունության փորձաքննությունները:
2. Կատարում է դեղերի պիտանելիության ժամկետների որոշման նպատակով իրականացվող կայունության փորձաքննությունները
3. Կատարում է վալիդացիայի / որակավորման ծրագրով նախատեսված նմուշառումները և նմուշների փորձաքննությունները
4. Կատարում է ընթացակարգերով, հրահանգներով և այլ փաստաթղթերով սահմանված ՈՀԼ առնչվող աշխատանքները
5. Կազմում / խմբագրում է ՈՀԼ - ում անմիջականորեն կիրառվող փաստաթղթերը այդ թվում` լաբորատոր սարքավորումների որակավորման և անալիտիկ մեթոդների վալիդացիայի արձանագրությունների ձևաթղթերը
6. Կատարում է արտադրությունում սարքերի մաքրության ստուգում և կշռման աշխատանքների վերահսկողություն
7. Փաստաթղթավորում է փորձաքննությունների արդյունքները
📍 Անհրաժեշտ հմտություններ`
✅Բարձրագույն կրթություն
✅Աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
✅Մագիստրոսի աստիճանը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
✅Անգլերեն լեզվի իմացություն (միջին մակարդակ)
✅Մանրուքների նկատմամբ ուշադրություն
✅Պատասխանատվության բարձր զգացում
✅Ճշտապահություն
📍 Մասնագիտական hմտություններ
MS Windows, MS Office
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով:
📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV-ները) ուղարկել [email protected] էլ. հասցեին:
#Հայտարարություն #ԹափուրՀաստիք

26/12/2025
📢📢📢  Հայտարարություն  "Արփիմեդ" դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քիմիկների՝ թիմին միանալու համար: 📌 Աշխա...
08/09/2025

📢📢📢 Հայտարարություն
"Արփիմեդ" դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քիմիկների՝ թիմին միանալու համար:

📌 Աշխատանքային պարտականություններ`
1. Համաձայն համապատասխան դեղագրքերի, հաստատված ընթացակարգերի, հրահանգների և այլ փաստաթղթերի պահանջների` կատարում է հումքի/ փաթեթավորման նյութերի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի անհրաժեշտ նմուշառումները և փորձաքննությունները, այդ թվում` պատրաստի արտադրանքի կայունության փորձաքննությունները:
2. Կատարում է դեղերի պիտանելիության ժամկետների որոշման նպատակով իրականացվող կայունության փորձաքննությունները
3. Կատարում է վալիդացիայի / որակավորման ծրագրով նախատեսված նմուշառումները և նմուշների փորձաքննությունները
4. Կատարում է ընթացակարգերով, հրահանգներով և այլ փաստաթղթերով սահմանված ՈՀԼ առնչվող աշխատանքները
5. Կազմում / խմբագրում է ՈՀԼ - ում անմիջականորեն կիրառվող փաստաթղթերը այդ թվում` լաբորատոր սարքավորումների որակավորման և անալիտիկ մեթոդների վալիդացիայի արձանագրությունների ձևաթղթերը
6. Կատարում է արտադրությունում սարքերի մաքրության ստուգում և կշռման աշխատանքների վերահսկողություն
7. Փաստաթղթավորում է փորձաքննությունների արդյունքները

📍 Անհրաժեշտ հմտություններ`
✅Բարձրագույն կրթություն
✅Աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
✅Մագիստրոսի աստիճանը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
✅Անգլերեն լեզվի իմացություն (միջին մակարդակ)
✅Մանրուքների նկատմամբ ուշադրություն
✅Պատասխանատվության բարձր զգացում
✅Ճշտապահություն

📍 Մասնագիտական hմտություններ
MS Windows, MS Office

Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով:

📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV-ները) ուղարկել [email protected] էլ. հասցեին:

#Հայտարարություն #ԹափուրՀաստիք

📢📢📢  Հայտարարություն«Արփիմեդ» ընկերությունը հայտարարում է մրցույթ Գրանցման բաժնի դեղագետի թափուր հաստիքի համար:«Արփիմեդ»...
31/03/2025

📢📢📢 Հայտարարություն
«Արփիմեդ» ընկերությունը հայտարարում է մրցույթ Գրանցման բաժնի դեղագետի թափուր հաստիքի համար:
«Արփիմեդ» ընկերությունն արդեն իսկ գրանցել է ավելի քան 150 անուն պահանջված և մասնագետների ու սպառողների վստահությանն արժանացած դեղեր:
Գրանցման բաժինը զբաղվում է՝
☑️ Դեղերի գրանցման/վերագրանցման/հետգրանցումային փոփոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմմամբ,
☑️ Պետական կարգավորող մարմիններից ստացված փաստաթղթերի հետազոտմամբ:
Եթե ունեք դեղագետի որակավորում, անգլերենի և ռուսաց լեզվի իմացություն, տիրապետում եք MS Office ծրագրերին, ունեք ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ և թիմում աշխատելու կարողություններ, ապա դիմեք մեզ՝ ուղարկելով ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
☎️ Հեռ. 077-133-211:
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով:

29/01/2025

Հայտնելով դեղի կողմնակի ազդեցության մասին՝ Դուք կնպաստեք դրա առավել անվտանգ կիրառմանը:

29/12/2024

Էկոնոմիկայի նախարարությունը դեղագործության աջակցման հնգամյա ծրագիր է ներդրել:

📢📢📢 Հայտարարություն«Արփիմեդ» ընկերությունը փնտրում է ինժեներ-օպերատոր՝ արտադրության և տեխնիկական սպասարկման բաժիններում ...
03/10/2024

📢📢📢 Հայտարարություն
«Արփիմեդ» ընկերությունը փնտրում է ինժեներ-օպերատոր՝ արտադրության և տեխնիկական սպասարկման բաժիններում թափուր հաստիքի համար:

📌 Ինժեներ-օպերատորի պարտականություններն են՝
1. Արտադրական սարքավորումների շահագործում, սպասարկում
2. Աջակցություն տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակազմին կանխարգելիչ գործողություններ իրականացնելիս
Արտադրական այլ փուլերի իրականացում

📍 Գիտելիքներ և հմտություններ
✅ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
✅ Թիմում աշխատելու կարողություն
✅ Ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ

Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով:
📩 Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին: ☎️ Հեռ. 077-133-211:

Address

2-րդ միկրոշրջան, շենք 19
Abovyan
2204

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37422221740

Alerts

Be the first to know and let us send you an email when Arpimed Pharmaceutical Company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Arpimed Pharmaceutical Company:

Share