04/05/2026
Հարգելի՛ բժիշկ Կիրակոսյան,
Ախուրյանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Ձեր անցած ուղին առանձնահատուկ հարգանքի և երախտագիտության արժանի է․ Դուք հաղթահարել եք բարդություններ, մասնակցել եք Արցախի առաջին պատերազմ-ին, ստացել եք վիրավորում, սակայն մնացել եք անսասան և վերադարձել Ձեր առաքելությանը՝ շարունակելով ծառայել մարդուն՝ որպես բժիշկ։ Ձեր մասնագիտական նվիրումը դրսևորվել է բազում հաջող վիրահատություններով, որոնց շնորհիվ փրկվել են կյանքեր և վերականգնվել առողջություններ։
Առանձնահատուկ կարևոր է նաև Ձեր ներդրումը կրթության ոլորտում․ տարիներ շարունակ Դուք Ձեր գիտելիքներն ու փորձը փոխանցել եք ուսանողներին՝ հատկապես քույրական գործի զարգացման ուղղությամբ, ձևավորելով նոր սերնդի պատասխանատու և մարդկային արժեքներով առաջնորդվող մասնագետներ։
Ձեզ բնորոշ բարձր մարդկային որակները՝ ազնվությունը, համբերատարությունը, նվիրվածությունն ու մարդասիրությունը, Ձեզ դարձրել են ոչ միայն հմուտ վիրաբույժ, այլև օրինակելի անձնավորություն՝ գործընկերների և ուսանողների համար։
Թող Ձեր կյանքի յուրաքանչյուր նոր տարեթիվը լինի առողջության, խաղաղության, նոր ձեռքբերումների և մասնագիտական հաղթանակների սկիզբ։ Մաղթում եմ Ձեզ ուժ, եռանդ և երկար տարիների արդյունավետ գործունեություն՝ ի շահ մեր հասարակության։
Խորին հարգանքով՝
Ախուրյանի ԲԿ տնօրեն
Միխայել Մկրտչյան