05/05/2026
Երևան բժշկական կենտրոնը սրտանց շնորհավորում է համահիմնադիր, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Բալայանին՝ ծննդյան կապակցությամբ։
Դոկտոր Բալայանի մասնագիտական ուղին հանդիսանում է օրինակելի և ներշնչող՝ հիմնված նվիրվածության, բարձր պատասխանատվության և մարդկային բարձր արժեքների վրա։ Նրա գիտելիքներն ու հարուստ փորձը, ինչպես նաև վստահ և հաստատուն մասնագիտական մոտեցումը, ամեն օր նպաստում են բազմաթիվ կյանքերի փրկությանը՝ վերականգնելով պացիենտների առողջությունն ու վստահությունը։
Մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ։ Թող առաջիկա տարիները լի լինեն նոր ձեռքբերումներով և մասնագիտական բարձունքներով։ Թող յուրաքանչյուր օր Ձեզ բերի նույնքան գոհունակություն, որքան Դուք եք պարգևում Ձեր պացիենտներին՝ Ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքի շնորհիվ։
Շնորհակալություն Ձեր նվիրումի, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային արժեքների համար։
Երևան բժշկական կենտրոն