Բեռլին պոլիկլինիկա

Բեռլին պոլիկլինիկա Պոլիկլինիկական ծառայություն.

Ընդհանուր բուժզննումներ
Ընտանեկան բժշկություն, մանկաբուժություն
Լաբորատոր հետազոտություններ
Պրոֆիլակտիկ պատվաստումներ

🍀«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲ ընկերության աշխատակազմն ակտիվորեն միացել է շաբաթօրյակին՝ սեփական օրինակով ցույց տալով, որ մաքու...
26/04/2026

🍀«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲ ընկերության աշխատակազմն ակտիվորեն միացել է շաբաթօրյակին՝ սեփական օրինակով ցույց տալով, որ մաքուր ու բարեկարգ միջավայր ստեղծելը բոլորիս պատասխանատվությունն է։

🍀Համատեղ աշխատանքի, հոգատարության և նվիրվածության շնորհիվ քայլ առ քայլ ձևավորում ենք ավելի մաքուր, հարմարավետ և գեղեցիկ միջավայր՝ մեր և ապագա սերունդների համար։

09/04/2026

Ճարպակալում. առաջացման պատճառները, ռիսկի գործոնները, հետևանքներն ու բուժման եղանակները:
📌«ՄեդԻնֆո»-ի տաղավարում թեմային անդրադարձել է «Բեռլին պոլիկլինիկայի»
ընտանեկան բժիշկ Գայանե Պետրոսյանը։

✨ Հոգ տարեք ձեր առողջության մասին՝ տեղեկացված լինելով։

Սիրելի՛ կանայք, մայրեր և գործընկերներ,🌸Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս գեղե...
07/04/2026

Սիրելի՛ կանայք, մայրեր և գործընկերներ,

🌸Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս գեղեցիկ գարնանային տոնը յուրահատուկ առիթ է գնահատելու ձեր անփոխարինելի դերը մեր կյանքում։ Դուք եք կյանքի սկիզբը, ընտանիքի ամրության հիմքը և ներդաշնակության աղբյուրը։

🌸Անհատապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բուժաշխատողներին, ովքեր ամենօրյա նվիրումով համատեղում են մայրական հոգատարությունը և մասնագիտական բարձր պատասխանատվությունը՝ բարելավելու և պահպանելու մեր բնակչության առողջությունը։
Ձեր աշխատանքը և հոգատարությունը ոչ միայն մասնագիտական է, այլև սրտանց, և դա արտահայտվում է յուրաքանչյուրի կյանքում ու առողջության պահպանման գործում։

🌸Այս տոնին մաղթում եմ ձեզ անսպառ սեր, անսահման երջանկություն և, ամենակարևորը, ամուր առողջություն։

Հարգանքով` Դ. Դավոյան

🌸Հարգելի՛ կանայք և աղջիկներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնան ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։🌸Այս գեղեցիկ տո...
08/03/2026

🌸Հարգելի՛ կանայք և աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնան ամենագեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։

🌸Այս գեղեցիկ տոնը առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու կնոջ կարևոր դերն ու մեծ ներդրումը հասարակության զարգացման, ընտանիքի ամրության և առողջապահության ոլորտի առաջընթացի գործում։
Ձեր նվիրվածությունն ու հոգատարությունը, մասնագիտական բարձր պատասխանատվությունն ու մարդասիրությունը անգնահատելի են և արժանի ամենաբարձր գնահատանքի։

🌸Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Բեռլին պոլիկլինիկայի բոլոր կին աշխատակիցներին՝ բժիշկներին, բուժքույրերին և ողջ անձնակազմին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են մարդկանց առողջության պահպանմանը և բարեկեցությանը։

🌸Թող գարնան այս խորհրդանշական տոնը ձեր կյանք լցնի ջերմություն, նոր հույսեր ու հաջողություններ։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երջանկություն, ընտանեկան բարօրություն և խաղաղ օրեր։

Հարգանքով՝
Բեռլին պոլիկլինիկայի տնօրեն Դ.Դավոյան

29/01/2026

📌Քթի, կոկորդի և ականջի հիվանդությունները հանրային առողջության կարևոր խնդիրներից են։

👩‍🔬«ՄեդԻնֆո»-ի տաղավարում այդ հիվանդությունների վաղ ախտորոշման, հետազոտման և բուժման մեթոդները ներկայացրել է Բեռլին պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Կարապետյանը։

Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում մեր հայրենիքի սահմանները պաշտպանող բոլոր զինվորներին, սպաներին և վետեր...
28/01/2026

Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում մեր հայրենիքի սահմանները պաշտպանող բոլոր զինվորներին, սպաներին և վետերաններին։

🇦🇲Հայոց բանակը մեր պետականության ամուր ողնաշարն է, ազգային արժանապատվության և ինքնիշխանության կենդանի մարմնավորումը։
Ձեր անձնվեր ծառայությունը, արիությունը և հայրենիքին անսահման նվիրվածությունը արժանի են խորին հարգանքի և երախտագիտության։

🇦🇲Բեռլին պոլիկլինիկայի ողջ անձնակազմի անունից մաղթում եմ ձեզ խաղաղ ծառայություն, անսասան կամք, ամուր առողջություն և անվտանգ ու խաղաղ երկինք։

🇦🇲Փա՛ռք Հայոց բանակին, հանուն հայրենիքի կանգնած յուրաքանչյուր զինվորին, և հավերժ փառք մեր նահատակներին։

Հարգանքով՝
«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն՝ Դ. Դավոյան

16/01/2026
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժառուներ,Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոնական օրե...
30/12/2025

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժառուներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս տոնական օրերը մեզ հիշեցնում են առողջության, սիրո և բարեկեցության անփոխարինելի արժեքների մասին, և տալիս են նոր հնարավորություն՝ անցած տարվա ձեռքբերումները գնահատելու և նոր նպատակներ ու առաջնահերթություններ սահմանելու համար:

Անցնող տարին լի էր մարտահրավերներով և կարևոր փորձառություններով, սակայն մեր պոլիկլինիկայի անձնակազմի նվիրված աշխատանքը և Ձեր՝ քաղաքացիներիդ, վստահությունն ու աջակցությունը թույլ տվեցին պահպանել բժշկական ծառայությունների բարձր որակն ու մատուցման պատասխանատվությունը:

Թող 2026 թվականը մեզ բերի նոր հաջողություններ, առողջություն, բարօրություն, խաղաղություն և հաջողություն յուրաքանչյուր ընտանիքում:

Համատեղ ուժերով շարունակենք զարգացնել Բեռլին պոլիկլինիկան՝ պահպանելով այն բարձր արժեքները, որոնց վրա հիմնված է մեր աշխատանքը՝ազնվություն, նվիրվածություն և վստահություն:

👏Շնորհակալություն եմ հայտնում մեր աշխատակիցներին՝ պատասխանատվության և անձնուրաց աշխատանքի համար, ինչպես նաև մեր բուժառուներին՝ ցուցաբերած վստահության և համագործակցության համար:
Համատեղ առաջ շարժվելով, մենք կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր և ապահովել առողջ և բարեկեցիկ հասարակություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հարգանքով՝
«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն՝ Դ. Դավոյան

Այսօր խոնարհությամբ ու խորը ցավով հիշում ենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Աղետը խախտեց հազարավ...
07/12/2025

Այսօր խոնարհությամբ ու խորը ցավով հիշում ենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Աղետը խախտեց հազարավոր ընտանիքների կյանքը և մնաց մեր ժողովրդի սրտում անդառնալի վիշտ։

Հարգանքով և խորը երախտագիտությամբ հիշում ենք բոլոր այն փրկարարներին, բժիշկներին, բուժանձնակազմին և կամավորներին, ովքեր խիզախորեն ու անձնվեր մասնակցեցին աղետի հետևանքների վերացմանը, ցուցաբերեցին բացառիկ մարդասիրություն և նվիրվածություն՝ վտանգելով սեփական կյանքը՝ մյուսների կյանքերը փրկելու համար:

Բեռլին պոլիկլինիկայի ամբողջ անձնակազմը հավաստիացնում է, որ շարունակելու է իրականացնել իր առաքելությունը` ապահովելու բնակչության առողջությունը և անվտանգությունը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն և պատրաստվածություն արտակարգ իրավիճակների դեպքում:

🙏Թող զոհվածների հիշատակը լինի հավերժ։
Թող խաղաղություն լինի մեր երկրում, և նման փորձություններ այլևս երբեք չկրկնվեն։

Հարգանքով՝
«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն՝ Դ. Դավոյան

22/11/2025

Address

Հաղթանակի պող. 25
Gyumri
3104

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37431255133

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բեռլին պոլիկլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Բեռլին պոլիկլինիկա:

Share