Hygeia Medical Center / Հիգեա Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Kapan
  • Hygeia Medical Center / Հիգեա Բժշկական Կենտրոն

Hygeia Medical Center / Հիգեա Բժշկական Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hygeia Medical Center / Հիգեա Բժշկական Կենտրոն, Medical and health, Улица Мелик Степанян 6/1, Kapan.

Ինտերվենցիոն և ստացիոնար սրտաբանություն, ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ՝ էնդոկրինոլոգիա, ռևմատոլոգիա ուղղություններով, լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններ

Մեր կենտրոնի սրտաբան Արգիշտի Քրիստոստուրյանն այս օրերին Շվեյցարիայի Օլթենի տարածաշրջանային և Սոլոթուրնի հանրային հիվանդա...
15/06/2026

Մեր կենտրոնի սրտաբան Արգիշտի Քրիստոստուրյանն այս օրերին Շվեյցարիայի Օլթենի տարածաշրջանային և Սոլոթուրնի հանրային հիվանդանոցներում անցնում է վերապատրաստման դասընթացներ։ Սրտաբանության ոլորտում առաջատար այս կլինիկաներում Հիգեա բժշկական կենտրոնի մասնագետը ոչ միայն ծանոթանում է նորարարական բուժման մեթոդներին, այլև գործնականում կիրառում ձեռք բերված նոր հմտությունները։ Մեր կլինիկայի բժիշկներն ամեն հնարավորն անում են ոլորտի համաշխարհային նվաճումներից հետ չմնալու և դրանք Կապան հասցնելու համար։

Հիգեա բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ Dr Nune M. Manukyan/ Ռևմատոլոգ Նունե Մուշեղի Մանուկյանը Լոնդոնում մասնակցել է Eu...
05/06/2026

Հիգեա բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ Dr Nune M. Manukyan/ Ռևմատոլոգ Նունե Մուշեղի Մանուկյանը Լոնդոնում մասնակցել է Eular 2026 ռևմատոլոգիայի եվրոպական ամենամյա համաժողովին, որտեղ ներկայացրել է նաև գիտական աշխատանք և այն արժանացել է դրամաշնորհի։
Սա նոր գիտելիքների ձեռքբերման, համագործակցության շրջանակի ընդլայնման և մասնագիտական առաջխաղացման բացառիկ հնարավորություն էր։

Հարգելի' համաքաղաքացիներ, բժիշկ-ալերգոլոգ Արմեն Գրիգորյանի հերթական այցը տեղի կունենա մայիսի 30-ին։Այցելեք ալերգոլոգի՝ ս...
21/05/2026

Հարգելի' համաքաղաքացիներ, բժիշկ-ալերգոլոգ Արմեն Գրիգորյանի հերթական այցը տեղի կունենա մայիսի 30-ին։

Այցելեք ալերգոլոգի՝ ստանալու մասնագիտական խորհրդատվություն և ժամանակակից հետազոտություններ՝
✔ Ալերգենների հայտնաբերման թեստեր (առաջին անգամ մեր կենտրոնում)
✔ Սպիրոմետրիա՝ շնչառական ֆունկցիայի գնահատման համար

Եթե Դուք ունեք հետևյալ գանգատները`
📌հաճախակի փռշտոց
📌երկարատեւ հազ
📌քթահոսություն
📌շնչահեղձություն
📌մաշկի կարմրություն, ցան եւ քոր
📌աչքերի կարմրություն
📌փափուկ հյուսվածքների այտուցվածություն
շտապե'ք դիմել մեր մասնագետին։

Ալերգոլոգը բուժում է հետևյալ հիվանդությունները`
✅ատոպիկ դերմատիտ
✅բրոնխիալ ասթմա
✅դեղորայքային ալերգիա
✅կենցաղային, փոշուց եւ այլ ծագման ալերգիաներ
✅կոնտակտային դերմատիտ
✅միջատների խայթոցից՝ ալերգիա
✅շիճուկային հիվանդություն
✅շուրջտարյա ռինիտ
✅սեզոնային ալերգիկ ռինիտ, կոնյուկտիվիտ
✅սննդային ալերգիա
✅սուր եղնջացան
✅քրոնիկ եղնջացան։

📍 Բուժման արդյունավետությունը կախված է վաղաժամ ախտորոշումից:
Հերթագրման և հարցերի համար կարող եք զանգահարել 077 12 62 12։
______________
📍ք․Կապան, Մելիք-Ստեփանյան 6/1
📞+374(77)12-62-12
📩[email protected]

📢 Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնենք , որ բժիշկ-ռևմատոլոգ Dr Nune M. Manukyan/ Ռևմատոլոգ Նունե Մուշեղի Մանուկյան-ի հերթա...
14/05/2026

📢 Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնենք , որ բժիշկ-ռևմատոլոգ Dr Nune M. Manukyan/ Ռևմատոլոգ Նունե Մուշեղի Մանուկյան-ի հերթական այցը կկայանա մայիսի 23-ին։
Բժիշկ-ռևմատոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե դիտվում են հետևյալ ախտանշանները՝
👉ցավեր և այտուցեր հոդերի շրջանում, վաղորդյան մկանային կարկամություն
👉 մաշկի անհասկանալի ցանավորում
👉երկարատև ցավ մեջքի շրջանում, հատկապես՝ առավոտյան ժամերին
👉մազաթափություն
👉մարմնի ջերմության բարձրացման էպիզոդներ, որոնք կապված չեն մրսածության հետ
👉բերանի խոռոչում հաճախակի առաջացող խոցեր
👉 մաշկի պնդացում

➡️Կարող եք ստանալ բուժօգնություն նաև պարտադիր առողջապահական ապահովագրության շրջանակներում։

📍 Բուժման արդյունավետությունը կախված է վաղաժամ ախտորոշումից:
Հերթագրման և հարցերի համար կարող եք զանգահարել 077 12 62 12։
______________
📍ք․Կապան, Մելիք-Ստեփանյան 6/1
📞+374(77)12-62-12
📩[email protected]

Address

Улица Мелик Степанян 6/1
Kapan
3301

Telephone

+37477126212

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hygeia Medical Center / Հիգեա Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Hygeia Medical Center / Հիգեա Բժշկական Կենտրոն:

Share