Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան

Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան, Medical and health, 10 Gyurjyan Str., Nor Nork'.

🫀 Սրտի առողջությունը՝ Ձեր կյանքի հիմքը
👋🏼Բարի գալուստ իմ սրտաբանական էջ
📌 Այստեղ դուք կգտնեք՝
✔️ Վստահելի բժշկական տեղեկատվություն
✔️ Մասնագիտական խորհրդատվություն
✔️ Անհատական մոտեցում ու հոգատար վերաբերմունք

📱❤️ Խելացի ժամացույցները կարո՞ղ են օգնել հայտնաբերել սրտի խնդիրներըՎերջին տարիներին խելացի ժամացույցները դարձել են ոչ մի...
05/06/2026

📱❤️ Խելացի ժամացույցները կարո՞ղ են օգնել հայտնաբերել սրտի խնդիրները

Վերջին տարիներին խելացի ժամացույցները դարձել են ոչ միայն հարմար գաջեթ, այլև առողջության մշտադիտարկման գործիք։ Շատ մոդելներ կարող են չափել սրտի զարկերի հաճախականությունը, գրանցել սրտի ռիթմի փոփոխությունները և նույնիսկ նախազգուշացնել որոշ շեղումների մասին։

🔍 Ի՞նչ կարող են հայտնաբերել խելացի ժամացույցները։• Անսովոր արագ կամ դանդաղ սրտի աշխատանք• Սրտի ռիթմի որոշ խանգարումների կասկած• Անկանոն սրտխփոցներ• Ֆիզիկական ակտիվության և վերականգնման ցուցանիշներ

⚠️ Կարևոր է հասկանալ.Խելացի ժամացույցը բժշկական ախտորոշման սարք չէ։ Այն կարող է միայն ազդանշան տալ, որ անհրաժեշտ է դիմել մասնագետի և կատարել լրացուցիչ հետազոտություններ։

👨‍⚕️ Եթե ժամացույցը հաճախ ցույց է տալիս անկանոն ռիթմ, սրտխփոցի կտրուկ արագացում կամ դանդաղում, հատկապես եթե դրանք ուղեկցվում են գլխապտույտով, թուլությամբ, շնչահեղձությամբ կամ կրծքավանդակի ցավով, անհրաժեշտ է խորհրդակցել սրտաբանի հետ։

💡 Խելացի ժամացույցները կարող են օգնել ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, սակայն դրանք չեն փոխարինում բժշկական զննությանը և մասնագիտական խորհրդատվությանը։

29/05/2026

Էքստրասիստոլիկ առիթմիան շատերի մոտ հանդիպող սրտի ռիթմի խանգարում է, որը հաճախ զգացվում է որպես «բաց թողած» կամ ուժեղ զարկ։ Ժամանակին հետազոտվելն ու ճիշտ գնահատումը կարևոր են սրտի առողջության համար։ ❤️

#սիրտ #էքստրասիստոլիա #առիթմիա #սուրբգրիգորլուսավորիչբկ #սրտաբան

🦵🏻Օրվա վերջում ոտքերդ «ծանրանու՞մ» են, կոշիկներդ՝ նեղանում։❗️Սա միշտ չէ, որ պարզապես հոգնածություն է։Ոտքերի այտուցը կարո...
05/05/2026

🦵🏻Օրվա վերջում ոտքերդ «ծանրանու՞մ» են, կոշիկներդ՝ նեղանում։
❗️Սա միշտ չէ, որ պարզապես հոգնածություն է։

Ոտքերի այտուցը կարող է լինել օրգանիզմի ազդանշան՝ երբեմն նաև սրտանոթային համակարգից, երբ արյան շրջանառությունը խանգարվում է և հեղուկը կուտակվում է ստորին վերջույթներում։

Զգուշացնող նշաններ՝
• ամենօրյա այտուց
• առավոտյան նվազում, երեկոյան՝ կրկնվում
• շնչահեղձություն կամ արագ հոգնածություն

Ինչ անել՝
✔️ շարժվել ավելի շատ
✔️ սահմանափակել աղը
✔️ հանգստանալիս ոտքերը բարձր դիրքում պահել

Մի սպասիր, որ «ինքն անցնի»։
Ժամանակին դիմելով բժշկին՝ կարող ես կանխել լուրջ խնդիրները։

Սիրտը երբեմն խոսում է ոտքերի միջոցով։ Լսիր նրան։ ❤️

27/04/2026

Հարգելի՛ հետևորդներ ցանկանում եմ տեղեկացնել,որ այսօրվանից՝ապրիլի 27-մայիսի 4ը գտնվելու եմ արձակուրդում։
Շտապ դեպքերում դիմեք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ-ի Սրտաբանական բաժանմունք։

Շնորհակալ ենք ըմբռնման համար և մաղթում ենք առողջություն բոլորին 💙

14/04/2026

Պատասխանում եմ 📩🗣️
Ձեր կողմից տրված հարցերին💙

#սիրտ #շողացողառիթմիա #սրտայինդեղորայքիօգտագործում #թավմիջամտություն

19/03/2026

🫀 ԻՆՖԵԿՑԻՈՆ ԷՆԴՈԿԱՐԴԻՏ

📌 Ի՞նչ է ինֆեկցիոն էնդոկարդիտը
Ինֆեկցիոն էնդոկարդիտը սրտի ներքին թաղանթի և սրտի փականների վարակային ախտահարում է, որը հիմնականում առաջանում է բակտերիաների, իսկ երբեմն նաև սնկերի պատճառով 🦠
Մանրէները արյան հոսքով կարող են հասնել սրտին և վնասել փականները։

⚠️ Ինչո՞վ է վտանգավոր
Ժամանակին չբուժվելու դեպքում այն կարող է առաջացնել՝
❤️ սրտի փականների լուրջ վնասում
💔 սրտային անբավարարություն
🧠 վարակի տարածում դեպի այլ օրգաններ
🚨 կյանքին վտանգ սպառնացող բարդություններ

🛡️ Ինչպե՞ս կանխել
🦷 պահպանել բերանի և ատամների հիգիենան
💊 ժամանակին բուժել վարակները
🚫 խուսափել ոչ ստերիլ ներարկումներից և գործիքներից
👨‍⚕️ բժշկի ցուցումով որոշ միջամտություններից առաջ ընդունել հակաբիոտիկներ
🩺 պարբերաբար այցելել բժշկի և հետևել նրա խորհուրդներին

🚑 Ե՞րբ դիմել բժշկի
Եթե առկա են՝
🤒 տևական ջերմություն
😣 թուլություն
💓 սրտխփոց
📍 անբացատրելի վատ ինքնազգացողություն

անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի 👩‍⚕️👨‍⚕️

✨ Վաղ ախտորոշումն ու ճիշտ բուժումը կարող են կանխել ծանր բարդությունները և փրկել կյանք։

Վիդեոյում տրանսէզոֆագեալ էխոսրտագրությամբ ախտորոշված, աորտալ փականի ախտահարումով ընթացող ինֆեկցիոն էնդոկարդիտի բուժվող տղամարդու դեպք է❤️‍🩹

10/03/2026

Մարդիկ ավելի հաճախ դիմում են սրտաբանի,
երբ արդեն ուշ է լինում։
Դուք ե՞րբ եք վերջին անգամ ստուգել ձեր սիրտը❤️

24/02/2026

🎓Բարեհաջող ավարտվեց մեր դասընթացը, որի ընթացքում համատեղ քննարկեցինք ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Մասնակիցների ակտիվ ներգրավվածության շնորհիվ ոչ միայն ամրապնդեցինք ձեռք բերած գիտելիքները, այլև կատարելագործեցինք մասնագիտական կարողությունները։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին վստահության, հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար։ Մաղթում ենք ձեզ մասնագիտական մեծ նվաճումներ, նոր ձեռքբերումներ և շարունակական աճ💙

07/02/2026

📍Թիրախային լսարան՝ Սրտաբաններ
Գործնական մասը կներկայացնի👩🏻‍⚕️սրտաբան՝Ջուլիետա Արշակյանը
🎁 Բաց դռների օր. Փետրվարի 9-ին, ժամը 14։00-17։00-ն, հնարավորություն ունեք տեղում ծանոթանալու սիմուլյացիոն պլատֆորմներին և ծրագրին:
📅 Մանրամասներ.
• Օրերը՝ Փետրվարի 16–23
• Ժամը՝ 12:00 – 16:00
• Վայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Սիմուլյացիոն կենտրոն

📝 Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 12-ը:
🔗 Գրանցման հղում՝
https://forms.gle/ip4bEw8sXyw933QZ7

#ԵզակիՀայաստանում #ՍիմուլյացիոնՈւսուցում #Սրտաբանություն #ՇՄԶ #ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ

Address

10 Gyurjyan Str.
Nor Nork'

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share