Dr. Ani Sukiasyan

Dr. Ani Sukiasyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Ani Sukiasyan, Medical and health, Gyurjyan Str. 10, Nork'.

👩‍⚕️ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ քիմիաթերապիայի ծառայության ղեկավար
🥼 Ուռուցքաբան-քիմիաթերապևտ
🎗 Քաղցկեղի բուժում │ Խորհրդատվություն │ Աջակցություն
📍 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Գյուրջյան 10, Երևան
📞 +374 95 590409

📍 Մաշկի քաղցկեղ. 5 պատճառ       Մաշկի քաղցկեղը Հայաստանում    ամենատարածված քաղցկեղներից է։ Սակայն դեպքերի 90%-ը կարելի ...
12/05/2026

📍 Մաշկի քաղցկեղ. 5 պատճառ
Մաշկի քաղցկեղը Հայաստանում ամենատարածված քաղցկեղներից է։ Սակայն դեպքերի 90%-ը կարելի է կանխել, եթե իմանանք պատճառները։
Ահա հիմնական ռիսկի գործոններից.
🌞 Արև և սոլյարի
ՈՒլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկի բջիջների ԴՆԹ-ն։
👩ֆոտոտիպը՝ բաց մաշկ, մազեր, աչքեր
Եթե ձեր մաշկը միշտ այրվում է ու երբեք չի մգանում, ունեք պեպեններ, շիկահեր կամ կարմրահեր եք, ապա մելանինը, որը պաշտպանում է մաշկը, ձեզ մոտ քիչ է։ Ձեզ պետք է առավելագույն պաշտպանություն։

🦠Խալեր
Ունե՞ք խալեր, որոնք մեծ են, անհավասար եզրերով, մի քանի գույնի։ Սրանք կոչվում են ատիպիկ։ Ատիպիկ խալը 10 անգամ մեծացնում է մելանոմայի ռիսկը։ Տարին 1 անգամ դերմատոսկոպիա անցեք։

🧑‍🧑‍🧒 Ժառանգականություն
Եթե ընտանիքում որևէ մեկն ունեցել է մելանոմա, ապա ռիսկը մեծ է։
🆘️ Թույլ իմունիտետ
📍 Մաշկի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելիս բուժելի է 99%։
Հարցեր ունե՞ք։ Գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով։

10/05/2026

🥼 Մի բուժառուի պատմություն...

💊 Քիմիաթերապիան դատավճիռ չէ։ Դա հնարավորություն է։

📍 Վաղ հայտնաբերման դեպքում քիմիաթերապիայի արդյունավետությունը կտրուկ աճում է։

Խորհրդակցիր քիմիաթերապևտի հետ

🆘️ (Բուժառուի դեմքը հրապարակված է նրա համաձայնությամբ)

🧬  Սովորում ենք... ի՞նչ է մետաստազըԵրբ բժշկից լսում ենք «Մետաստազ կա» արտահայտությունը միանգամից սկսում ենք վախենալ 😰 Եկ...
29/04/2026

🧬 Սովորում ենք...

ի՞նչ է մետաստազը

Երբ բժշկից լսում ենք «Մետաստազ կա» արտահայտությունը միանգամից սկսում ենք վախենալ 😰 Եկեք հասկանանք` ի՞նչպես պահել մեզ

🔹 Ի՞նչ է մետաստազը

🌳 Պատկերացրու ուռուցքը ծառ է։ 🦠Մետաստազը` սերմերը։
Քամին՝ արյունը կամ ավիշն, այն տանում է այլ օրգաններ։ Այդ «սերմից» կարող է նոր ուռուցք աճել արդեն այլ օրգանում՝ թոքերում, լյարդում, ոսկորներում։

🆘️ Դա նշանակում է վե՞րջ

Ո՛չ ❌
Մետաստազը նշանակում է 4-րդ փուլ, բայց դա դատավճիռ չէ։

Այսօր կան իմունոթերապիա, թիրախային թերապիա, նոր դեղեր, որոնք տարիներով վերահսկում են մետաստատիկ քաղցկեղը։ Շատ հիվանդներ ապրում են լիարժեք կյանքով ✨

📍 Ի՞նչ պետք է իմանալ

Մետաստատիկ բջիջների դեպքում բուժման պլանը փոխվում է

🎯 Եթե մետաստազ չկա, հաճախ նպատակը լրիվ բուժելն է։ Եթե կա, նպատակը դառնում է վերահսկել, կանգնեցնել աճը, պահել կյանքի որակը։

🩻 Ինչպե՞ս ենք այն հայտնաբերում

CT, MRI, PET-CT հետազոտությունների շնորհիվ։

💙 Մետաստազ բառը վախենալու է, բայց անհայտությունն ավելի վատ է։ Իմանալը տալիս է ընտրության հնարավորություն։

👇 Հարցե՞ր ունես, գրիր մեկնաբանությունում ու ես կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին📌

#օնկոլոգ #մետաստազ #քաղցկեղ #սովորումենք #առողջություն #բժիշկ

💊 Քաղցկեղ բառը լսելիս շատերի մոտ առաջին միտքը սա է. «Վերջ, շանս չկա»։❓️ Սա միֆ է ու ամենավնասակարներից մեկը։🩺 Իրականությ...
28/04/2026

💊 Քաղցկեղ բառը լսելիս շատերի մոտ առաջին միտքը սա է. «Վերջ, շանս չկա»։

❓️ Սա միֆ է ու ամենավնասակարներից մեկը։

🩺 Իրականություն.

Այսօր քաղցկեղը բազմաթիվ դեպքերում բուժելի է։ Գլխավոր պայմանը` ժամանակին հայտնաբերելն է։

Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի 1-ին փուլում 5 տարվա ապրելիությունը 99% է։ Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում՝ մոտ 98%։

Հիվանդությունը դատավճիռ չէ։ Դատավճիռ է ուշացումը։

🆘️ Ե՞րբ եք վերջին անգամ պրոֆիլակտիկ ստուգում անցել։

📍Գրեք «ՍՏՈՒԳՈՒՄ» բառը մեկնաբանությունում, կուղարկեմ տարիքային սկրինինգների ցուցակը։

27/04/2026

🥼 Ամեն երեկո խալաթը հանելիս ինքս ինձ մի հարց եմ տալիս. «Այսօր կարողացա՞ մեկի վախը թեթևացնել»։

💊 Օնկոլոգիան միայն ախտորոշումներ ու դեղեր չեն։ Սա մարդկային պատմություններ են։ Ցավ, հույս, պայքար, ու երբեմն՝ հաղթանակ։

Օրվա վերջում շատ հոգնած եմ լինում, բայց երբեք չեմ փոշմանում, որ ընտրել եմ այս ճանապարհը։

❓️ Իսկ դուք ի՞նչ հարց եք տալիս ինքներդ ձեզ աշխատանքային օրվա վերջում։

20/04/2026

💉 Ինչպե՞ս պատրաստվել քիմիաթերապիայի առաջին այցին

3 կարևոր քայլ, որոնք կօգնեն ձեզ զգալ ավելի հանգիստ 🙌

1️⃣ 👕 Հարմար հագուստ

Ընտրեք ազատ, փափուկ և հարմարավետ հագուստ
▪️ ցանկալի է՝ կարճ թևքով կամ հեշտ բացվող թևքերով
▪️ եթե կատարվում է ինֆուզիա՝ ապահովեք հեշտ հասանելիություն երակին կամ պորտին
▪️ վերցրեք թեթև բաճկոն կամ շարֆ

2️⃣ 🍏 Թեթև սնունդ

Քիմիաթերապիան կարող է տևել մի քանի ժամ

Վերցրեք՝
▪️ թեթև, հեշտ մարսվող սնունդ (մրգեր, բիսքվիթ, սենդվիչ)
▪️ ջուր կամ ոչ գազավորված ըմպելիք
▪️ խուսափեք ծանր, յուղոտ կամ ուժեղ հոտ ունեցող սնունդից

👉 Սա օգնում է կանխել թուլությունը և սրտխառնոցը

3️⃣ 🤝 Ուղեկցող անձ

Առաջին այցին ցանկալի է լինել ոչ միայնակ

▪️ կօգնի հուզական աջակցությամբ
▪️ կարող է հիշել բժշկի տված ինֆորմացիան
▪️ անհրաժեշտության դեպքում կօգնի վերադարձին տուն

12/04/2026

👩‍⚕️ European Lung Cancer Congress 2026-ին (Կոպենհագեն, Դանիա) 🇩🇰

​Ուրախ եմ կիսվել, որ մասնակցել եմ թոքերի քաղցկեղի դեմ պայքարի տարվա կարևորագույն իրադարձություններից մեկին՝ -ին։

Կոնգրեսի ուշադրության կենտրոնում թոքերի քաղցկեղի բուժման նորագույն ստանդարտներն էին, որոնք արմատապես փոխում են պացիենտների ապրելիության ցուցանիշները։ 🧬

📍 ​Հիմնական շեշտադրումները

🔹 Բուժման անհատականացում. Ադյուվանտ և մետաստատիկ փուլերում թերապիան արդեն չի իրականացվում «մեկ մոդել բոլորի համար» սկզբունքով։ Յուրաքանչյուր դեպք պահանջում է եզակի մոտեցում։

🔹 Մոլեկուլյար-գենետիկական պրոֆիլավորում. Սա այլևս ապագան չէ, այլ այսօրվա անհրաժեշտությունը։ Այն թույլ է տալիս թիրախավորել կոնկրետ մուտացիաները՝ բարձրացնելով բուժման արդյունավետությունը։

🔹 Նոր կլինիկական հետազոտություններ. Ներկայացվեցին իմունոթերապիայի և թիրախային թերապիայի համակցված կիրառման վերջին տվյալները։

​Շարունակական կրթությունը բժշկի մասնագիտական զարգացման հիմնասյուներից է։ Միայն համաշխարհային փորձին համընթաց քայլելով կարող ենք մեր պացիենտներին առաջարկել լավագույնը։ 🩺

​ CancerCare Copenhagen Oncologist

25/03/2026

📍 Կոլոռեկտալ քաղցկեղ. Ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել



​🔍 Ինչի՞ն ուշադրություն դարձնել.

📍 Աղիքների աշխատանքի փոփոխություն.
երկարատև լուծ, փորկապություն կամ կղանքի ձևի փոփոխություն:

​🩸 Արյունահոսություն.
թարմ արյան հետքեր կամ չափազանց մուգ (սև) կղանք:

​😫 Մշտական անհանգստություն.
ցավեր որովայնի շրջանում, կծկումներ կամ փքվածություն:

​📉 Անբացատրելի քաշի կորուստ.
եթե նիհարում եք առանց դիետայի կամ մարզումների:

​🥱 Մշտական հոգնածություն.
թուլություն, որը չի անցնում հանգստանալիս (հաճախ անեմիայի նշան):

​🧱 Ոչ լիարժեք դատարկման զգացողություն. զուգարանից օգտվելուց հետո թվացյալ ծանրության զգացում:

22/03/2026

💙 ՄԱՐՏԸ ԿԱՊՈՒՅՏ Է.

❓️Իսկ Դուք գիտեի՞ք, որ մարտը Կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման միջազգային ամիսն է:

🔴 Այն հազվադեպ դեպքերից է, երբ հնարավոր է քաղցկեղը ԿԱՆԽԵԼ։

​📍 Ինչո՞ւ հենց հիմա.

Կոլոռեկտալ քաղցկեղը լուռ է գործում։ Բայց ժամանակին հայտնաբերված պոլիպների հեռացումը կանխում է հիվանդությունը 90% և ավելի դեպքերում:

​✅ 3 քայլ, որ պետք է անել այսօր.

🩻 Եթե 50֊55+ տարեկան եք, անցեք սկրինինգ
🥗 Հետևեք սննդակարգին. ավելի շատ բջջանյութ, ավելի քիչ վերամշակված միս:
🗣 Լսեք ձեր մարմնին. ցանկացած տևական անհանգստություն առիթ է բժշկին այցելելու:

​Մի՛ սպասեք ախտանիշներին: Կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը:

🌱 Գարուն. Ժամանակն է ամրացնել իմունիտետը 🍶  Ձմեռվանից հետո իմունիտետը հաճախ «քնած» է, իսկ քաղցկեղի բջիջները հենց դրան են...
09/03/2026

🌱 Գարուն. Ժամանակն է ամրացնել իմունիտետը

🍶 Ձմեռվանից հետո իմունիտետը հաճախ «քնած» է, իսկ քաղցկեղի բջիջները հենց դրան են սպասում:

📍 Ինչպե՞ս գործել հենց հիմա.

🚀 Լիցքավորեք բջիջները.

Գարնանային առաջին կանաչիներն ու թարմ սնունդը Ձեր բնական հակաօքսիդանտներն են

☀️ Որսացեք D վիտամինը.

Արևի լույսը իմունային համակարգի գլխավոր «վառելիքն» է

🛠️ Կատարեք «Տեխզննում».

Ամենաուժեղ իմունիտետն անգամ կարող է բաց թողնել վտանգը: Սկրինինգը միակ միջոցն է վստահ լինելու համար

🛑 Չսպասե՛ք ախտանիշներին.

Քաղցկեղը սիրում է լռություն, բայց վախենում է զգոնությունից:

Գարունը լավագույն առիթն է ստուգվելու և հանգիստ ապրելու համար

📩 Գրե՛ք անձնական նամակով կամ զանգահարեք՝ խորհրդատվության համար։

Address

Gyurjyan Str. 10
Nork'

Opening Hours

Monday 00:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ani Sukiasyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share