Նորայր Բաբումեանի Վերականգնողական Կենտրոն/ Norayr Baboumian's Rehab Center

  • Home
  • Armenia
  • Sevan
  • Նորայր Բաբումեանի Վերականգնողական Կենտրոն/ Norayr Baboumian's Rehab Center

Նորայր Բաբումեանի Վերականգնողական Կենտրոն/ Norayr Baboumian's Rehab Center Կենտրոնը սպասարկում է 18 տարին լրացած ֆունկցիոնալության տարբեր խանգարումներ ունեցող անձանց

Կենտրոնում գործում են հետևյալ ծառայությունները`
✓Ֆիզիկական թերապիա
✓Էրգոթերապիա
✓Հոգեբանի ծառայություն
✓Վերականգնողաբանի ծառայություն

💜Ամանորի շեմին մեր վերականգնողական կենտրոնի թիմը սրտանց մաղթում է Ձեզ առողջություն, ուժ և հավատ վաղվա օրվա հանդեպ։ Թող գ...
29/12/2025

💜Ամանորի շեմին մեր վերականգնողական կենտրոնի թիմը սրտանց մաղթում է Ձեզ առողջություն, ուժ և հավատ վաղվա օրվա հանդեպ։ Թող գալիք տարին լինի նոր սկիզբների, առաջընթացի և վստահ քայլերի տարի։ Մենք երախտապարտ ենք Ձեր վստահության համար և շարունակելու ենք մեր աշխատանքը մեծ պատասխանատվությամբ ու սիրով՝ կանգնելով Ձեր կողքին յուրաքանչյուր ճանապարհի փուլում։ Թող Նոր տարին բերի խաղաղություն, ժպիտներ և դրական փոփոխություններ։ ✨

18/12/2025

💜Ջինիշյան հիշատակի հիմնադրամը` հավատարիմ մնալով իր որդեգրած բարեգործական առաքելությանը,2022թ.-ին հիմնեց Սևանի Բժիշկ Նորայր Բաբումեանի վերականգնողական կենտրոնը: Մասնագիտական թիմի աշխատանքն ուղղված է մեծահասակ բուժառուների կյանքի որակի բարելավմանը`վերականգնողական թերապիաների միջոցով: Կարճ ժամանակամիջոցում օգնելով մեծ թվով բուժառուների,այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող` կենտրոնի անձնակազմը մեծ նվիրումով է կատարում իր աշխատանքը:
Լիահույս ենք,որ կենտրոնն արդարացրել է մեզ վերագրված վստահությունը` պարտավորեցնելով առավել բարձր պատասխանատվությամբ շարունակել աշխատանքը:
Գալիք տարում Բժիշկ Նորայր Բաբումեանի անվան վերականգնողական կենտրոնը` ի դեմս Ջինիշյան հիշատակի հիմնադրամի մաղթում են բոլորիդ ամուր առողջություն, ուժ, հավատ և վերականգնված կյանքի բարձր որակ։🤍🤍🤍

Jinishian Memorial Foundation
Zara Janibekyan

03/12/2025

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամության միջազգային օր։
Այս օրը մեզ հիշեցնում է, որ ներառական հասարակությունը սկսվում է յուրաքանչյուրիս վերաբերմունքից, ընդունումից և հարգանքից։ Մեր շուրջը ապրող մարդիկ ունեն տարբեր հնարավորություններ, բայց նույն արժանապատվությունը, նույն երազանքները և նույն ցանկությունը՝ լիարժեք մասնակցել կյանքի բոլոր ոլորտներին։

✨ Շնորհակալություն բոլոր մասնագետներին, ընտանիքներին և անհատներին, ովքեր ամեն օր ներդրում են կատարում ներառական միջավայր ստեղծելու գործում։
✨ Եվ հատուկ շնորհակալություն այն երեխաներին ու մեծերին, ովքեր իրենց պայքարով և կամքով մեզ սովորեցնում են իրական ուժի մասին։

Մեր այցելուների գոհունակությունը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է։ Շնորհակալություն վստահության և բարձր գնահատանքի ...
11/11/2025

Մեր այցելուների գոհունակությունը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է։ Շնորհակալություն վստահության և բարձր գնահատանքի համար։ Գոհ ենք, որ մեր թիմի մասնագետները մշտապես ապահովում են բարձր որակ և հոգատար վերաբերմունք։😎🌸

Էրգոթերապիստը ձգտում է աջակցել անձին, որպեսզի նա կարողանա հնարավորինս ինքնուրույն կատարել իր առօրյա գործառույթները։🤍🤍Մաս...
02/10/2025

Էրգոթերապիստը ձգտում է աջակցել անձին, որպեսզի նա կարողանա հնարավորինս ինքնուրույն կատարել իր առօրյա գործառույթները։🤍🤍

Մասնագետ` Վիկտորյա Հովհաննիսյան🌸

📎«Նորայր Բաբումեանի» անվան վերականգնողական կենտրոնը համալրում է իր թիմը, և փնտրում ենք մոտիվացված,բծախնդիր թեկնածու,ով կ...
18/07/2025

📎«Նորայր Բաբումեանի» անվան վերականգնողական կենտրոնը համալրում է իր թիմը, և փնտրում ենք մոտիվացված,բծախնդիր թեկնածու,ով կբավարարի սահմանված պահանջները`զբաղեցնելու Ֆիզիկական թերապիստի (կինեզիոթերապիստ) աշխատատեղը։

✅Աշխատանքի դրույքաչափը ՝ 0,5

✅Տևողությունը՝ երկարաժամկետ

✅| Վայրը՝ ք. Սևան, Գեղարքունիքի մարզ,

096291899

📌Հետաքրքրվող անձանց խնդրում ենք CV-ին ուղարկել [email protected] և [email protected]

Էրգոթերապիան մեծահասակներին օգնում է պահպանել և զարգացնել իրենց ինքնուրույնությունը, բարելավել կյանքի որակը և լինել էլ ա...
03/06/2025

Էրգոթերապիան մեծահասակներին օգնում է պահպանել և զարգացնել իրենց ինքնուրույնությունը, բարելավել կյանքի որակը և լինել էլ ավելի լիարժեք իրենց առօրյայում։🌸🌸

Մաոնագետ` Աննա Մադաթյան💜

💜😇Մայիսի 1 – Աշխատանքի տոնԱյս օրը նշանավորում է աշխատանքի և աշխատավորի արժանապատվությունը։ Այն հիշեցում է, որ յուրաքանչյ...
01/05/2025

💜😇Մայիսի 1 – Աշխատանքի տոն
Այս օրը նշանավորում է աշխատանքի և աշխատավորի արժանապատվությունը։ Այն հիշեցում է, որ յուրաքանչյուր աշխատանք կարևոր է, իսկ աշխատող մարդը՝ հարգանքի արժանի։ Մաղթում ենք, որ ձեր աշխատանքը լինի սրտով, գնահատված ու պարգևատրված։

✏️😇«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Նորայր Բաբումեանի անվան վերականգնողական կենտրոնում բացվել է երեխաների ցերեկային...
25/03/2025

✏️😇«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Նորայր Բաբումեանի անվան վերականգնողական կենտրոնում բացվել է երեխաների ցերեկային խնամքի կենտրոն։ Այն նպատակ ունի աջակցել ծնողներին՝ ապահովելով ազատ ժամանակ, ինչը կնպաստի նրանց աշխատանքային գործունեությանը, իսկ երեխաների՝ զարգացմանը։Կենտրոնում երեխաները կունենան մասնագիտական խնամք և մասնակցություն զարգացնող գործունեությունների։ Ծնողները կարող են վստահ լինել, որ իրենց երեխաները գտնվում են ապահով միջավայրում՝ ստանալով համապատասխան խնամք և աջակցություն։💗💜

✏️🚶🏻‍♀️‍➡️Ֆիզիկական թերապիստը մեծահասակների հետ աշխատանքում նպատակ ունի վերականգնել և ամրապնդել ֆունկցիոնալ շարժունակութ...
24/03/2025

✏️🚶🏻‍♀️‍➡️Ֆիզիկական թերապիստը մեծահասակների հետ աշխատանքում նպատակ ունի վերականգնել և ամրապնդել ֆունկցիոնալ շարժունակությունը՝ վերադարձնելով անկախությունն ու կյանքի որակը՝ միաժամանակ խթանելով համագործակցությունը այլ մասնագետների հետ՝ ապահովելով համակողմանի մոտեցում։🏃🏻🏃🏻‍♀️

Մասնագետ` Դիաննա Դարբինյան💗

Address

Դեմիրճյան 17
Sevan

Opening Hours

09:00 - 16:30

Telephone

+37496291899

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Նորայր Բաբումեանի Վերականգնողական Կենտրոն/ Norayr Baboumian's Rehab Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Նորայր Բաբումեանի Վերականգնողական Կենտրոն/ Norayr Baboumian's Rehab Center:

Share