Ձեր Հոգեբանը

Ձեր Հոգեբանը Բալանսավորված և առողջ սննդակարգ:
Հոգեբանական աջակցություն

Հոգեբանական ծառայություններ ուղված ավելորդ քաշի խնդրի լուծմանը:
Հատուկ անհատական սննդակարգի մշակում:

09/05/2026
Նարցիզմը հոգեբանական երևույթ է, որտեղ մարդը չափազանց կենտրոնացած է իր վրա՝ իր կարևորության, արտաքինի կամ հաջողություններ...
21/03/2026

Նարցիզմը հոգեբանական երևույթ է, որտեղ մարդը չափազանց կենտրոնացած է իր վրա՝ իր կարևորության, արտաքինի կամ հաջողությունների վրա։ Բայց սա միշտ չէ, որ պարզապես «ինքնավստահություն» է։
🔹 Ինչպես է արտահայտվում նարցիզմը
• Անընդհատ ուշադրության կարիք
• Իրեն ուրիշներից բարձր զգալ
• Քննադատությունը դժվար ընդունել
• Մյուսների զգացմունքները քիչ հաշվի առնել
• Գովասանքի մշտական պահանջ
🔹 Ինչի՞ց է առաջանում
Նարցիզմը հաճախ ձևավորվում է մանկության ընթացքում՝ սառն ու անուշադրության միջավայրից
Այսինքն՝ ներսում կարող է լինել անապահովություն, որը «ծածկվում» է մեծամտությամբ • կամ երբ նրան չեն տեսնում ու չեն ընդունում իրականում և այլն։🔹 Հիմնական հոգեբանական մեխանիզմը ՝• Պրոյեկցիա
Իր թուլությունները «գցում» է ուրիշների վրա։ Արտաքնապես իրեն ցույց է տալիս ուժեղ , որ դիմացինը ճնշված զգա, բայց իրականում ինքն է ճնշված։Իր պահվածքով փորձում է իրեն բարձր դասել մյուսներից , բայց սրա հակառակ կողմը շատ ցավոտ է իր համար ։Նարցիստի 💬 Խորը միտք
Նա չի սիրում իրեն չափազանց շատ — նա չի կարողանում սիրել իրեն բավարար, դրա համար էլ ստիպված է դա պահանջել դրսից։🔹ինչու նարցիսիստները հաճախ դեմ են հոգեբաններին կամ հոգեբանական օգնությանը.🔹Անհավատարմություն օգնությանը
Նարցիսիստները սովորաբար կարծում են, որ միայն իրենք գիտեն ճիշտը կամ առավել խելացի են: Նրանք կարող են չընդունել խորհրդատվությունը կամ հոգեբանի փորձը, որովհետև դա ենթադրում է ընդունել ուրիշի «ներդրածությունը», ինչը իրենց էգոյի համար անընդունելի է:🔹Սոցիալական դիմակների պահպանում
Հոգեբանների հետ աշխատելը ենթադրում է, որ նարցիսիստը կթողնի իր սոցիալական դիմակը, ինչը նրանց համար վտանգավոր է, քանի որ այդ դիմակը հենց նրանց սոցիալական և անձնական ուժի աղբյուրն է:🔹 Զգացմունքային խոցելիության վախ
Նարցիսիստները հաճախ պահպանում են իրենց խոցելի կողմերը թաքցնելու հմտություն: Հոգեբանների մոտ բացվելը նշանակում է այդ խոցելիությունը բացահայտել. դա մեծ վախ է առաջացնում, և նրանց բնական ռեակցիան հակադրությունն է կամ բացասական վերաբերմունքը:🔸«Մի եղեք դիմակավորված։ Իրականությունը ընդունեք առանց վախի՝ առանց դիմակների կամ թաքնված կողմերի։ Որքան ավելի ազնիվ եք ինքներդ ձեր ու զգացմունքների հետ, այնքան ավելի առողջ ու ազատ եք»:
«Դիմակներ կրելը արդեն հոգեբանական խնդրի նշան է»։ #հոգեբանություն #հոգեթերապիա #հոգեթերապևտ

Նարցիզմը հոգեբանական երևույթ է, որտեղ մարդը չափազանց կենտրոնացած է իր վրա՝ իր կարևորության, արտաքինի կամ հաջողություններ...
21/03/2026

Նարցիզմը հոգեբանական երևույթ է, որտեղ մարդը չափազանց կենտրոնացած է իր վրա՝ իր կարևորության, արտաքինի կամ հաջողությունների վրա։ Բայց սա միշտ չէ, որ պարզապես «ինքնավստահություն» է։
🔹 Ինչպես է արտահայտվում նարցիզմը
• Անընդհատ ուշադրության կարիք
• Իրեն ուրիշներից բարձր զգալ
• Քննադատությունը դժվար ընդունել
• Մյուսների զգացմունքները քիչ հաշվի առնել
• Գովասանքի մշտական պահանջ
🔹 Ինչի՞ց է առաջանում
Նարցիզմը հաճախ ձևավորվում է մանկության ընթացքում՝ սառն ու անուշադրության միջավայրից
Այսինքն՝ ներսում կարող է լինել անապահովություն, որը «ծածկվում» է մեծամտությամբ • կամ երբ նրան չեն տեսնում ու չեն ընդունում իրականում և այլն։🔹 Հիմնական հոգեբանական մեխանիզմը ՝• Պրոյեկցիա
Իր թուլությունները «գցում» է ուրիշների վրա։ Արտաքնապես իրեն ցույց է տալիս ուժեղ , որ դիմացինը ճնշված զգա, բայց իրականում ինքն է ճնշված։Իր պահվածքով փորձում է իրեն բարձր դասել մյուսներից , բայց սրա հակառակ կողմը շատ ցավոտ է իր համար ։Նարցիստի 💬 Խորը միտք
Նա չի սիրում իրեն չափազանց շատ — նա չի կարողանում սիրել իրեն բավարար, դրա համար էլ ստիպված է դա պահանջել դրսից։🔹ինչու նարցիսիստները հաճախ դեմ են հոգեբաններին կամ հոգեբանական օգնությանը.🔹Անհավատարմություն օգնությանը
Նարցիսիստները սովորաբար կարծում են, որ միայն իրենք գիտեն ճիշտը կամ առավել խելացի են: Նրանք կարող են չընդունել խորհրդատվությունը կամ հոգեբանի փորձը, որովհետև դա ենթադրում է ընդունել ուրիշի «ներդրածությունը», ինչը իրենց էգոյի համար անընդունելի է:🔹Սոցիալական դիմակների պահպանում
Հոգեբանների հետ աշխատելը ենթադրում է, որ նարցիսիստը կթողնի իր սոցիալական դիմակը, ինչը նրանց համար վտանգավոր է, քանի որ այդ դիմակը հենց նրանց սոցիալական և անձնական ուժի աղբյուրն է:🔹 Զգացմունքային խոցելիության վախ
Նարցիսիստները հաճախ պահպանում են իրենց խոցելի կողմերը թաքցնելու հմտություն: Հոգեբանների մոտ բացվելը նշանակում է այդ խոցելիությունը բացահայտել. դա մեծ վախ է առաջացնում, և նրանց բնական ռեակցիան հակադրությունն է կամ բացասական վերաբերմունքը:🔸«Մի եղեք դիմակավորված։ Իրականությունը ընդունեք առանց վախի՝ առանց դիմակների կամ թաքնված կողմերի։ Որքան ավելի ազնիվ եք ինքներդ ձեր ու զգացմունքների հետ, այնքան ավելի առողջ ու ազատ եք»:
«Դիմակներ կրելը արդեն հոգեբանական խնդրի նշան է»։ #հոգեբանություն #հոգեթերապիա #հոգեթերապևտ

Շատ մարդիկ նկատում են, որ որոշ պահերի սկսում են ուտել նույնիսկ այն ժամանակ, երբ իրականում սոված չեն։ Դա հաճախ կապված է ո...
15/03/2026

Շատ մարդիկ նկատում են, որ որոշ պահերի սկսում են ուտել նույնիսկ այն ժամանակ, երբ իրականում սոված չեն։ Դա հաճախ կապված է ոչ թե ֆիզիկական քաղցի, այլ զգացմունքների հետ։

Այս երևույթը կոչվում է էմոցիոնալ ուտել։

Մարդը կարող է դիմել սննդին, երբ զգում է՝
• տագնապ
• սթրես
• նյարդայնություն
• տխրություն
• մենակություն
• ձանձրույթ

Սնունդը այդ պահին դառնում է մի ձև՝ ժամանակավորապես հանգստանալու կամ շեղվելու համար։

Ինչու է դա տեղի ունենում

Սթրեսի ժամանակ օրգանիզմում բարձրանում է կորտիզոլ հորմոնը, որը կարող է ուժեղացնել հատկապես քաղցրի և կալորիական սննդի ցանկությունը։
Բացի այդ, ուտելը ակտիվացնում է ուղեղի հաճույքի կենտրոնները, և մարդը մի պահ իրեն ավելի լավ է զգում։

Բայց այդ ազդեցությունը սովորաբար կարճատև է, և հետո կարող է առաջանալ մեղքի կամ դժգոհության զգացում։

Ինչպես տարբերել իրական քաղցը էմոցիոնալ ուտելուց

Ֆիզիկական քաղցը՝
• առաջանում է աստիճանաբար
• կարելի է ուտել տարբեր սնունդ
• ուտելուց հետո գալիս է հագեցածության զգացում

Էմոցիոնալ ուտելը՝
• առաջանում է հանկարծակի
• կա ցանկություն կոնկրետ սննդի (քաղցր, խրթխրթան, արագ սնունդ)
• ուտելը հաճախ լինում է արագ և չնկատելով
• հետո կարող է լինել մեղքի զգացում

Ինչ կարելի է անել նման պահին

✔ Փորձեք մի պահ կանգ առնել և հարցնել ձեզ՝
«Իսկ հիմա ես իսկապե՞ս սոված եմ, թե պարզապես ինչ-որ զգացմունք եմ ապրում»։

✔ 5-10 րոպե հետաձգեք ուտելը․ հաճախ այդ ընթացքում ցանկությունը նվազում է։

✔ Խմեք ջուր կամ տաք թեյ։

✔ Փորձեք շեղվել՝
• քայլել
• շնչառական վարժություն անել
• զանգահարել ընկերոջը
• զբաղվել ինչ-որ փոքր գործով

✔ Եթե դա հաճախ է կրկնվում, կարևոր է աշխատել զգացմունքների և սթրեսի կառավարման վրա։

Շատ դեպքերում խնդիրը ոչ թե սնունդն է, այլ այն, որ մարդը փորձում է զգացմունքները կարգավորել սննդի միջոցով։ #հոգեկանառողջություն #հոգեբանություն #հոգեթերապիա #սննդակարգ #սննդաբանհայաստան

Մեր ուղեղը ամեն օր անընդհատ կատարում է «անհայտ» գործողություններ, որոնք հաճախ չեն նկատվում, բայց շատ բան են ասում մեր զգ...
26/02/2026

Մեր ուղեղը ամեն օր անընդհատ կատարում է «անհայտ» գործողություններ, որոնք հաճախ չեն նկատվում, բայց շատ բան են ասում մեր զգացմունքների, մտածողության ու հոգեբանական վիճակի մասին։
Մեր ուղեղը հաճախ անում է բաներ, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում։ Այդ սովորությունները հաճախ բացահայտում են մեր տրամադրությունը, հոգեբանական վիճակը կամ նույնիսկ բնավորությունը։1️⃣ Ձեռքերը կամ ոտքերը անընդհատ շարժելն
• Եթե անընդհատ շարժում ես մատներիդ կամ ոտքերդ, դա հաճախ լարվածության կամ անհանգստության նշան է։ Մարմինը փորձում է այդ ավելորդ էներգիան «դուրս բերել» շարժման միջոցով։ Որոշ մարդկանց մոտ սա հատկապես ուժեղ է մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ․
ուղեղը ակտիվ է, և մարմինը «հետ է մնում», այդ պատճառով սկսում է շարժվել։ 2️⃣ Աչքերը սահեցնելը կամ շուրջը նայելն
• Երբ աչքերն «սահում են» առանց պատճառի, դա նշանակում է, որ ուղեղը փորձում է կենտրոնանալ կամ խուսափել անտանելի տեղեկատվությունից։3️⃣ Ատամները սեղմելը կամ ծնոտի շարժում
• Այս սովորությունը հաճախ ազդարարում է ներքին ճնշում կամ լարվածություն։ Չարտահայտված զայրույթ
Զսպված խոսք («չեմ ասում, բայց ներսումս կա»)
Վերահսկողության ուժեղ կարիք Եթե ատամների սեղմումը տեղի է ունենում քնի ժամանակ, դա կարող է լինել չմշակված օրվա լարվածության արտահայտություն։
Օրգանիզմը փորձում է «արտանետել» կուտակված սթրեսը։ 4️⃣ Մազերի հետ խաղալը այս սովորությունը գալիս է մանկությունից որպես ինքնապաշտպանական մեխանիզմ։
Եթե երեխան
• զգացել է լարվածություն,
• չի ունեցել է բավարար հուզական ապահովություն,
• ստիպված է եղել «ինքնուրույն» հանգստանալ,
մարմինը սովորել է ստեղծել փոքր ֆիզիկական գործողություններ, որոնք տալիս են վերահսկելիության զգացում։
• Սա հաճախ անգիտակցական գործողություն է, որը օգնում է հանգստացնել կամ վերահսկել ներքին թշնամանքը և նվազեցնում է կորտիզոլի ազդեցությունը 5️⃣Մարդկանց խոսքը ընդհատելը
• Երբեմն կապված է վերահսկողության կարիքի հետ։6️⃣Անընդհատ նույն պատմությունները պատմելը ՝ Չմշակված հուզական փորձառություն։Երբեմն կապված է ներքին չլուծված կոնֆլիկտի հետ։7️⃣Մշտապես արդարանալը՝• Մերժման վախ։«Լավ լինելու» անգիտակցական պահանջ։8️⃣Ձայնի տոնայնության փոփոխություն տարբեր մարդկանց հետ
Ինչ է բացահայտում.
• Սոցիալական հարմարվողականություն։
• Երբեմն՝ ինքնության անկայուն զգացողություն։
• Ցանկություն ընդունված լինելու։

Եթե մանկության ընթացքում եղել են․ • մերժում • սառնություն • չափազանց քննադատություն • անապահովություն • էմոցիոնալ անտեսո...
20/02/2026

Եթե մանկության ընթացքում եղել են․
• մերժում
• սառնություն
• չափազանց քննադատություն
• անապահովություն
• էմոցիոնալ անտեսում
ապա այդ «վիրավորված մասը»։ Մեր ներսում կա մի մաս, որը երբեք չի մեծանում։
Այդ մասը հիշում է՝
առաջին մերժումը,
առաջին վախը,
առաջին ամոթը,
առաջին «լռիր»-ը։ Սա շարունակում է ակտիվանալ մեծահասակ կյանքում։Ինչպես է դա դրսևորվում մեծահասակ կյանքում
• Չափազանց ուժեղ արձագանք փոքր իրավիճակների նկատմամբ
• Մերժման վախ
• «Ես բավարար չեմ» ներքին համոզմունք
• Կախվածություն մեկից կամ հասարակությունից
• Տրավմատիկ հարաբերությունների կրկնություն •ՈՒշադրության պակասի զգացողություն։ Օրինակ՝ երբ մեկին հաղորդագրություն է գրում ու ուշ են պատասխանում հաղորդագրությանը, իրական ցավը կարող է կապված լինել ոչ թե ներկայի, այլ մանկության անտեսված լինելու զգացման հետ։ Կարծիք արտահայտելու մեջ հիվանդագին ձևով փորձում են միշտ լսված լինել և բոլորը համակարծիլ լինեն,եթե այդպես չի լինում ապա ակտիվանում է Ներքին երեխայի մերժված լինելը։ Երբ մարդ ինքն իրեն քննադատում է , հաճախ խոսում է հենց այդ վիրավորված մասը։Երբ երեխան ապրում է մշտական լարված միջավայրում (քննադատություն, սառնություն, անկանխատեսելիություն), նրա նյարդային համակարգը հարմարվում է գոյատևման ռեժիմին։

Ակտիվանում են․
• fight (պայքար)
• flight (փախուստ)
• freeze (սառեցում)
• fawn (հաճոյացում)
Ժամանակի ընթացքում այս պաշտպանական ռեակցիաները դառնում են բնավորության գծեր։ #հոգեթերապևտ #հոգեկանառողջություն #հոգեբանություն #հոգեբան

Ի՞նչ է ժեստերի լեզունԺեստերի լեզուն ոչ վերբալ հաղորդակցության համակարգ է, որտեղ տեղեկատվությունը փոխանցվում է մարմնի շար...
17/02/2026

Ի՞նչ է ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն ոչ վերբալ հաղորդակցության համակարգ է, որտեղ տեղեկատվությունը փոխանցվում է մարմնի շարժումների, ձեռքերի դիրքերի, դեմքի միմիկա,հայացք,ձայնի տոնի արտահայտությունների միջոցով։Սրանք մանրուքներ չեն։ Սրանք ինֆորմացիա են։Մարմինը դժվար է լիովին վերահսկել։
Երբ մարդը փորձում է թաքցնել հույզը, այն հաճախ «արտահոսում» է մանր շարժումներով, հայացքով, միկրոարտահայտությամբ։
Այն կարող է լինել ինչպես գիտակցված, այնպես էլ ոչ գիտակցված։ Ժեստերը հաճախ ավելի անկեղծ են, քան խոսքը, որովհետև մարմինը «դժվար է ստում»։
Խոսքը կարող է վերահսկված լինել, բայց մարմինը հաճախ անկեղծ է։Խոսքը մի բան է ասում, մարմինը՝ այլ։
Օրինակ՝
«Ես հանգիստ եմ» — բայց մարմինը լարված է, հայացքը փախչող։Երբ բառերը կարող են մոլորեցնել, ստել, իսկ
մարմինը ասում է ճշմարտությունը։Նստելու ձևը, ուսերի դիրքը, ձեռքերի շարժումը, շնչառության ռիթմը, հայացքի ուղղությունը…
Սրանք պատահական չեն։ Սրանք ներքին վիճակի արտահայտություններ են։ Մենք հոգեբաններս հատուկ վերապատրաստում ենք անցնում ժեստերի լեզվի ընկալման մեջ։
Չեն կենտրոնանում մեկ ժեստի վրա, այլ դիտարկում ենք ամբողջ վարքային պատկերը՝
• բազային վարքը
• հույզերի փոփոխությունը
• խոսքի և մարմնի համադրությունը
• համատեքստը
Այս համակցված վերլուծությունը թույլ է տալիս նկատել նույնիսկ այն, ինչ մարդը փորձում է թաքցնել՝ կեղծ ժպիտ, պաշտպանական դիրք կամ նույնիսկ սուտ։Ժեստերի լեզուն հաղորդակցության լուռ, բայց հզոր շերտն է։Երբ բառերը կարող են մոլորեցնել, բայց մարմինը ասում է ճշմարտությունը։ #հոգեբանություն #հոգեթերապևտ #ժեստերիլեզու

Մարդիկ, ովքեր անընդհատ քննադատում են ուրիշներին, շատ հաճախ խոսում են ոչ թե քեզնից, այլ իրենց ներսի վիճակից։🔹 Ցածր ինքնագ...
26/01/2026

Մարդիկ, ովքեր անընդհատ քննադատում են ուրիշներին, շատ հաճախ խոսում են ոչ թե քեզնից, այլ իրենց ներսի վիճակից։

🔹 Ցածր ինքնագնահատական
Քննադատելով ուրիշին՝ մարդը փորձում է իրեն ավելի «վերևում» զգալ։
🔹 Ներսի չլուծված ցավ ու տագնապ
Երբ մարդը չի հասկանում իր հույզերը, դրանք դուրս է բերում դատողության ու խայթոցի ձևով:Տագնապի կառավարում
Ուրիշներին դատելով՝ մարդը ստեղծում է վերահսկման պատրանք։
Վերահսկումը նվազեցնում է տագնապը, թեկուզ ժամանակավոր։
🔹 Վերահսկման կարիք
Քննադատությունը հաճախ փորձ է վերահսկելու մյուսին, նրա ընտրությունները, կյանքը։
🔹 Ինքնաքննադատության արտացոլում
Այն, ինչ մարդը չի ընդունում իր մեջ, ամենաշատն է նկատում ուրիշների մեջ։
🔹 Էմպատիայի պակաս
Քննադատող մարդը հաճախ դժվարանում է զգալ ուրիշի վիճակը և սահմանները։
🧠 Կարևոր մի բան հիշել
Քննադատությունը տեղեկություն է քննադատողի մասին, ոչ թե քո արժեքի չափում։
✨ Ինչ անել քեզ համար
• Մի ընդունիր ամեն խոսք անձնական
• Սահմանիր քո սահմանները
• Ընտրիր՝ ում կարծիքն է քեզ համար կարևոր։💬 Հիշիր
Առողջ մարդը ավելի շատ հարց է տալիս, քան դատում։
Անվստահ մարդը՝ ավելի շատ դատում, քան հասկանում։(Նկարի մասին՝ • Լուսավոր, հանգիստ դեմքը → մարդ, ով ունի ներքին կայունություն, ինքնագիտակցում, ինքնարժեք
• Մութ, լարված կերպարը → քննադատող մարդու ներսը․ տագնապ, խառնաշփոթ, չլուծված հույզեր
👉 Քննադատող մարդիկ շատ հաճախ հենց այս երկրորդ վիճակում են ապրում։ #հոգեբանություն #հոգեբանականխորհրդատվություն #հոգեթերապիա #հոգեթերապևտ

Address

Stepanawan-Lori

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ձեր Հոգեբանը posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share