Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center

  • Home
  • Armenia
  • Talin
  • Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center

Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center, Medical and health, 10 Kotanyan Street, Talin.

31/05/2026

🚭‼️

Սրտանոթային հիվանդությունները հաճախ զարգանում են աննկատ՝ առանց հստակ ախտանիշների։ Այդ պատճառով կանխարգելիչ զննումներն ու...
20/05/2026

Սրտանոթային հիվանդությունները հաճախ զարգանում են աննկատ՝ առանց հստակ ախտանիշների։ Այդ պատճառով կանխարգելիչ զննումներն ու ժամանակին իրականացվող հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն։

Թալինի բժշկական կենտրոնում հասանելի են՝
✔️ Սրտաբանի խորհրդատվություն
✔️ ԷՍԳ (էլեկտրասրտագրություն)
✔️ Հոլտեր մոնիթորինգ
✔️ Տրեդմիլ թեստ
✔️ Զարկերակային ճնշման վերահսկում
✔️ Սրտանոթային ռիսկերի գնահատում
✔️ Բուժման և ապրելակերպի վերաբերյալ մասնագիտական ցուցումներ

Սրտաբանական գնահատումը ցուցված է հետևյալ կլինիկական գանգատների առկայության դեպքում՝

▫️ հաճախակի կամ ինտենսիվ գլխացավեր
▫️ սրտխփոց կամ սրտի ռիթմի խանգարման զգացում
▫️ շնչահեղձություն՝ նույնիսկ նվազագույն ծանրաբեռնվածության դեպքում
▫️ կրծքավանդակի ցավ, ճնշում կամ ծանրության զգացում
▫️ զարկերակային ճնշման անկայունություն կամ հաճախակի տատանումներ

🩺 Ժամանակին կատարված հետազոտությունը առողջության պահպանման կարևոր քայլերից մեկն է։

☎️ Հերթագրման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 0249 2 22 88

Շնորհավո՛ր Բուժքույրերի միջազգային օր ❤️Սիրելի՛ բուժքույրեր,դուք բժշկության ամենաջերմ ու ամենամարդկային ուժն եք։Դուք նրա...
12/05/2026

Շնորհավո՛ր Բուժքույրերի միջազգային օր ❤️

Սիրելի՛ բուժքույրեր,
դուք բժշկության ամենաջերմ ու ամենամարդկային ուժն եք։
Դուք նրանք եք, ովքեր լուռ, բայց անսահման նվիրումով կանգնած են յուրաքանչյուր մարդու կողքին՝ ցավի, վախի ու հույսի սահմանագծին։

Թող ձեր յուրաքանչյուր օրը գնահատված լինի, հոգատարությունը՝ վերադարձված սիրով ու շնորհակալությամբ, իսկ աշխատանքը՝ միշտ արժևորված։

Շնորհակալություն ձեր լուռ հերոսության, անսպառ համբերության, ջերմության ու նվիրումի համար ❤️

📆 Մայիսի 1-ը՝ Աշխատավորների և աշխատանքի միջազգային օրն է։🎉 Սրտանց շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին, և հատկապես ձեզ՝...
01/05/2026

📆 Մայիսի 1-ը՝ Աշխատավորների և աշխատանքի միջազգային օրն է։

🎉 Սրտանց շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին, և հատկապես ձեզ՝ սիրելի բուժաշխատողներ։

Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր հույս եք վերադարձնում մարդկանց աչքերին, ցավի պահին դառնում աջակցություն, իսկ ամեն դժվար պահին՝ փրկություն։ Ձեր աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ, այլ մեծ սրտով իրականացվող առաքելություն։

Ձեր ձեռքերում է մարդկանց հույսը, ցավի մեղմումը և կյանքի վերադարձը։ Շնորհակալություն ձեր մեծ սրտի, անսահման համբերության ու նվիրումի համար 💙

🩺 Ժամանակակից բժշկությունը սկսվում է ճիշտ ախտորոշումից։Մեր բժշկական կենտրոնում համատեղում ենք փորձը, տեխնոլոգիաները և հո...
17/04/2026

🩺 Ժամանակակից բժշկությունը սկսվում է ճիշտ ախտորոշումից։

Մեր բժշկական կենտրոնում համատեղում ենք փորձը, տեխնոլոգիաները և հոգատար վերաբերմունքը՝ ապահովելով բարձրորակ ծառայություն յուրաքանչյուր այցելուի նկատմամբ 💙

Մեզ մոտ հասանելի են 👇
🔬 բարձր ճշգրտության լաբորատոր հետազոտություններ
🩻 ուլտրաձայնային և ռենգեն հետազոտություններ
🩺 Մասնագիտական խորհրդատվություն
• Թերապևտ
• Գինեկոլոգ
• Էնդոկրինոլոգ
Այլ նեղ մասնագետների կողմից և շատ այլ ծառայություններ ևս…

Մենք կարևորում ենք ոչ միայն բուժումը, այլ նաև կանխարգելումը՝ օգնելով Ձեզ պահպանել առողջությունը երկարաժամկետ ։

📞 0249 2 22 88
📍Քոթանյան 10

🏥 Թալինի բժշկական կենտրոնում այսուհետ իրականացվում է ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություն՝ ժամանակակից, բարձր ճշ...
15/04/2026

🏥 Թալինի բժշկական կենտրոնում այսուհետ իրականացվում է ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություն՝ ժամանակակից, բարձր ճշգրտության ախտորոշման մեթոդ, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել մի շարք հիվանդություններ և ախտաբանական վիճակներ՝ նույնիսկ ամենավաղ փուլերում։

🧠 Համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում ստացված տվյալները ենթարկվում են համակարգային մշակման՝ ձևավորելով օրգան-համակարգերի ամբողջական և մանրամասն պատկեր, ինչը թույլ է տալիս հստակ տարբերակել օրգանների անատոմիական և ֆունկցիոնալ փոփոխությունները։ Այն ռենտգենյան ճառագայթների վրա հիմնված, առանց ցավի և ոչ ինվազիվ հետազոտական մեթոդ է։

🫁 Հետազոտությամբ հնարավոր է գնահատել կրծքավանդակի, որովայնի, փոքր կոնքի, քիթ-կոկորդ-ականջ և ոսկրամկանային համակարգերը։ Այն արդյունավետ է նաև նորագոյացությունների վաղ հայտնաբերման և տարածվածության գնահատման համար։

🩺 Շատ դեպքերում հատուկ նախապատրաստում չի պահանջվում, իսկ կոնտրաստով հետազոտության դեպքում անհրաժեշտ է բժշկի ցուցումով նախնական լաբորատոր հետազոտություն և կարճատև պատրաստում։

⚠️ ԿՏ հետազոտությունը անվտանգ է և կատարվում է բժշկի ցուցմամբ՝ ըստ անհրաժեշտության։

‼️ Ծառայությունը մատուցվում է ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ ԱՀ-ի շրջանակներում։
📞 Մանրամասների և հերթագրման համար կարող եք զանգահարել՝
0249 2 22 88 📲

🎉 Սիրով շնորհավորում ենք «Թալինի Բկ»-ի գլխավոր բժիշկ Հարություն Կարապետյանին ծննդյան օրվա առթիվ:Ձեր անսահման նվիրումն ու...
02/04/2026

🎉 Սիրով շնորհավորում ենք «Թալինի Բկ»-ի գլխավոր բժիշկ Հարություն Կարապետյանին ծննդյան օրվա առթիվ:

Ձեր անսահման նվիրումն ու հոգատարությունը ամեն օր նոր իմաստ ու հույս են բերում, ստեղծելով միջավայր, որտեղ իշխում են վստահությունը, ջերմությունն և բարությունը։

Մաղթում ենք անհագ լուսավորություն և երջանկություն, որոնք կլցնեն յուրաքանչյուր նոր օրը, ուժ ու համարձակություն՝ հաղթահարելու ամեն մարտահրավեր, և ջերմ ժպիտներ, որոնք սփռում են վստահություն ու ոգևորություն։ Ձեր մասնագիտական նվիրումը ոգեշնչում է, և շնորհակալ ենք, որ այդ խնամքն ու հոգատարությունը շրջապատում է յուրաքանչյուրիս ամեն օր:

Շնորհավորում ենք, թող ամեն օրը լինի նոր ձեռքբերումների ու ուրախ պահերի աղբյուր 🎂💙

Անդրանիկ Արամի Սիմոնյան է, մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի ոլորտի փորձառու մասնագետ, ում վստահում են թե՛ գործընկեր...
19/03/2026

Անդրանիկ Արամի Սիմոնյան է, մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի ոլորտի փորձառու մասնագետ, ում վստահում են թե՛ գործընկերները, թե՛ բուժառուները 👨🏻‍⚕️

2005–2011 թվականներին սովորել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ապա 2011–2014 թվականներին անցել է օրդինատուրա՝ խորացնելով իր գիտելիքներն ու հմտությունները մանկական վիրաբուժության ոլորտում։

Իր մասնագիտական ուղին սկսել է Թալինի բժշկական կենտրոնում՝ աշխատելով շտապ օգնության կայանում, այնուհետև շարունակել է վիրաբուժական բաժանմունքում՝ որպես մանկական վիրաբույժ։ Այս փուլում կուտակած փորձը դարձել է նրա մասնագիտական ամուր հիմքը։

2012 թվականից մինչ օրս բժիշկ Սիմոնյանն իր գործունեությունն է ծավալում Արաբկիր բժշկական կենտրոնում՝ որպես մանկական վիրաբույժ և ուրոլոգ՝ ապահովելով ժամանակակից մոտեցումներ և բարձր որակի բուժօգնություն։

Մասնագիտական մոտեցում՝ հենված փորձի վրա և ուղղված լավագույն արդյունքի ապահովմանը ☺️

📅 Հետազոտություններն իրականացվում են յուրաքանչյուր ուրբաթ։
☎️ Հերթագրման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 0249 2 22 88

Արյան լաբորատոր հետազոտությունները կարևոր դեր ունեն առողջության ընդհանուր վիճակի գնահատման և բազմաթիվ հիվանդությունների ...
15/03/2026

Արյան լաբորատոր հետազոտությունները կարևոր դեր ունեն առողջության ընդհանուր վիճակի գնահատման և բազմաթիվ հիվանդությունների վաղ հայտնաբերման գործում։
Ժամանակին կատարված անալիզները օգնում են բժշկին գնահատել օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը և անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան բուժում կամ լրացուցիչ հետազոտություններ։

Թալինի ԲԿ-ում կարող եք հանձնել մի շարք կարևոր լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝

• Ընդհանուր արյան քննություն — թույլ է տալիս գնահատել արյան բջջային կազմը, հայտնաբերել բորբոքային գործընթացներ, անեմիա և այլ փոփոխություններ օրգանիզմում։

• Գլյուկոզա — կարևոր ցուցանիշ է ածխաջրային փոխանակության գնահատման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման համար։

• Միզանյութ և կրեատինին — կիրառվում են երիկամների ֆունկցիոնալ վիճակի գնահատման և արտազատական համակարգի խանգարումների հայտնաբերման նպատակով։

• Ֆիբրինոգեն և պրոտրոմբին — գնահատում են արյան մակարդելիության համակարգը և կարևոր նշանակություն ունեն ինչպես հիվանդությունների ախտորոշման, այնպես էլ վիրահատական միջամտություններից առաջ

և մի շարք այլ ցուցանիշներ.

📍 Թալինի ԲԿ-ում կարող եք արագ և հուսալի կերպով անցնել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները՝ վերահսկելով առողջական վիճակը և ժամանակին կանխելով հնարավոր խնդիրները։

☎️ 0249 2 22 88

Մարսողական համակարգի խնդիրների վաղ և ճշգրիտ հայտնաբերման նպատակով «Թալինի ԲԿ»-ում այսուհետ իրականացվում են էնդոսկոպիկ հե...
11/03/2026

Մարսողական համակարգի խնդիրների վաղ և ճշգրիտ հայտնաբերման նպատակով «Թալինի ԲԿ»-ում այսուհետ իրականացվում են էնդոսկոպիկ հետազոտություններ՝ գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա, որոնք իրականացնում է բժիշկ Սուրեն Հովակիմյանը։
Հետազոտությունները կատարվում են ներերակային անզգայացմամբ, ապահովելով առավել հարմարավետ և անցավ գործընթաց։

🔹 Գաստրոսկոպիան թույլ է տալիս գաստրոսկոպի միջոցով ուսումնասիրել կերակրափողը, ստամոքսը և տասներկումատնյա աղիքը՝ գնահատելով լորձաթաղանթի վիճակը։ Այն մարսողական համակարգի վերին հատվածի առավել հուսալի և անվտանգ հետազոտական մեթոդներից է և հնարավորություն է տալիս հայտնաբերել տարբեր խնդիրներ՝ բորբոքային գործընթացներից մինչև խոցեր և ուռուցքային գոյացություններ։

🔹 Կոլոնոսկոպիան հնարավորություն է տալիս հայտնաբերել աղիների բորբոքային, վարակիչ, կառուցվածքային և ուռուցքային փոփոխությունները, այդ թվում՝ պոլիպներ և աղիքային քաղցկեղի վաղ փուլեր։

📅 Հետազոտություններն իրականացվում են յուրաքանչյուր շաբաթ օր։
‼️ Ծառայությունը մատուցվում է ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ պետական պատվերի և ԱՀ-ի շրջանակներում։

📞 Մանրամասների և հերթագրման համար կարող եք զանգահարել՝
0249 2 22 88

Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ

Address

10 Kotanyan Street
Talin
0501

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Թալինի Բժշկական Կենտրոն/Talin Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share