Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա

Համաքաղաքային շաբաթօրյակ
17/05/2026

Համաքաղաքային շաբաթօրյակ

16/05/2026
Մայիսի 12-ին բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Առողջապահության և Ազգային բժշկական պալատի կողմից կազմակերպված գի...
14/05/2026

Մայիսի 12-ին բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Առողջապահության և Ազգային բժշկական պալատի կողմից կազմակերպված գիտաժողովին մասնակցել են նաև Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բուժքույրեր Արմինե Թումանյանը և Նարինե Հարությունյանը։

Գիտաժողովի ընթացքում մեր սիրելի բուժքույր Արմինե Թումանյանը պարգևատրվել է Առողջապահության նախարարի պատվոգրով՝ առողջապահության ոլորտում ցուցաբերած պատասխանատու և անմնացորդ աշխատանքի մասնագիտական բարձր պատրաստականության ու մարդասիրական վերաբերունքի համար։

Նշվել է Բուժքույրերի միջազգային օրը: 💙«Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված ազգային գիտաժողովը» միավորել էր Հայաստանի մ...
13/05/2026

Նշվել է Բուժքույրերի միջազգային օրը: 💙

«Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված ազգային գիտաժողովը» միավորել էր Հայաստանի մարզերի և Երևանի բժշկական կենտրոնների, առողջության առաջնային պահպանման հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների միջին բուժաշխատողներին։

👩‍⚕️👨‍⚕️ Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր արժևորելու բուժքույրերի, մանկաբարձների, լաբորանտների ամենօրյա նվիրումն ու պատասխանատվությունը, ընդգծելու նրանց առանցքային դերը ժամանակակից առողջապահական համակարգում, պացիենտի անվտանգության, բուժման որակի և առողջապահական ծառայությունների շարունակական զարգացման գործընթացներում։

💬 «Վերջին տարիներին առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բուժքույրական ծառայությունների զարգացմանը։ Քայլեր ենք իրականացնում ձեր մասնագիտական կրթության արդիականացման, վերապատրաստումների ընդլայնման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Ապահովագրության բարդ և բազմաշերտ բարեփոխման առաջին փուլով, գիտեմ, որ ավելացել է ձեր ծանրաբեռնվածությունը: Իհարկե, որոշ չափով փոխհատուցման գները վերանայվել են, և վստահաբար, ինչպես նախարարն է նշել, վերանայվելու են»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և շեշտել, որ որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ անում են բուժքույրերը:

📊 Հայաստանի Ազգային Բժշկական Պալատ -ի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը համախմբել էր 270 մասնակցի: Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված գիտաժողովը միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված կարևոր մասնագիտական հարթակ էր դարձել։

Գիտաժողովի շրջանակներում մասնագիտական քննարկումներ են եղել, նաև փորձի փոխանակում:

📜 Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ, ինչպես նաև առողջապահության ոլորտում ցուցաբերած պատասխանատու և անմնացորդ աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու մարդասիրական վերաբերմունքի համար ավելի քան 120 միջին բուժաշխատողներ պարգևատրվել են առողջապահության նախարարի պատվոգրով:

27/04/2026

🔹 Ապրիլի վերջին նշվում է Իմունականխարգելման շաբաթը, որը նախաձեռնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2004 թվականից։

Այս նախաձեռնությունը, որին Հայաստանը միացել է 2005 թվականից, ևս մեկ հնարավորություն է ընդգծելու պատվաստումների կարևոր դերը հանրային առողջության պահպանման գործում։

Այս տարվա թեման է. «Յուրաքանչյուր սերնդի համար պատվաստանյութերն արդյունավետ են»:

Հիշեցում` պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ միջոց են, ապահովում են պաշտպանություն ոչ միայն այսօր, այլև ապագա սերունդների համար։

Իմունականխարգելումը առողջ հասարակություն կառուցելու հիմնասյուներից մեկն է, որն օգնում է կանխել վարակիչ հիվանդությունների տարածումը և պաշտպանել յուրաքանչյուրիս կյանքը։

Հարգելի տիկին Դարբինյան Ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել Ձեր բուժհաստատության թերապևտին՝ Ասլանյանին և բո...
21/04/2026

Հարգելի տիկին Դարբինյան
Ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել Ձեր բուժհաստատության թերապևտին՝ Ասլանյանին և բուժքույր Աննային,իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային վերաբերմունքի համար։
Լինելով վատառողջ ,ես ստացել եմ ոչ միայն անհրաժեշտ բուժում այլև հոգատարություն,ուշադրություն։
Չնայած իր զբաղվածությանը ՝բժշկուհին չի անտեսել ինձ ,պարբերաբար զանգահարել է և հետաքրքրվել իմ առողջական վիճակով,ինչը մեծ աջակցություն է և վստահություն իմ համար։
Նման նվիրված ,իր երդմանը հավատարիմ աշխատակից ունենալը մեծ արժեք է Ձեր հաստատության համար։Խնդրում եմ ընդունել իմ երախտագիտությունը․․․
Հարգանքներով ՝Սուսաննա Փարսադանյան
Լազյան 35/33բնակչուհի
21.04.26թ

28/03/2026

ԱՆ ենթակայությամբ գործող մարզային և երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ առցանց խորհրդակցություն արեցինք` նախնական ամփոփելու ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների առաջին երկու ամիսների աշխատավարձերի ցուցանիշները:

✍️Նախնական արձանագրումները.

1. Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 տոկոսով:

2. ⁠Նեղ մասնագետների աշխատավարձերը միջինում բարձրացել են 50 տոկոսից մինչև կրկնակիի չափով:

3. Պոլիկլինիկաների հոգեբույժների, ֆթիզիատրների, մանկական սրտաբանների, համաճարակաբանների և մանկական գինեկոլոգների աշխատավարձերը մի մասում կոմպենսացվել են ԲԿ-ների կողմից կամ ջանքեր են ձեռնարկվում ապահովելու խորհրդատվությունների տրամադրումը: ⁠Առաջիկայում կներկայացնենք վերապրոֆիլավորման և մի քանի այլ միջոցառումներ` լուծելու խնդիրը:

📊Տարվում են աշխատանքներ` լուծումներ գտնելու, որպեսզի հաջորդ ամիսներից արդեն աշխատավարձի բարձրացում արձանագրեն նաև այս նեղ մասնագետները:

ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնների բուժքույրերի և մայրապետերի աշխատավարձերի վերաբերյալ կդիտարկվի մեկ միասնական ձևաչափ:

Առցանց հանդիպմանը մասնակցել են ԱՆ ենթակայության մարզային և երևանյան 55 բուժկենտրոնի ղեկավարներ:

17/01/2026

📢 2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։

Սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։

📌 Սոցփաթեթի շահառուն կարող է նաև իր սոցփաթեթի միջոցներից վճարել իրեն փոխկապակցված անձի (հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալ կամ խնամարկյալ) ապահովագրավճարը։

Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա միջոցները կարող է կանխիկացնել՝ նաև հաշվի առնելով նախորդ տարվա համար Ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների ընդհանուր չափը:

✅ Կուտակված միջոցները կանխիկացնելու համար այլևս չի պահանջվում անցնել պարտադիր բժշկական զննությունը:

Address

Մյասնիկյան 17
Vanadzor
2012

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+37432220836

Alerts

Be the first to know and let us send you an email when Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա ՊՓԲԸ:

Share