08/06/2026
«Ախտորոշումից անդին»
♻️Հոգեկրթական հանդիպում քաղցկեղ ախտորոշում ունեցող մարդկանց մտերիմների և խնամարկուների համար
Աջակցել հարազատին, ով ստացել է քաղցկեղի ախտորոշում սիրո դրսևորում է և ապացույց, բայց նաև փորձառություն, որ կարող է լինել ծանր ու դժվար։ Հաճախ հարազատները կարող են զգալ անհանգստություն, անզորություն, հոգնածություն և անգամ ունենալ մեղքի զգացում։
Հոգեկրթական այս հանդիպումը հնարավորություն կտա ձեզ ավելի լավ հասկանալու՝ ինչ են զգում հարազատները, բացահայտել ռեսուրսները, որպեսզի կարողանաք հոգ տանել ձեր մասին՝ շարունակելով աջակցել սիրած մարդուն, ով անցնում է ոչ հեշտ այդ ճանապարհը։
Ծրագրում՝
• Հասկանալ քաղցկեղի հոգեբանական ազդեցությունը մտերիմների և հարազատների վրա,
• Նույնականացնել ամենահաճախադեպ հուզական արձագանքները,
• Սովորել հաղորդակցվել հիվանդ մտերիմի հետ,
• Բացահայտել ստրատեգիաներ, որ կօգնել կանխարգելել ուժասպառությունը,
• Զրուցել և մտքեր փոխանակել մարդկանց հետ, որ կիսում են նույն հույզերը։
Այս հանդիպումը բաց է քաղցկեղ ախտորոշում ունեցող անձանց զուգընկերների, ծնողների, չափահաս երեխաների, եղբայրների և քույրերի, պարզապես մտերիմների համար։
📅 Ամսաթիվ՝ հունիսի 11,
🕒 Ժամ՝ 13:00
📍 Վայր՝ Վանաձորի ԲԿ-ի դահլիճ
Մասնակցությունն անվճար է։
«Աջակցելու համար մտերիմին, նաև կարևոր է, որ հոգ տանես ինքդ քո մասին»։