10/05/2023
Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ի՞նչու պետք է դրանք իրականացնել ժամանակին ✅
Հղիության ընթացքում կատարվող սքրինինգը հետազոտությունների համալիր է, որը թույլ է տալիս ծնողին և բժշկին ստանալ տեղեկություն դեռևս չծնված երեխայի առողջության վերաբերյալ։ Հղիության ընթացքում պարտադիր է առնվազն երեք անգամ կատարել սքրինինգային հետազոտություններ։
🔻Առաջին սքրինինգ․Ուշադրության կենտրոնում է անատոմիական կառույցների գնահատումը և գենետիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Սքրինինգը այս փուլում ներառում է ՈւՁՀ-ն և արյան հետազոտությունը, որոնք իրականացվում են հղիության 11-ից 13/6-րդ շաբաթում։ Այս ժամանակաշրջանում պտղի չափը 45-84մմ է։
🔻Երկրորդ սքրինինգ․ Պտուղը արդեն բավականաչափ մեծ է, որպեսզի ավելի հստակ գնահատվի նրա անատոմիական կառույցների զարգացումը։ Օրինակ՝ ուսոմնասիրվում է սրտի անատոմիան, հնարավոր բնածին արատների վաղ ախտորոշման համար։
🔻Երրորդ սքրինինգ․ Իրականացվում է հղիության 30-ից 34 շաբաթականների ընթացքում։ Ուշադրության կենտրոնում պտղի մոտ առավել ուշ դրսևորվող բնածին արատների բացահայտումն է։ Մի շարք բնածին արատներ, որոնք առաջանում են պտղի զարգացման երրորդ եռամսյակում, հնարավոր է հայտնաբերել միայն այս սքրինինգի ժամանակ։
Այսպիսով, վերոնշյալ հետազոտությունները շատ կարևոր են և պետք է կատարվեն ժամանակին։
Հետևեք մեր էջին և եղեք առողջ
📲0322 2 31 11
📲099 02 43 39
📲094 31 11 65
ք. Վանաձոր, թատերական 6/1