Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան

Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան, Medical and health, Ачарян Улица , 2, Yerevan.

01/04/2026

Կատարիր համակարգչային շերտագրություն (CT) ավելի մատչելի արժեքով

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կարող եք կատարել ՀՇ հետազոտություն․

🔷1-3 հատվածը առանց կոնտրաստ նյութի՝ 25 000 դրամ,
🔷1–3 հատվածը կոնտրաստ նյութով՝ 45.000 դրամ։

ՀՇ-ն ապահովում է բարձր ճշգրտության ախտորոշում, իսկ պատասխանները տրամադրվում են սեղմ ժամկետում:

📞Գրանցվելու համար զանգահարեք՝ +374 98 22 51 85

📍Հասցե՝ ԻՀԱԿ ստացիոնար կլինիկա՝ Մալաթիա-Սեբաստիա՝ Բաբաջանյան 21 (42)

—————————————————————————

Լիցենզիա՝ Կ-ԲՕ-003304
Տրված՝ հոկտեմբերի 4, 2022թ

Բուժական մեթոդի 2026 թվականի թիվ N ԲՄԳ-00016 գովազդը Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ:

Բոլոր տարիքի անձանց համար։ 24/7 լաբորատորիա, գործիքային ախտորոշում։ Հասցեն Առնո Բաբաջանյան 21 ( Նավիգատորով 42)։
07/11/2025

Բոլոր տարիքի անձանց համար։ 24/7 լաբորատորիա, գործիքային ախտորոշում։ Հասցեն Առնո Բաբաջանյան 21 ( Նավիգատորով 42)։

Ինչու՞ անցնել այս անվճար հետազոտությունները✅Վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը, ինչը թույլ է տալիս      👉Իրականացնել...
02/11/2025

Ինչու՞ անցնել այս անվճար հետազոտությունները

✅Վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը, ինչը թույլ է տալիս
👉Իրականացնել լիարժեք բուժում կամ լիարժեք հսկողություն
👉Պաշտպանել ձեր հարազատներին, կանխելով նրանց վարակումը
👉Կանխել հետագա հաշմանդամությունը և թանկարժեք բուժումները
✅Հնարավորություն ստանալ անվճար բուժօգնություն, մասնավորապես
👉Պետական ծրագրերի շրջանակում հեպատիտ Ց-ի թանկարժեք դեղորայքով լիարժեք բուժումը հասանելի է ՀՀ քաղաքացիների համար 0 դրամով
👉ՄԻԱՎ-ի հսկողությունն ու դարձյալ թանկարժեք դեղորայքով բուժումը հասանելի է 0 դրամով
👉Հեպատիտ Բ-ի կանխարգելումն (պատվաստումը) ընտանիքի անդամների շրջանում հասանելի է 0 դրամով
💡 Եվ հիշեք ունեցած հիվանդություների մասին անտեղյակությունը չի ազատում անձին հիվանդության բարդություններից
#տեղեկացվածեսպաշտպանվածես

Ձեռքերի լվացման համաշխարհային օր, պարզ քայլ, որ թողնում է մեծ հետևանք..
15/10/2025

Ձեռքերի լվացման համաշխարհային օր, պարզ քայլ, որ թողնում է մեծ հետևանք..

👏Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է, որն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին`ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Օրվա նշանավորումը նպատակ ունի հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել ձեռքերի լվացման պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոց:🫧

💦Օրն այս տարի նշվում է «Դարձիր ձեռքերի լվացման հերոս» (Be a Handwashing Hero) կարգախոսով՝ կոչ անելով յուրաքանչյուրին դառնալ օրինակ սեփական ընտանիքում, աշխատավայրում կամ համայնքում՝ խթանելով ձեռքերի հիգիենայի մշակույթը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, որոնց 4️⃣0️⃣-8️⃣0️⃣%-ը փոխանցվում է ձեռքերի միջոցով:

🧼🧴Օճառով և մաքուր ջրով ձեռքերը լվանալը շարունակում է մնալ ամենաարդյունավետ և մատչելի միջոցը վարակների կանխարգելման համար։ Այն կարող է նվազեցնել փորլուծություն առաջացնող հիվանդությունների ռիսկը մինչև 4️⃣0️⃣%-ով և շնչառական վարակները՝ շուրջ 2️⃣0️⃣%-ով։ Ձեռքերի ճիշտ լվացումը կանխում է նաև այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են COVID-19-ը, գրիպը և մաշկային վարակները։

💦Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ձեռքերի լվացման կանոնները՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է այս պարզ գործողությունը դարձնել սովորություն:

Վերհիշենք վարակների դերը հոգեկան առողջության մեջ...Այսօր նշվում է հոգեկան առողջության համաշխարային օրը։
10/10/2025

Վերհիշենք վարակների դերը հոգեկան առողջության մեջ...Այսօր նշվում է հոգեկան առողջության համաշխարային օրը։

Դեպրեսիա, պարանոյա, դեմենցիա, շիզոֆրենիա, երկբևեռ խանգարում, խուճապի նոպաներ, նյարդային անորեքսիա և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում․․․

💡Հիվանդությունների այս մեծ շարքի պատճառ կարող են լինել նաև ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք վնասում են ուղեղը:

👉Բացի վերոնշյալ խնդիրներրից` սովորաբար այլ գանգատներ ևս լինում են ինֆեկցիոն հիվանդություններին բնորոշ (ջերմություն, մկանացավեր, գլխացավ, պարանոցային մկանների լարվածություն, գոտկային ցավեր․․․) և բուն նյարդաբանական (տարատեսակ ցավեր, պարեզներ, պարալիչներ, ՄՌՏ փոփոխություններ)
☝️ Սակայն կարող են նաև բացակայել

✅Նշված խանգարումները վերաբերում են, մասնավորապես, նեյրոբորելիոզին՝ Լայմի հիվանդությանը, և նեյրոբրուցելոզին:

✅Վերջնական ախտորոշման համար, երբ գերակշռում են, կամ միայն առկա են հոգեկան ոլորտի խնդիրներ, հարկավոր է իրականացնել ողնուղեղային հեղուկի հետազոտություններ:

✅Այս ախտորոշումները շատ են բաց թողնվում, որն ապացուցվում է առանձին հետազոտություններով։ Պարզվում է, որ ոչ միայն կա նման բան, այլև հաճախությունն էլ ենթադրվողից բավականին շատ է։

✅Նեյրոբրուցելոզի վերաբերյալ տվյալները շատ ավելի սակավ են, քանի որ զարգացած երկրներում հիվանդությունը հազվադեպ է հանդիպում՝ ի տարբերություն մեր երկրի:

01/10/2025

Address

Ачарян Улица , 2
Yerevan
0022

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dr. Armen Ohanyan/ Վարակաբան Արմեն Օհանյան:

Share