09/06/2026
Առավոտյան ջու՞ր, թե՞ սուրճ 💧☕️
🌅 Շատերը օրը սկսում են սուրճով՝ մտածելով, որ այն կօգնի արթնանալ ու էներգիա ստանալ։ Բայց ….
💧 Գիշերվա ընթացքում օրգանիզմը մի քանի ժամ ջուր չի ստանում, ինչի հետևանքով առավոտյան կարող է առաջանալ թեթև ջրազրկում։
👩⚕️Հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ թեթև ջրազրկումը կարող է ազդել👇
🔹 կենտրոնացման վրա
🔹 տրամադրության վրա
🔹 էներգիայի մակարդակի վրա
🔹 մտավոր արդյունավետության վրա
✅ Այդ պատճառով մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս արթնանալուց հետո նախ խմել 1 բաժակ ջուր, իսկ հետո՝ սուրճ։
Օրվա ընթացքում սուրճի չափավոր օգտագործման դեպքում այն կարող է բարելավել ուշադրությունն ու զգոնությունը։
📌 Այսինքն՝ հարցը «ջո՞ւր, թե՞ սուրճ» չէ։
Լավագույն տարբերակը`
💧 նախ՝ ջուր
☕️ հետո՝ սուրճ
💬 Իսկ դու ինչպե՞ս ես սկսում առավոտդ՝ ջրո՞վ, թե՞ անմիջապես սուրճով։