11/02/2026
Միջսեռային հար֊ներում 《Կախյալությունն֊փոխկախյալություն》վիճակի մասին լավ հայերեն տեքստ, կոլեգայիս` Տաթևիկ Նահապետյանի էջից։
Կարդացեք ու իսկույն դիմեք հոգեբանի` այցելության համար։
Ձեր սրտի հոգեբանին գտեք ու սկսել միասին աշխատել 💜
☆☆☆☆☆
💘Ձեր նախավալենտինյան թոհուբոհը մի կարևոր ինֆոյով կտրեմ հենց Ձեր մասին: 📚Կարդացե՛ք, կարող է ձեզ գտնեք կամ ձեր զուգընկերոջը ու հասկանաք, ինչի չի ստացվում հարաբերությունը:🔎
📌Դադարիր անվանել «մեծ սեր» քո կախյալությունը: Երբ 20 հաղորդագրություն ես գրում իրար ետևից ու անդադար հետևում ես սոց հարթակներում՝ երբ է օնլայն, դա սեր չէ, այլ փորձ՝ օգտագործելու դիմացինին, որպես դեղահաբ սեփական տագնապի դեմ:🔐
Քո ստրատեգիան «լավ ու հարմար» լինելու, ձախողում է: Դու մտածում ես՝ «Եթե լավը լինեմ, նա ինձ չի լքի»: Իսկ իրականությունը այլ է՝ եթե դու «հարմար» լինես առանց քո ցանկությունների, կներես, պիտի ասեմ՝ քեզ կօգտգործեն, բայց սիրել, որպես անհատականություն, հաստատ՝ չէ:💔
Դու պատրաստ ես ներել զուգընկերոջդ ցանկացած վատ արարք, միայն թե նա չհեռանա: Իրականում, դու սակարկում ես քո ինքահարգանքը՝ փոխարենը ստանալով այդ մարդու պատրանք ներկայությունը քո կողքին: Եթե քեզ գտար, ուրեմն ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ՏԻՊ-ն ես: ❤️🩹
📌Քո «բարձր չափանիշները» ընդամենը թակարդ են: Դու զուգընկերոջդ մեջ անընդհատ փնտրում ես նույնիսկ ամենափոքր թերությունը (սխալ է ուտում, ճիշտ ֆիլմեր չի նայում, հագուստը համապատասխան չէր և այլն), ոչ այն պատճառով, որ դու էսթետ ես, այլ, որովհետև գտածդ թերությունը «օրինական» պատճառ է չմտերմանալու և մնալու քո անվտանգ տարածքում: ⛓️💥
🔇Անտեսումն ու լռությունը նույնպես ագրեսիայի ձև են: Երբ դու լռությամբ «պատժում» ես զուգընկերոջը, դու ոչ թե խուսափում ես կոնֆլիկտից, այլ ոչնչացնում ես նրա ինքնագնահատականը: Դա էմոցիոնալ բռնություն է, նույնիսկ, եթե դու երբևէ ձայնդ չես բարձրացրել: Նմա՞ն էր քեզ, ուրեմն ԽՈւՍԱՓՈՂ ՏԻՊՆ ես:❤️🩹
Տագնապային-խուսափող ես, եթե Մի դատարկ առիթով սկանդալ ես սարքում ու գոռում ես՝ գնա, չզանգես և այլն՝ գաղտնի հույսով, որ նա կմնա ու կգրկի քեզ: Բայց իրական կյանքում մարդիկ լսում են այն, ինչ իրենց ասում են: Դու ինքդ ես ստեղծում քո միայնությունը՝ փորձելով ստուգել մարդկանց այնտեղ, որտեղ պարզապես պետք է նրանց սիրել: 💔
Իսկ երբ Դուք հուսալի զուգընկերոջը անհետաքրքիր եք համարում, որովհետև նրանք անվտանգ ու կայուն են ու ինտրիգների կարիք չի լինում: Իսկ Ձեր հոգեկանը, որը սովոր է էմոցիոնալ ճոճանակներին, հանգստությունն ու կանխատեսելիությունը ընդունում է որպես զգացմունքների բացակայություն, մինչդեռ դա է հենց առողջը: Հա, սա էլ բնորոշ է «ձանձրալի-հուսալիների» մասին⏳
📣Ո՞րն եք հաճախ հանդիպում💬