06/06/2026
🔔 Եվս մեկ սպասված զանգ, որն ազդարարեց մեր փոքրիկ Էվելինայի մեծ հաղթանակը՝ բուժման հաջող ավարտը։
💙 Էվելինան բուժում է ստացել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում՝ կենտրոնի մասնագետների բարձր մասնագիտական պատրաստվածության և հոգատարության, պետական ծրագրի, ինչպես նաև City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ։
Այս ուրախ լուրը ևս մեկ անգամ վկայում է, որ համատեղ ջանքերով, նվիրվածությամբ և հոգատարությամբ հնարավոր է հաղթահարել ամենադժվար մարտահրավերները։
Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia