Սեդարս Գրուպ/Sedars Group - Առանց գլյուտեն սնունդ/Gluten free food

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Սեդարս Գրուպ/Sedars Group - Առանց գլյուտեն սնունդ/Gluten free food

Սեդարս Գրուպ/Sedars Group - Առանց գլյուտեն սնունդ/Gluten free food Առանց գլյուտեն սնունդ/Gluten free food

"ՍԵԴԱՐՍ ԳՐՈՒՊ" Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը ստեղծվել է 2016 թվականի սկզբին:
Ընկերությունը զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ և վաճառքով, համագործակցում է եվրոպական և ռուսական առաջատար արտադրողների հետ և հանդիսանում նրանց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերության առաքելությունն է նպաստել Հայաստանում առողջ և օգտակար սննդի զարգացմանը: Ընկերությունը հոգում է նաև սնվելու սահմանա

փակ հնարավարություններ ունեցող մարդկանց մասին՝ առաջարկելով բազմատեսակ սնունդ առանց գլյուտենի, լակտոզայի և այլ ալերգենների նաև առանց շաքարի՝ այդպիով նրանց համար ապահովելով սնվելու լիարժեք պայմաններ և բարձրացնելով նրանց կյանքի որակը: Ընկերությունը հատկապես կարևորում է առանց գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների և առանց կոնսերվանտների սննդամթերքի ապահովումը
"ՍԵԴԱՐՍ ԳՐՈՒՊ" Ընկերության համար թանկ է յուրաքանչյուր սպառողի առողջությունը, ուստի ընկերությունն անում է ամեն ինչ ապահովելու նրան բարձրորակ, առողջարար և օգտակար սնունդով :
Մեր ինտերնետային խանութը կթեթևացնի սպառողների հոգսերը հնարավորություն տալով նրանց ձեռք բերել իրենց անհրաժեշտ ապրանքները առանց տնից դուրս գալու:

Ապրիլի 24-ը լռության, հիշողության և արժանապատվության օր է։Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ նահատակներ...
23/04/2026

Ապրիլի 24-ը լռության, հիշողության և արժանապատվության օր է։

Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ նահատակների հիշատակին, գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առաջ։

Հիշում ենք, պահանջում ենք և շարունակում ապրել ու արարել։ 🕊️💜🪻

#ՀիշումԵնք

 #ՀայոցՑեղասպանություն            #ՀիշատակիՕր
22/04/2026

#ՀայոցՑեղասպանություն #ՀիշատակիՕր

Սիրելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Glutenfree.am խանութը փակ է լինելու։

Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ նահատակների հիշատակին։

Հիշում ենք և պահանջում։ 🕊️

21/04/2026

☕️✨ Առավոտը սկսեք ջերմ, համեղ ու խելացի ընտրությամբ 🤍🍫

Վայելեք Torras-ի տաք շոկոլադը՝ պատրաստված լավագույն բաղադրիչներից, առանց առողջությանը վնաս հասցնելու ☕🍫

✔️ Առանց ավելացված շաքարի
✔️ Առանց գլյուտենի
✔️ Հարուստ շոկոլադային համ
✔️ Հարմար նախաճաշին կամ օրվա քաղցր դադարին
✔️ Առանց կոնսերվանտների

Մի բաժակ հաճույք, որը ջերմացնում է օրը ☀️☕

🌐 https://glutenfree.am/hy/beverages/hot-chocolate-mix-180g
📍 Երևան, Գայի պող. 19/31
☎️ 043 555 300


16/04/2026

Ինչ է Low FODMAP-ը և ինչու է այն կարևոր մարսողական առողջության համար։

❗Վերջին տարիներին Low FODMAP սննդակարգը դարձել է ամենաքննարկվող մոտեցումներից մեկը մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։
🤔 Բայց իրականում ի՞նչ է այն և ում համար է նախատեսված։

Ինչ է նշանակում FODMAP

FODMAP-ը հապավում է հետևյալ բառերից՝

🟢 Fermentable (ֆերմենտացվող)
🟢 Oligosaccharides (օլիգոսախարիդներ)
🟢 Disaccharides (դիսախարիդներ)
🟢 Monosaccharides (մոնոսախարիդներ)
🟢 And
🟢 Polyols (պոլիոլներ)

Սրանք հատուկ տեսակ ածխաջրեր են, որոնք՝
👉 դժվար են մարսվում
👉 ամբողջությամբ չեն ներծծվում աղիքներում
👉 արագ ֆերմենտացվում են աղիքային բակտերիաների կողմից

Արդյունքում կարող են առաջացնել՝
❗ փքվածություն
❗ գազեր
❗ որովայնային ցավ
❗ անհարմարություն

Ինչ է Low FODMAP սննդակարգը

Low FODMAP նշանակում է՝ սնունդ, որտեղ այս նյութերի քանակը նվազեցված է։

Այս սննդակարգը նախատեսված է՝
✅ նվազեցնելու մարսողական անհարմարությունները։
✅ հանգստացնելու աղիքները։
✅ բարելավելու կյանքի որակը։

Հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն՝

👉 Գրգռված աղու համախտանիշ, (IBS) Irritable Bowel Syndrome
👉 զգայուն մարսողական համակարգ

Low FODMAP թե՞ Gluten Free

Շատերը շփոթում են այս երկու հասկացությունները, բայց դրանք նույնը չեն։

👉 Gluten Free → վերաբերում է գլյուտենին (ցորեն, գարի, աշորա)։
👉 Low FODMAP → վերաբերում է մարսվող ածխաջրերի հատուկ խմբին։

💡 Սակայն կա նաև հատում (overlap)
Շատ gluten-free մթերքներ կարող են լինել նաև low FODMAP։

Որ մթերքներն են բարձր FODMAP

❌ Սոխ, սխտոր
❌ Կաթ և լակտոզա պարունակող մթերքներ
❌ Խնձոր, տանձ
❌ Մեղր
❌ Որոշ քաղցրացուցիչներ (սորբիտոլ, մանիտոլ)

Որ մթերքներն են Low FODMAP

✅ Բրինձ
✅ Կարտոֆիլ
✅ Բանան
✅ Որոշ ընկույզներ
✅ Գլյուտենից ազատ որոշ արտադրանքներ։

Ինչու է սա կարևոր

Low FODMAP մոտեցումը պարզապես “դիետա” չէ․
այն գիտականորեն հիմնավորված մեթոդ է, որը օգնում է մարդկանց՝

👉 հասկանալ իրենց օրգանիզմը,
👉 նվազեցնել անհարմարությունը,
👉 վերադառնալ նորմալ կյանքի ռիթմին,

Եզրակացություն

☝️ Եթե հաճախ ունենում եք փքվածություն, գազեր կամ մարսողական անհարմարություն,
Low FODMAP սննդակարգը կարող է լինել արդյունավետ լուծում։

❗ Սակայն այն պետք է կիրառել ճիշտ և գիտակցված՝
ցանկալի է մասնագետի խորհրդով։

💛 Glutenfree.am խանութ-սրահում կարող եք գտնել բազմաթիվ
առանց գլյուտենի ապրանքներ, որոնք նաև Low FODMAP են։

Ուրախ կլինենք օգնել ձեզ կատարել ճիշտ և առողջ ընտրություն։ ✨

🥨 Փոքրիկ խրթխրթան հաճույք՝ առանց գլյուտենի և լակտոզայի😍Schär SALINIS-ը հենց այն սնեքն է, որ սկսում ես ու… կանգ առնելը դժ...
15/04/2026

🥨 Փոքրիկ խրթխրթան հաճույք՝ առանց գլյուտենի և լակտոզայի😍

Schär SALINIS-ը հենց այն սնեքն է, որ սկսում ես ու… կանգ առնելը դժվար է 😄

🟢 Առանց գլյուտենի
🟢 Առանց լակտոզայի
🟢 Հեշտ մարսվող, ցածր FODMAP բաղադրությամբ
🟢 Առանց կոնսերվանտների
🟢 Առանց ցորենի
🟢 Բարձր որակ՝ Եվրոպայի #1 gluten-free բրենդից

🌐 https://sedarsgroup.com/hy/bread-substitutes/salinis-60-g-detail

#ԱռողջԸնտրություն

🌞 Բարի լույս՝ առողջ ընտրությամբՍկսեք օրը թեթև, համեղ ու օգտակար նախաճաշով 😍🥣 #ԱռողջԸնտրություն
11/04/2026

🌞 Բարի լույս՝ առողջ ընտրությամբ

Սկսեք օրը թեթև, համեղ ու օգտակար նախաճաշով 😍🥣

#ԱռողջԸնտրություն

Torras սպիտակ շոկոլադ ելակով 🍫🍓Այս շոկոլադը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ուզում են վայելել քաղցրը՝ առանց ավ...
10/04/2026

Torras սպիտակ շոկոլադ ելակով 🍫🍓

Այս շոկոլադը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ուզում են վայելել քաղցրը՝ առանց ավելորդ շաքարի 😊

✨ 0% ավելացված շաքար
✨ առանց գլյուտենի
✨ Նուրբ սպիտակ շոկոլադ
✨ Բնական ելակի համ՝ թեթև ու հաճելի

💖 Հիանալի է՝
🧡 սուրճի հետ
🧡 որպես փոքր նվեր
🧡 կամ պարզապես՝ քեզ հաճույք պատճառելու համար

Փորձիր և սիրահարվիր առաջին կտորից 🍓✨

🛒 Առկա է Հայաստանի բազմաթիվ սուպերմարկետներում։

https://sedarsgroup.co

#ԱռողջԸնտրություն

«Քրիստոս հարյավ ի մեռելոց», «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։Թող այս Սուրբ Զատիկը բերի խաղաղություն, սեր և լույս ձեր ընտ...
04/04/2026

«Քրիստոս հարյավ ի մեռելոց», «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։

Թող այս Սուրբ Զատիկը բերի խաղաղություն, սեր և լույս ձեր ընտանիքներին։

✨Շնորհավոր Սուրբ Զատիկ։✨

✨ Վայելեք իրական շոկոլադի հիասքանչ համը՝ առանց ավելորդ շաքարի:🍫 Torras Negro Dark 85% — 0% շաքար✅ Բարձր կակաոյի պարունակ...
23/03/2026

✨ Վայելեք իրական շոկոլադի հիասքանչ համը՝ առանց ավելորդ շաքարի:

🍫 Torras Negro Dark 85% — 0% շաքար

✅ Բարձր կակաոյի պարունակություն՝ հարուստ և ինտենսիվ համ:
✅ Չի պարունակում ավելացված շաքար:
✅ Հարմար է keto և առողջ սննդակարգի համար:
✅ Իդեալական է սուրճի կամ թեյի հետ:
✅ Օգնում է վերահսկել քաղցրի ցանկությունը:

🖤 Պրեմիում ընտրություն իսկական մուգ շոկոլադ սիրողների համար:🤩

https://sedarsgroup.com/hy/torras

#ԱռողջԸնտրություն

21/03/2026

🍫🌿 Torras Negro Menta — մուգ շոկոլադ անանուխի թարմությամբ և առանց շաքարի։

Վայելեք մուգ շոկոլադի հարուստ համը՝ համադրված անանուխի բնական թարմացնող նոտաների հետ 💚

✅ 0% ավելացված շաքար — հարմար է առողջ և վերահսկվող սննդակարգի համար։
✅ Առանց գլյուտեն — հարմար է ցելիակիայով կամ գլյուտենից խուսափող մարդկանց համար։
✅ Բարձր կակաոյի պարունակություն՝ հակաօքսիդանտ հատկություններով։
✅ Անանուխը նպաստում է մարսողության բարելավմանը և թարմության զգացմանը։
✅ Կարող է օգնել նվազեցնել քաղցրի ցանկությունը և թեթևացնել հոգնածության զգացումը։
✅ Իդեալական է սուրճի, թեյի հետ կամ որպես թեթև և առողջ խորտիկ օրվա ընթացքում։

🌿 Անանուխը նաև հայտնի է իր թարմացնող, հանգստացնող և էներգիա հաղորդող ազդեցությամբ։

❤ Պրեմիում եվրոպական որակ նրանց համար, ովքեր գնահատում են համի վայելքն ու առողջ կենսակերպը։

📍 Սպասում ենք ձեզ
Երևան, Գայի պող. 19/31
☎️ 043 555 300

🛒 Գնել առցանց՝
https://www.glutenfree.am/hy/candy/dark-chocolate-sugar-free-with-mint-torras

✨ Sam Mills Pasta D’Oro Gluten-Free Fideo — առողջ, թեթև և համեղ ընտրություն ձեր ընտանիքի համար:📢 Եթե փնտրում եք առանց գլ...
21/03/2026

✨ Sam Mills Pasta D’Oro Gluten-Free Fideo — առողջ, թեթև և համեղ ընտրություն ձեր ընտանիքի համար:

📢 Եթե փնտրում եք առանց գլյուտեն, բնական և օգտակար մակարոն, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է 👌

🟢 Պատրաստված է միայն 100% բարձրորակ եգիպտացորենից՝ առանց որևէ այլ բաղադրիչի կամ հավելումների։
🟢 Չի պարունակում գլյուտեն — հարմար է ցելիակիայով կամ գլյուտենից խուսափող մարդկանց համար։
🟢 Թեթև է մարսողության համար։
🟢 Պատրաստվում է շատ արագ — ընդամենը 3-4 րոպե։
🟢 Հարմար է ապուրների, գարնիրների և առողջ սննդակարգի համար։
🟢 Վստահելի եվրոպական որակ։🤩

💰 Հայաստանում gluten-free մակարոնների սեգմենտում ամենամատչելին։😍

🥗 Հիանալի ընտրություն է թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։

🛒 Առկա է Հայաստանի բազմաթիվ սուպերմարկետներում։
🔗 https://sedarsgroup.com/hy/pasta/pasta-doro-gluten-free-fideos-500g-detail

#ԱռողջԸնտրություն

🎄Հարգելի գործընկերներ և հաճախորդներ, 🎄🥂  Սրտանց շնորհավորում ենք ձեզ Սուրբ Ծննդի և գալիք Նոր տարվա կապակցությամբ։ Թող այ...
31/12/2025

🎄Հարգելի գործընկերներ և հաճախորդներ, 🎄

🥂 Սրտանց շնորհավորում ենք ձեզ Սուրբ Ծննդի և գալիք Նոր տարվա կապակցությամբ։ Թող այս լուսավոր տոները ձեր ընտանիքներին բերեն խաղաղություն, առողջություն և բարեկեցություն, իսկ գալիք տարին դառնա նոր հնարավորությունների, կայուն զարգացման և հաջող համագործակցության սկիզբ։

Մեզ համար մեծ արժեք է ձեր վստահությունն ու գործընկերությունը։ Շնորհակալ ենք արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության համար, որի շնորհիվ միասին կարողանում ենք զարգանալ, հաղթահարել մարտահրավերները և հասնել նոր ձեռքբերումների։

Թող 2026 թվականը լինի լի նոր ծրագրերով, վստահելի գործընկերներով և համատեղ հաջողություններով։

Ջերմ բարեմաղթանքներով՝
Սեդարս Գրուպ

Address

Moldovakan 27/2
Yerevan
0096

Alerts

Be the first to know and let us send you an email when Սեդարս Գրուպ/Sedars Group - Առանց գլյուտեն սնունդ/Gluten free food posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Սեդարս Գրուպ/Sedars Group - Առանց գլյուտեն սնունդ/Gluten free food:

Share