27/12/2023
#տարվա ամփոփում #
Ուզում էի երկար-բարակ գրեի մտքերս, բայց... մասնագիտական աշխատանքիս արդյունքում բազմաթիվ այցելուների հետ թերապևտիկ նուրբ աշխատանքի արդյունքում հասկացա մի բան՝ չքննվող ցանկությունը մարդկանց մեկն է՝ Լինել երջանիկ...
Կարճ ժամանակ առաջ դիտեցի Բենեդիկտի միաբանության վանական Դեյվիդ Ստեինդլ-Ռասթի TED ելույթը, որ կոչվում է «Ուզո՞ւմ եք երջանիկ լինել: Երախտապա՛րտ եղեք»։ Այն ինձ ե՛ւ հուզեց, ե՛ւ հիացրեց, ե՛ւ մտորելու առիթներ ընձեռեց...Գոհունակությունն է մեզ երջանիկ դարձնում...Այն պահին, երբ գիտակցված նկատում ենք գեղեցիկն ու նուրբը, ասում ենք շնորհակալություն, տեղի է ունենում ներքին տեղաշարժ, մեր ընկալումներն են փոխվում... որևէ պարագայում՝ փողոցում քայլելիս կամ այգում զբոսնելիս, ջանացե՛ք տեսնել նուրբը, նոր հայտնվողը, գեղեցիկը: Նկատե՛ք անցնող երեխայի ժպիտը, մարդկանց խոսելու ձևը, ամանորյա զարդարանքը...Ինչպես հոգեբան Վիկտոր Ֆրանկլն է ճշգրիտ ձեւակերպել, «ցանկացած պարագայում մարդն ունի մի վերջին հնարավորություն՝ ընտրելու իր վերաբերմունքը, ընտրելու, թե դեպի ուր է ուղղում իր հայացքը եւ դեպի ուր է որոշում գնալ»։
things that make your heart happy #
#Будьте счастливы! По-разному, по-своему😍