Roza Khachatryan

Roza Khachatryan Մանկաբարձ-գինեկոլոգ

21/04/2026
Եվս մեկ ձեռքբերում,որին սպասել էի շատ երկար…❤️❤️❤️
25/03/2026

Եվս մեկ ձեռքբերում,որին սպասել էի շատ երկար…❤️❤️❤️

Եվս մեկ ձեռքբերում,որին երկար էի սպասել….❤️❤️
25/03/2026

Եվս մեկ ձեռքբերում,որին երկար էի սպասել….❤️❤️

30/01/2026

1..Ալկոհոլ-ամբողջովին բացառել🍷🍾
2..Սուրճ-սահմանափակել ՝օրեկան 1 բաժակ☕️
3..Յուղոտ և տապակած մթերք,որը առաջացնում է այրոցներ,պատճառ կարող է հանդիսանալ շաքարային դիաբետ հղիության ընթացքում🍖🌯🌮
4..Հում մթերք-ծովամթերք,կիսախաշ ձու,հում մսամթերք🥩🍱
5..Ոչ պաստերիզացված կաթնամթերք և կաթ🥛
6..Մթերքներ , որոնք պարունակում են բակտերիաների մեծ քանակ՝ արագ պատրաստվող 🌮սնունդ(ֆաստֆուդ),աղցաններ ոչ տնային պայմաններում պատրաստված🍔🍟

🥦Բրոկոլիի օգտակարության մասին շատերդ եք լսել, իսկ գիտե՞ք, թե ինչու են այդքան խրախուսում այս բանջարեղենի օգտագործումը…1️⃣...
13/08/2024

🥦Բրոկոլիի օգտակարության մասին շատերդ եք լսել, իսկ գիտե՞ք, թե ինչու են այդքան խրախուսում այս բանջարեղենի օգտագործումը…
1️⃣ Ամրացնում է ոսկորներն ու հոդերը, քանի որ պարունակում է վիտամին K-ի մեծ պաշար։
2️⃣Բրոկոլին նպաստում է քաշի կորստին։
3️⃣Բարձրացնում է դիմադրողականությունը՝ շնորհիվ մեծ քանակությամբ վիտամինների։
4️⃣Կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։
5️⃣Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C։
6️⃣Օգտակար է տեսողական համակարգի համար։
7️⃣Պարունակում է բետա-կարոտին, C և E վիտամիններ, կանխում է մաշկի ծերացումը և կնճիռների առաջացումը։
8️⃣Պաշտպանում է վարակներից։

🥦Մի մոռացեք սննդակարգում ներառել այս անչափ օգտակար բանջարեղենը։

#բրոկոլի #վիտամիններ #օգտակարէ

🤰 Թունավոր հղիությունՀղի կանանց մի մասը բախվում է ախտաբանական վիճակի՝ տոքսիկոզի։ Այն ենթադրում է թունավորմանը բնորոշ զգա...
07/08/2024

🤰 Թունավոր հղիություն

Հղի կանանց մի մասը բախվում է ախտաբանական վիճակի՝ տոքսիկոզի։ Այն ենթադրում է թունավորմանը բնորոշ զգագողություններ։
▫️Տոքսիկոզի դեպքում կնոջ մոտ դրսևորվում է՝
• մշտական սրտխառնոց,
• հաճախակի փսխումներ,
• թքահոսություն,
• քնկոտություն,
• թուլություն,
• տրամադրության կտրուկ փոփոխություններ,
• հոտերի նկատմամբ գերզգայունություն,
• այտուցների առաջացում,
• համերի փոփոխություն
• զարկերակային ճնշման բարձրացում։

❗️Հարկավոր է լինել բժշկի հսկողության ներքո, եթե…
🔺փսխումների քանակը օրվա ընթացքում կազմում է 8 անգամ և ավելի,
🔺նկատվում է քաշի կորուստ,
🔺առաջանում է ինքնազգացողության վատթարացում ։

Հղիությունը 35 + տարիքում35 տարեկանից հետո հղիությունը կարող է ենթադրել ռիսկեր և՛ կնոջ, և՛ պտղի համար, ուստի կարևոր է լի...
05/08/2024

Հղիությունը 35 + տարիքում

35 տարեկանից հետո հղիությունը կարող է ենթադրել ռիսկեր և՛ կնոջ, և՛ պտղի համար, ուստի կարևոր է լինել բժշկի հսկողության տակ, առավել ուշադիր լինել, ավելի հաճախ այցելել կոնսուլտացիաների։ Իսկ թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, այժմ կանդրադառնամ։👇

🔺Կնոջ տարիքի հետ մեծանում են նաև ձվաբջիջները՝ բարձրացնելով էմբրիոնի քրոմոսոմային անոմալիաների վտանգը: Ուստի պարտադիր է անցնել լրացուցիչ գենետիկական թեստավորում (NIPT):

🔺Հղիության ընթացքում կարող է առաջանալ պրեէկլամպսիա։ Այս բարդության դեպքում բարձրանում է արյան ճնշումը, առաջանում են այտուցներ, պրոտեինուրիա։ Այս բարդությունը կարող է վտանգավոր լինել ինչպես մոր, այնպես էլ երեխայի կյանքի համար: Դուք կարող եք նվազեցնել ռիսկը՝ աշխատելով ձեր ապրելակերպի վրա մինչև հղիությունը (քաշ, վարժություններ, առողջ ապրելակերպ, վիտամին D): Հղիության ընթացքում ձեր բժիշկը կարող է նշանակել ացետիլսալիցիլաթթու՝ պրեէկլամպսիայի կանխարգելման համար, որն իսկապես արդյունավետ է։

Առաջին դաշտան⤵️Առաջին դաշտանը՝ մենարխեն, հանդիսանում է սեռական հասունացման առաջին նշանը, որ կինը պատրաստ է բեղմնավորման։...
02/08/2024

Առաջին դաշտան⤵️

Առաջին դաշտանը՝ մենարխեն, հանդիսանում է սեռական հասունացման առաջին նշանը, որ կինը պատրաստ է բեղմնավորման։
👉Առաջին դաշտանը հիմնականում սկսվում է 12-14 տարեկանում. դա պայմանավորված է՝
• ժառանգականությամբ,
• սննդակարգով,
• օրգանիզմի ընդհանուր վիճակով։

✔️Առաջին 2 տարվա ընթացքում դաշտանը կարող է լինել անկանոն, և դա նորմալ է։
🆘 Հարկավոր է դիմել մասնագետի, եթե
• 2 տարուց ավել է դաշտանը չի կարգավորվում,
• ուղեկցվում է ուժգին ցավերով,
• արտադրությունը շատ առատ է։

#դաշտան

Address

Հակոբ Հակոբյան 3/15
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+37499018112

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Roza Khachatryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share