PharmaTech

PharmaTech "PharmaTech" ՓԲԸ-ն 25 տարվա դեղագործական արտադրական ընկերություն է

PharmaTech ՓԲԸ-ն դեղագործական արտադրական ընկերություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին Երևանում՝ Մեծ Բրիտանիայի ներդրու...
17/03/2025

PharmaTech ՓԲԸ-ն դեղագործական արտադրական ընկերություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին Երևանում՝ Մեծ Բրիտանիայի ներդրումներով։ Մեր գործունեությունը ներառում է դեղամիջոցների արտադրություն, ներմուծում և բաշխում, ինչպես նաև՝ ոլորտին առնչվող բազմապիսի ծառայություններ։

Մեր գործարանը տարածաշրջանում իր տեսակի մեջ ամենաժամանակակիցներից է՝ կառուցված Simon Carves Ltd. (Մեծ Բրիտանիա) ընկերության կողմից։ Արտադրական պրոցեսներն իրականացվում են GMP եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ կիրառելով մոդուլային տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են բարձր որակ և անվտանգություն։

Այսօր մեր տեսականին ներառում է 200+ արտադրատեսակ՝ ներերակային ներարկման լուծույթներ, աչքի կաթիլներ, դիալիզի լուծույթներ, ներարկման դեղամիջոցներ, պինդ դեղաձևեր, ներքին օգտագործման հեղուկներ և այլն։ Մշտական վերազինման և արդիականացման արդյունքում մենք ապահովում ենք արտադրության բարձր արդյունավետություն և արտադրանքի բազմազանություն։

PharmaTech-ը ոչ միայն արտադրում, այլև ներմուծում և տարածում է դեղագործական ապրանքներ Հայաստանում և արտերկրում։ Բացի այդ, մենք իրականացնում ենք դեղերի գրանցում, կլինիկական հետազոտություններ և մարքեթինգային ծառայություններ՝ ապահովելով մեր գործընկերների շահերը։

4,000 մ² ընդհանուր մակերեսով պահեստային համալիրն ապահովված է ջերմաստիճանի և խոնավության կառավարման համակարգերով, ինչպես նաև ունի ներկառուցված սառնարանային խցիկներ՝ հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների համար։ Այս ամենը թույլ է տալիս մեզ մատուցել ամբողջական պահեստային և լոգիստիկ ծառայություններ բազմաթիվ դեղագործական ընկերությունների համար։

🔹 ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Դարձնել դեղագործական արտադրությունը հասանելի մեր բուժառուների համար։

🔹 ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ներդրում ունենալ յուրաքանչյուր բուժառուի կյանքում՝ որակյալ և հասանելի դեղամիջոցների արտադրության և բաշխման միջոցով։

📲 (+374) 10 741 410
📍 Raffi 111, Yerevan
🌐 pharmatech.am

 #Ներերակային հեղուկների առաջացման պատմությունը⚗️Ներերակային թերապիան ընդամենը հարյուր տարեկան է, բայց գիտե՞ք, որ դեպի ե...
06/02/2025

#Ներերակային հեղուկների առաջացման պատմությունը

⚗️Ներերակային թերապիան ընդամենը հարյուր տարեկան է, բայց գիտե՞ք, որ դեպի երակ հեղուկներ ներարկելու պրակտիկան գոյություն ունի 1600-ականներից:

🩸Ներերակային ներարկման վաղ փորձերը անհաջող են եղել: 1492թ. Հռոմի պապ Իննոկենտիոս VIII-ին խնամող բժիշկը ձեռնարկում է ներերակային թերապիայի առաջին փաստաթղթավորված փորձը։ Ապոպլեքսիկ հարվածից հետո կոմայի մեջ գտվող հորը բժիշկն իրականացնում է արյան փոխներարկում երեք փոքր տղաներից: Ցավոք, արդյունքները ճակատագրական են լինում բոլոր չորսի համար:

💉Մինչև 1950-ական թվականները ն/ե լուծույթները սովորաբար ներարկվում էին վիրաբուժական ճանապարհով տեղադրված մետաղական ասեղների միջոցով, որոնք ձեռքով սրվում էին, ստերիլիզացվում և նորից օգտագործվում:

🪢Բժշկության զարգացման ընթացքում կարևոր խնդիրներից էր նաև ստեղծված դեղամիջոցները անվտանգ ներարկել արյան մեջ, ուստի այսօր ստեղծվել և կիրառվում են ժամանակակից ներերակային #համակարգեր:

✅Ներերակային լուծույթները վաճառքում հայտնվելով 1930-ականներին՝ ճանապարհ բացեցին #ինֆուզիոն ճանապարհով դեղերի ներերակային կիրառմանը:

🔝Ներկայումս ներերակային թերապիան ժամանակակից բժշկության մեջ ամենաշատ օգտագործվող բուժումներից մեկն է:

#ՖարմաՏեք դեղագործական ընկերությունն արտադրում է ավելի քան 20 ապրանքային անվանման ներերակային ներարկման դեղամիջոցներ՝ տալով պացիենտին հնարավորություն ունենալ ժամանակակից լավագույն բուժումը:

#ինֆուզիոնհեղուկ #ներարկմանդեղամիջոցներ #դեղագործականընկերություն #ՖարմաՏեք

Address

Րաֆֆի 111, ք․ Երևան, ՀՀ, Raffi 111
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when PharmaTech posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to PharmaTech:

Share