Pharm Etalon Plus

Pharm Etalon Plus ▫️Sandoz դեղագործական ընկերության արտադրանքի էքսկլուզիվ ներկրողը Հայաստանում
▫️Որակ և նորարարություն՝ ՀՀ դեղագործական շուկայում

Ֆարմ Էտալոն ընկերությունը հայկական շուկայում ներդնում է այնպիսի առաջատար դեղագործական ընկերության միջազգային ստանդարտները, ինչպիսին է Sandoz-ը։
Ընկերության գլխավոր առաքելությունն է փոխանցել բժիշկներին և դեղագետներին հուսալի և պրոֆեսիոնալ տեղեկատվություն դեղորայքային միջոցների վերաբերյալ:

Մեր թիմի անդամները փորձառու մենեջերներ են և բժշկական ներկայացուցիչներ, ովքեր անմիջականորեն աշխատում են առողջ

ապահական ոլորտի մասնագետների հետ՝ մեր հաճախորդներին որակյալ և վստահելի դեղամիջոցներ տրամադրելու համար:

Մեր արժեքները՝ մարդիկ, վստահություն։

Մենք հավատում ենք, որ մեր թիմը մեր մեծագույն արժեքն է։ Նրանց նվիրվածությունն ու փորձառությունն այն են, ինչը մղում է մեր հաջողությանը և թույլ է տալիս մեզ առաջարկել լավագույն ծառայություններն ու ապրանքները մեր հաճախորդներին:


Our company specializes in the import and sale of Sandoz brand European-manufactured pharmaceuticals in Armenia. We import high-quality Sandoz brand medicines, known for their efficacy and reliability. Our team consists of experienced managers and medical representatives who work directly with healthcare professionals to provide our customers with quality and trustworthy medications. OUR VALUES People, trust

We believe that our team is our greatest asset. Their dedication and expertise are what drive our success and allow us to offer the best service and products to our customers.

25/06/2026

💼 Մեր մասնագիտական coffee meeting-ը կայացավ՝ համախմբելով կլինիկական օրդինատորների, ովքեր հետաքրքրված են բժշկության մեջ իրենց հաջորդ քայլով։

Ջերմ ու անկեղծ մթնոլորտում քննարկեցինք, թե ինչպիսին կարող է լինել կլինիկական օրդինատորի հաջորդ քայլը բժշկության ոլորտում։

🎯 Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։ Հուսով ենք՝ հանդիպումը ոգեշնչեց ներկաներին՝ նոր տեսանկյունից նայելու բժշկական կարիերայի զարգացմանը։

💍 Աշխատանքային միջավայրը հաճախ դառնում է այն վայրը, որտեղ մարդիկ ոչ միայն աշխատում են միասին, այլ նաև ստեղծում անձնական ...
23/06/2026

💍 Աշխատանքային միջավայրը հաճախ դառնում է այն վայրը, որտեղ մարդիկ ոչ միայն աշխատում են միասին, այլ նաև ստեղծում անձնական կապեր։

Բայց արդյո՞ք ռոմանտիկ հարաբերությունները նույն աշխատավայրում օգնում են թիմին, թե հակառակը՝ բարդացնում գործընթացները։

👇 Գրիր Քո կարծիքը մեկնաբանություններում։

18/06/2026

📌 Կորպորատիվ աշխարհում կան հարցեր, որոնց շուրջ քննարկումները երբեք չեն դադարում։

Անկեղծ հարց ու պատասխան Pharm Etalon Plus-ի տնօրենի և HR մասնագետի հետ:

💡 Իսկ ո՞րն է Ձեր ընտրությունը, գրե՛ք մեկնաբանություններում։

🎁 ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՄեր թիմը որոշել է հաճելի անակնկալ մատուցել ձեզ և խաղարկել 3 հրաշալի նվեր հատուկ մեր ակտիվ հետևորդների համ...
16/06/2026

🎁 ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Մեր թիմը որոշել է հաճելի անակնկալ մատուցել ձեզ և խաղարկել 3 հրաշալի նվեր հատուկ մեր ակտիվ հետևորդների համար:

Ի՞նչ ենք խաղարկում.
🥇 1-ին տեղ - «One Way Tour» ընկերության նվեր-քարտ՝ 30.000դր արժողությամբ։
🥈 2-րդ տեղ - Նվեր բոքս

Մասնակցության համար՝
▪️ Կիսվի'ր հրապարակմամբ քո էջում public տարբերակով։
▪️ Մեկնաբանություններում նշի'ր բժշկական ոլորտի ընկերոջդ։
▪️ Հետևի'ր մեր էջին։

Պայմաններից որևէ մեկի չկատարման դեպքում մասնակցությունդ չեղյալ կհամարվի, այնպես որ՝ ուշադիր 😉

⏱️ Մրցույթի ավարտը՝ 30.06
Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։

🚀 Դե ինչ, սկսեցինք։ Հաջողություն բոլորին։

#Խաղարկություն #Մրցույթ

12/06/2026

🚀 Մասնագիտական աճը սկսվում է նոր հնարավորությունները բացահայտելուց։

Մեր հերթական հանդիպման ընթացքում քննարկեցինք բժշկական ներկայացուցչի դերը, ոլորտի առանձնահատկություններն ու այն հնարավորությունները, որոնք այս մասնագիտությունը տալիս է կարիերայի աճի համար։

🤝 Սա պարզապես տեղեկատվական հանդիպում չէր։ Հայաստանում առաջին անգամ հրաժարվելով ստանդարտ, «չոր» հարցազրույցներից՝ մենք ստեղծեցինք նոր ֆորմատ։ Սա կենդանի ու ինտերակտիվ միջավայր էր, որտեղ մենք բացահայտեցինք տաղանդավոր մասնագետների՝ հետագայում լավագույններին մեր թիմ հրավիրելու նպատակով։

Բժշկական ներկայացուցչի հաջողությունը միայն գիտելիքներով չէ պայմանավորվում։3 հմտություն, որոնք առանձնացնում են ուժեղ մասն...
09/06/2026

Բժշկական ներկայացուցչի հաջողությունը միայն գիտելիքներով չէ պայմանավորվում։

3 հմտություն, որոնք առանձնացնում են ուժեղ մասնագետներին՝
💬 Շփման հմտություններ - արդյունավետ հաղորդակցություն և վստահ ներկայացում։
📚 Սովորելու ցանկություն - նոր գիտելիքների և ոլորտի փոփոխությունների նկատմամբ հետաքրքրվածություն։
🚀 Առողջ ամբիցիաներ - սահմանել նպատակներ և հետևողականորեն հասնել դրանց։

Այս հմտություններն են դառնում հաջող կարիերայի ամուր հիմքը։

06/06/2026

🚗 Նոր աշխատանքային ավտոմեքենաներ՝ Pharm Etalon Plus-ի թիմին։

Մենք գիտենք, որ մեր բժշկական ներկայացուցիչների աշխատանքի մեծ մասն անցնում է ճանապարհներին՝ հանդիպումներ, բժշկական հաստատություններ , դեղատներ։

🔥 Մեր թիմի անդամներն այսուհետ իրենց ամենօրյա հանդիպումներին ու քննարկումներին կմեկնեն նոր և հարմարավետ աշխատանքային ավտոմեքենաներով։

Միասին՝ երբ թիմի հարմարավետությունը դառնում է հաջողության գրավականը։

01/06/2026

Այսօր մեր թիմի մայրիկներին փոքրիկ անակնկալ ենք արել ու նվիրել Yerevan Park-ի տոմսեր, որպեսզի հունիսի 1-ը նրանց բալիկների համար դառնա իրական հեքիաթ 🎢

Շնորհավոր հունիսի 1 ✨

29/05/2026

🎯 Pharm Etalon Plus-ում աշխատակիցների շարունակական ուսուցումն ու մասնագիտական աճը կորպորատիվ մշակույթի հիմքն են։

Հատուկ հրավերով Pharm Etalon Plus-ի հյուրն էր բժիշկ-գաստրոԷնտերոլոգ Անուշ Մկոյանը։

📝 Թարմացրել ենք բժշկական գիտելիքները, քննարկել բուժառուների համար ամենաարդյունավետ ու ժամանակակից թերապևտիկ մոտեցումները։

Ներդրումը, աշխատակիցների կրթության մեջ, մեր որակի գլխավոր երաշխիքն է։ Շարժվում ենք առաջ՝ միայն առաջատար գիտելիքով։

🤝 Բուժման արդյունավետությունը և անվտանգությունը հաճախ ձևավորվում են ոչ թե մեկ մասնագետի աշխատանքի արդյունքում, այլ բժիշկ...
25/05/2026

🤝 Բուժման արդյունավետությունը և անվտանգությունը հաճախ ձևավորվում են ոչ թե մեկ մասնագետի աշխատանքի արդյունքում, այլ բժիշկի և դեղագետի համագործակցության շնորհիվ։

Երբ այս երկու օղակները աշխատում են միասին, հնարավոր է ավելի ճիշտ ընտրել բուժման ռազմավարությունը, նվազեցնել դեղորայքային սխալները, վերահսկել կողմնակի ազդեցությունները և ապահովել բուժառուի համար առավել վստահելի արդյունք։

🤍 Միասին՝ ավելի անվտանգ, արդյունավետ և վստահելի բուժման համար։

Address

Mamikonyants Backstreet 1
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Pharm Etalon Plus posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Pharm Etalon Plus:

Share