06/06/2026
‼️Միակողմանի և երկկողմանի հայմորոտոմիաներ
Հայմորոտոմիան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է մաքրել հայմորյան խոռոչը, հեռացնել ախտաբանական պարունակությունը և վերականգնել քթային շնչառությունը։
📍 Միակողմանի հայմորոտոմիա կատարվում է, երբ ախտահարված է միայն մեկ հայմորյան խոռոչը։
📍 Երկկողմանի հայմորոտոմիա անհրաժեշտ է, երբ խնդիրը առկա է երկու խոռոչներում և պահանջում է միաժամանակյա բուժում։
Վիրահատության ցուցումներ կարող են լինել՝
✔️ Քրոնիկ հայմորիտը,
✔️ Պոլիպները,
✔️ Հայմորյան խոռոչի կիստաները,
✔️ Օտար մարմինների առկայությունը (ատամի լիցքանյութ, արյան մակարդուկ և այլն)։
🔬 Ժամանակակից էնդոսկոպիկ հայմորոտոմիան թույլ է տալիս միջամտությունն իրականացնել առավել ճշգրիտ, նվազագույն վնասվածքով և արագ վերականգնմամբ։
⚠️ Եթե ձեզ անհանգստացնում են քթի մշտական փակվածությունը, դեմքի ծանրության զգացումը կամ հաճախակի կրկնվող հայմորիտները, դիմեք մասնագետի խորհրդատվության։
📞+374 91 49 12 44
#հայմորիտ #կիստա #պոլիպ
#կիստայիհեռացում #լօռվիրաբույժ