Dr. Liana Kocharyan

Dr. Liana Kocharyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Liana Kocharyan, Medical and health, Դանիել Վարուժանի փ 28ա, Yerevan.

16/06/2026

Մայեր-Ռոկիտանսկի-Կյուստներ-Հաուզեր (MRKH) համախտանիշը բնածին արատ է, որի դեպքում արգանդը և հեշտոցի վերին 2/3-ը բացակայում են կամ թերզարգացած են, մինչդեռ ձվարանները նորմալ են զարգացած և գործում են։

Կլինիկական առանձնահատկությունները՝

✔️առաջնային ամենոռեա (15-16 տարեկանում դաշտանի բացակայություն),
✔️նորմալ զարգացած կրծքագեղձեր և երկրորդային սեռական հատկանիշներ,
✔️նորմալ արտաքին սեռական օրգաններ,
✔️երբեմն՝ կարճ հեշտոց։

Ախտորոշումը կատարվում է փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտությամբ, ՄՌՏ-ով և քրոմոսոմային հետազոտությամբ (սովորաբար՝ 46,XX)։

Տեսակները՝

Տիպ 1՝ ախտահարված են միայն վերարտադրողական օրգանները։

Տիպ 2՝ կարող են միաժամանակ ախտահարվել նաև երիկամները, ողնաշարը, սիրտը կամ լսողական համակարգը։

Բուժումը ներառում է հեշտոցի աստիճանական լայնացում (դիլատատորներ), անհրաժեշտության դեպքում՝ վագինոպլաստիկա, ինչպես նաև հոգեբանական աջակցություն։

Հիվանդությունն ազդում է պտղաբերության վրա, քանի որ արգանդը բացակայում է, սակայն ձվարանների բնականոն աշխատանքի շնորհիվ հնարավոր է ունենալ կենսաբանական երեխա՝ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցով🧑‍🧑‍🧒

09/06/2026

Իմ աշխատանքը կապված է աղջիկների և կանանց առողջության հետ, և այս տարիների ընթացքում նկատել եմ, որ մեր հասարակությունում կնոջ առողջության մասին խոսելու շուրջ հաճախ արհեստական անհարմարություններ ու տաբուներ են ձևավորվում հենց կանանց և աղջիկների կողմից։

Մեծ խնդիր է, երբ աղջիկը բավարար տեղեկություն չունի իր մարմնի մասին, չի հասկանում, թե ինչ են դաշտանը, դաշտանային ցիկլը և օվուլյացիան։ Իսկ գիտելիքը առողջության պահպանման առաջին քայլն է։

Սիրելի աղջիկներ, կրթեք ձեզ, հետաքրքրվեք ձեր օրգանիզմով, հոգ տարեք ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության մասին, սիրեք և հարգեք ձեր մարմինը🫂

Եվ ամենակարևորը՝ դաշտանը կոչեք իր անունով։ Եկեք հրաժարվենք անհասկանալի փոխարինող անվանումներից և սովորենք առողջության մասին խոսել ազատ, ճիշտ և առանց ամաչելու🙌🏼❤️

29/05/2026

Ի՞նչ է ձվաբջիջների սառեցումը

Ձվաբջիջների սառեցումը (egg freezing) մեթոդ է, որը թույլ է տալիս պահպանել կնոջ վերարտադրողական հնարավորությունները ապագայի համար։

Ե՞րբ են դիմում՝

🫰🏻Եթե կինը դեռ չի պլանավորում հղիություն
🫰🏻Քիմիաթերապիայից կամ բուժումից առաջ
🫰🏻Վերարտադրողական խնդիրների ռիսկի դեպքում

Ո՞ր տարիքում է առավել արդյունավետ👇🏻

Ամենաբարձր արդյունավետությունը սովորաբար մինչև 35 տարեկանը, քանի որ այդ շրջանում ձվաբջիջների որակն ավելի բարձր է։

Ինչպե՞ս է իրականացվում՝

1. Հորմոնալ խթանում
2. Ձվաբջիջների ստացում
3. Սառեցում հատուկ տեխնոլոգիայով

🤍 Կարևոր է հիշել

Ձվաբջիջների սառեցումը «երաշխիք» չէ ապագա հղիության համար, բայց մեծացնում է հնարավորությունները։

Սիրով կպատասխանենք ձեր հարցերին👇🏻🤍

Օրեր առաջ ճեմարանականների հետ ունեցած հանդիպումից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ ունենք հիանալի սերունդ՝ կիրթ, նպատակաս...
19/05/2026

Օրեր առաջ ճեմարանականների հետ ունեցած հանդիպումից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ ունենք հիանալի սերունդ՝ կիրթ, նպատակասլաց և նոր գիտելիք ստանալու պատրաստ🙌🏼
Շնորհակալ եմ Shirakatsy Lyceum/ Շիրակացու ճեմարան -ին ընձեռված հնարավորության համար❤️

08/05/2026

Դաշտանադադարը կնոջ կյանքի բնական փուլ է, երբ դաշտանները դադարում են և օրգանիզմում նվազում է էստրոգենի մակարդակը։ Սովորաբար այն սկսվում է 45–55 տարեկանում։

Ախտանիշներ՝
🩸ջերմահորդանքներ
🩸գիշերային քրտնարտադրություն
🩸տրամադրության փոփոխություններ
🩸անքնություն
🩸հոգնածություն
🩸մաշկի և մազերի որակի փոփոխություններ
🩸քաշի փոփոխություն

Ինչը կարող է օգնել🫶🏻

👉🏼բալանսավորված սնունդ
👉🏼ֆիզիկական ակտիվություն
👉🏼որակյալ քուն
👉🏼սթրեսի վերահսկում
👉🏼պարբերական բժշկական ստուգումներ

Դաշտանադադարը հիվանդություն չէ, այլ կյանքի նոր փուլ, որը կարելի է անցնել տեղեկացված և հոգատար վերաբերմունքով սեփական առողջության հանդեպ 🤍🫶🏻

04/05/2026

Ամուսնանաս կանցնի😂👰🤵

16/04/2026

Սինեխիաներ👇🏻
Ի՞նչ պետք է իմանալ՝

Սինեխիաները լորձաթաղանթների կպումներ են, որոնք առավել հաճախ հանդիպում են փոքր աղջիկների մոտ։

Ինչու՞ են առաջանում՝
✔️Էստրոգենի ցածր մակարդակ
✔️Սխալ կամ անբավարար հիգիենա
✔️Բորբոքային գործընթացներ
✔️Ալերգիկ ռեակցիաներ

Ախտանիշներ՝
✔️Միզելու դժվարացում կամ շեղ հոսք
✔️Քոր կամ տհաճություն
✔️Երբեմն կարող է ընթանալ առանց ախտանիշների

Ի՞նչ անել👇🏻
✔️Դիմել մանկաբույժի կամ մանկական գինեկոլոգի
✔️Չփորձել ինքնուրույն բացել կպումները
✔️Բուժումը կատարվում է բժշկի կողմից՝ հատուկ քսուքներով կամ անհրաժեշտության դեպքում միջամտությամբ

Կանխարգելում՝
✔️Պահպանել ճիշտ ինտիմ հիգիենա
✔️Խուսափել ագրեսիվ լվացող միջոցներից
✔️Ժամանակին բուժել բորբոքումները

Ժամանակին հայտնաբերման դեպքում սինեխիաները հեշտ և արդյունավետ բուժվում են🙌🏼❤️

Աշխատանքային առօրյայից դուրս ևս հասցնում ենք ունենալ հետաքրքիր ու արժեքավոր հանդիպումներ։Այս անգամ քննարկեցինք ոչ հորմոն...
04/04/2026

Աշխատանքային առօրյայից դուրս ևս հասցնում ենք ունենալ հետաքրքիր ու արժեքավոր հանդիպումներ։
Այս անգամ քննարկեցինք ոչ հորմոնալ թերապիայի կիրառումը՝ որպես այլընտրանք հորմոնալ խնդիրների դեպքում, ինչպես նաև խոսեցինք ձվարանների դիսֆունկցիայի մասին։
Շնորհակալ եմ այս հնարավորության համար ❤️

29/03/2026

Վուլվովագինիտը վուլվայի (արտաքին սեռական օրգաններ) և հեշտոցի բորբոքային վիճակն է։

Պատճառներ👇🏻
✔️Բակտերիալ կամ սնկային ինֆեկցիա
✔️Հիգիենայի խախտում
✔️Հորմոնալ փոփոխություններ
✔️Ալերգիկ ռեակցիաներ (օճառ, գել, ներքնազգեստ)

Ախտանիշներ👇🏻
✔️Քոր և այրոց
✔️Արտադրության փոփոխություն (սպիտակ, դեղին, կանաչ)
✔️Տհաճ հոտ
✔️Միզելու ընթացքում ցավ

Առողջությունը սկսվում է ուշադրությունից 🤍
Եթե ունեք հարցեր, գրեք մեկնաբանության դաշտում👇🏻🤍

22/03/2026

Պապիլոմավիրուս (HPV)
Ի՞նչ պետք է իմանալ👇🏻
🦠 Մարդու պապիլոմավիրուսը (HPV) շատ տարածված վիրուս է, որը փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով։

Ի՞նչ կարող է առաջացնել👇🏻
✔️Մաշկային և սեռական գորտնուկներ
✔️Արգանդի վզիկի քաղցկեղ
✔️Այլ օրգանների քաղցկեղ (ավելի հազվադեպ)
Շատ դեպքերում վիրուսը կարող է երկար ժամանակ ոչ մի ախտանիշ չառաջացնել։

Կանխարգելում👇🏻
✔️Պատվաստում (ամենաարդյունավետ միջոցներից մեկը)
✔️Պաշտպանված սեռական կյանք
✔️Պարբերական զննումներ (ՊԱՊ թեստ)

Կարևոր է հիշել, որ HPV-ն շատ տարածված է, բայց ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը կարող են պաշտպանել լուրջ բարդություններից։

Հոգ տարեք ձեր առողջության մասին❤️

Address

Դանիել Վարուժանի փ 28ա
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37494029898

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Liana Kocharyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dr. Liana Kocharyan:

Share