Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան

Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան
(2)

25/04/2026

📢 Մայիսի 9–10-ը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հերթական այցով կլինի աշխարհահռչակ ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասանը։

👨‍⚕️ Այցի շրջանակում պրոֆեսորը կանցկացնի՝

✔️մասնագիտական խորհրդատվություններ՝ երեխաների և մեծահասակների համար
✔️լսողությունը վերականգնող բարդ վիրահատություններ
✔️կոխլեար իմպլանտացիա՝ նորագույն MED-EL ընկերության իմպլանտներով

📍Բոլոր վիրահատություններն իրականացվում են եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան՝ ժամանակակից սարքավորումների և օպտիկայի կիրառմամբ։

🔊 Եթե ունեք՝

🦻երկկողմանի սենսոնևրալ ծանրալսություն,
👂լսողության տարբեր խանգարումներ,

ապա կարող եք դիմել «Շենգավիթ» ԲԿ՝ լիարժեք ախտորոշման, խորհրդատվության և բուժման համար։

💡 Կարևոր տեղեկություն
Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը «Շենգավիթ» ԲԿ-ում իրականացվում է անվճար՝ պետպատվերի շրջանակում, իսկ իմպլանտները տրամադրվում են բարերարների աջակցությամբ: Այս ծրագրի շնորհիվ արդեն տասնյակ երեխաներ և մեծահասակներ վերականգնել են իրենց լսողությունը:👂

Հերթագրման և մանրամասների համար՝
📞041 560 561
📞011 560 560
📍 Մանանդյան 9

16/03/2026

Նշիկների հեռացումը օգու՞տ է, թե՞ վնաս

Քմային նշիկները մեր օրգանիզմի առաջին պաշտպանական գիծն են վարակների դեմ , բայց երբ դրանք հաճախ են բորբոքվում, կարող են ավելի շատ վնասել, քան օգնել։

✅ Երբ անհրաժեշտ է հեռացնել․
🔹 Քրոնիկ բորբոքումներ (հաճախակի տոնզիլիտ)
🔹 Խանգարում են շնչառությանը կամ կլման գործընթացին
🔹 Դառնում են վարակների մշտական աղբյուր

🚨 Ի՞նչ է լինում հեռացումից հետո․
🔸 Պաշտպանական ֆունկցիան ստանձնում են ըմպանի այլ լիմֆոիդ հյուսվածքները
🔸 Քրոնիկ վարակների քանակը նվազում է
🔸 Շնչառությունն ու կլման գործընթացը բարելավվում են

❗ Կարևոր է հասկանալ, որ առողջ նշիկները պետք է պահպանել, իսկ քրոնիկ վարակվածները՝ հեռացնել՝ խուսափելու հետագա բարդություններից։ Միշտ խորհրդակցեք բժշկի հետ։

Սերգեյ Լևոնի Մանասյան
_______________________
📍Շենգավիթ բ/կ
Հեռ. +𝟑𝟕𝟒 𝟗𝟔 𝟏𝟏𝟑𝟑𝟑𝟏

🎓 Վերապատրաստում Մոսկվայում՝ պրոֆ. Դիաբ Հասսանի գլխավորությամբ։Շարունակում եմ մասնագիտական զարգացումս՝ ներդնելով նորագու...
15/03/2026

🎓 Վերապատրաստում Մոսկվայում՝ պրոֆ. Դիաբ Հասսանի գլխավորությամբ։
Շարունակում եմ մասնագիտական զարգացումս՝ ներդնելով նորագույն գիտելիքներն ու մոտեցումները կլինիկական պրակտիկայում։

03/03/2026
Քթի էնդոսկոպիկ վիրահատությունները ունեն մի շարք կարևոր առավելություններ՝ համեմատած ավանդական բաց վիրահատությունների։ ✅Ահ...
24/02/2026

Քթի էնդոսկոպիկ վիրահատությունները ունեն մի շարք կարևոր առավելություններ՝ համեմատած ավանդական բաց վիրահատությունների։

✅Ահա դրանցից մի քանիսը՝

1. Փոքր կտրվածքներ և նվազագույն վնասվածք👇🏻

📌Էնդոսկոպիկ վիրահատությունները պահանջում են փոքր կտրվածքներ, և շատ դեպքերում դրանք կատարվում են առանց արտաքին հատվածներ կտրելու։ Սա նվազեցնում է հյուսվածքների վնասվածքը, ինչի արդյունքում նվազում են ցավը և այտուցը։

2. Արագ վերականգնում👇🏻

📌Պակաս ինվազիվ լինելու շնորհիվ՝ հիվանդների վերականգնումն ավելի արագ է ընթանում, ինչը նշանակում է, որ նրանք շուտով կարող են վերադառնալ իրենց առօրյա կյանքին։ Նվազում է հիվանդանոցում մնալու անհրաժեշտությունը, ինչը նույնպես կարևոր գործոն է։

3. Ավելի քիչ բարդություններ👇🏻

📌Փոքր կտրվածքները և բարձր ճշգրտությունը նվազեցնում են վիրահատությունից հետո բորբոքման, վարակների և այլ բարդությունների հավանականությունը։

4. Բարձր ճշգրտություն👇🏻

📌Էնդոսկոպը թույլ է տալիս վիրաբույժին մեծացնող մանրակրկիտ տեսախցիկի միջոցով տեսնել նուրբ հատվածները, ինչը շատ կարևոր է մանր հատվածների վրա աշխատելու համար։ Սա բարձրացնում է վիրահատության արդյունքի ճշգրտությունը։

5. Արտաքին սպիների բացակայություն👇🏻

📌Քանի որ էնդոսկոպիկ վիրահատությունները սովորաբար կատարվում են քթի ներսում, հիվանդի արտաքին տեսքը չի փոփոխվում, և սպիներ չեն առաջանում։ Սա հատկապես կարևոր է, եթե վիրահատության էսթետիկական արդյունքը կարևոր է հիվանդի համար։

6. Ավելի քիչ ցավ👇🏻

📌Քանի որ վիրահատությունն ավելի քիչ ինվազիվ է և պահանջում է փոքր կտրվածքներ, հիվանդները վերականգնման շրջանում զգում են ավելի քիչ ցավ և անհարմարություն։

7. Բազմաբնույթ խնդիրների լուծում մեկ միջամտությամբ👇🏻

📌Քթի և հարակից խոռոչների տարբեր խնդիրներ՝ սինուսիտ, պոլիպներ, միջնապատի թեքվածություն, կարող են բուժվել միևնույն էնդոսկոպիկ միջամտության ընթացքում, ինչը շատ հարմար է հիվանդի և բժշկի համար։

✅Այս առավելությունների շնորհիվ էնդոսկոպիկ վիրահատությունները հաճախ դիտարկվում են որպես առաջնահերթություն՝ քթի և հարակից խոռոչների հիվանդությունների բուժման համար, ապահովելով արագ, անվտանգ և էֆեկտիվ արդյունքներ:

Սերգեյ Լևոնի Մանասյան
______________________________
📍Շենգավիթ բժշկական կենտրոն
Հեռ : +𝟑𝟕𝟒 𝟗𝟔 𝟏𝟏𝟑𝟑𝟑𝟏
𝙑𝙞𝙗𝙚𝙧/𝙒𝙝𝙖𝙩𝙨𝘼𝙥𝙥/𝙏𝙚𝙡𝙚𝙜𝙧𝙖𝙢

Ադենոիդ վեգետացիաների վիրահատական հեռացումը ցուցված է այն դեպքերում, երբ դրանց հիպերտրոֆիան առաջացնում է արտահայտված առո...
25/01/2026

Ադենոիդ վեգետացիաների վիրահատական հեռացումը ցուցված է այն դեպքերում, երբ դրանց հիպերտրոֆիան առաջացնում է արտահայտված առողջական խնդիրներ, որոնք չեն կարգավորվում դեղորայքային բուժմամբ ։ Վիրահատական բուժում կատարվում է հետևյալ դեպքերում․
1. Քթային շնչառության խանգարում և քնի ապնոէ
Ադենոիդների զգալի մեծացումը կարող է խոչընդոտել քթային շնչառությանը, հատկապես քնի ընթացքում՝ առաջացնելով խռմփոց և շնչառական դադարներ (քնի ապնոէ)։
2. Վերին շնչուղիների կրկնվող վարակներ
Ադենոիդների հիպերտրոֆիան կարող է նպաստել սինուսիտների, միջին ականջի բորբոքման (օտիտ) և այլ վերին շնչուղիների հաճախակի ինֆեկցիաների զարգացմանը։
3. Լսողության նվազում
Ադենոիդների մեծացումը կարող է խաթարել եվստախյան փողի նորմալ ֆունկցիան՝ հանգեցնելով միջին ականջում հեղուկի կուտակման և լսողության իջեցման։
4. Քնի որակի խանգարում
Ադենոիդների հիպերտրոֆիան հաճախ ուղեկցվում է քնի խանգարումներով, անհանգիստ քնով և օրվա ընթացքում հոգնածությամբ։

Եթե նշված ախտանշաններից որևէ մեկը առկա է և դեղորայքային բուժումը անարդյունավետ է, ադենոիդների վիրահատական հեռացումը կարող է հանդիսանալ ամենաարդյունավետ և հիմնավորված բուժման տարբերակը։

‼️0- 18 տարեկանների բուժումը կատարվում է անվճար` պետպատվերի շրջանակներում:

Սերգեյ Լևոնի Մանասյան
_____________________________
📍Շենգավիթ բժշկական կենտրոն
Հեռ : +𝟑𝟕𝟒 𝟗𝟔 𝟏𝟏𝟑𝟑𝟑𝟏
𝙑𝙞𝙗𝙚𝙧/𝙒𝙝𝙖𝙩𝙨𝘼𝙥𝙥/𝙏𝙚𝙡𝙚𝙜𝙧𝙖𝙢
#ադենոիդ #քթիվիրահատություն #մանկական #մանկաբուժություն

19/01/2026
04/01/2026

Ո՞ր տարքիքից է կատարվում տոնզիլէկտոմիա

‼️Տոնզիլէկտոմիա կատարվում 3-4 տարեկան հասակից, սակայն առանձին դեպքերում , երբ երեխան նշիկների մեծացման պատճառով դժվարանում է շնչել և կուլ տալ , կատարվում է ավելի վաղ տարիքում։
💢Քմային նշիկները հեռացում կամ տոնզիլէկտոմիան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում:
Այն ցուցված է կատարել հետևյալ դեպքերում.
🔹քմային նշիկների մեծ չափերը, որոնք առաջացնում են դժվարաշնչություն և կլման ակտի դժվարացում
🔹տարեկան 3 -4 անգամ թարախային անգինաներ
🔹պերիտոնզիլիտների և պերիտոնզիլյար աբսցեսների առկայություն
🔹տհաճ հոտ բերանից
🔹խռմփոց
🔹քմային նշիկների ասիմետրիա:

Ցանկացած դեպքում, վերջնական որոշումը պետք է ընդունի բժիշկը՝ հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակն ու առանձնահատկությունները։

✅0 - 18 տարեկան երեխաների վիրահատությունը կատարվում է անվճար՝ պետպատվերի շրջանակներում:
Սերգեյ Լևոնի Մանասյան
_____________________________
📍Շենգավիթ բժշկական կենտրոն
Հեռ : +𝟑𝟕𝟒 𝟗𝟔 𝟏𝟏𝟑𝟑𝟑𝟏
𝙑𝙞𝙗𝙚𝙧/𝙒𝙝𝙖𝙩𝙨𝘼𝙥𝙥/𝙏𝙚𝙡𝙚𝙜𝙧𝙖𝙢

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան:

Share