14/03/2026
📌«Մենք իրականացրեցինք աշխարհում առաջին անգամ հաշմանդամային կիբերֆուտբոլի առաջնությունը։ Պատկերացրեք՝ «երեքը՝ երեքի դեմ» հաշմանդամություն ունեցող տղաներ, որոնք ընդհանրապես չեն քայլում ու վերջույթը չեն զգում, խաղացին ֆուտբոլ։ Կանգնեցին սարքերի վրա, ֆիքսեցինք ու հայտնվեցին վիրտուալ ֆուտբոլի դաշտում։ Եթե ձայնը թողնեինք ու պատկերը փակեինք, կթվար, թե բակում մեծ խաղ է գնում՝ «խփի՛», «պա՛ս տուր», «տշի՛»... Այդ ամենը բերում է նրան, որ ուղեղից արգելակումը հանվում է, և այն սկսում է շարժումներ գեներացնել ու ազդակներ ուղարկել դեպի վնասված հատված։ Դա
բավականին հետաքրքիր էր կողքից նայելիս»։
✅ «ՔայլՏեք» ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանը Radio Sputnik Armenia-ի տաղավարում խոսել է ընկերության գործունեության, հիմնական առաքելության, նեյրոռեաբիլիտացիայի, քայլքի վերականգնման հնարավորության, մարդկային ուղեղի անսահման հնարավորությունների մասին և
ոչ միայն։
Մանրամասները՝ տեսանյությում։