Ask Your Pharmacist NAREG

Ask Your Pharmacist NAREG Your advisor for a healthy life

🚫 Ձեր նախաճաշը կարող է նվազեցնել դեղի ազդեցությունըՇատերը վստահ են, որ եթե սնունդը առողջ է, ապա այն չի կարող խանգարել բո...
10/05/2026

🚫 Ձեր նախաճաշը կարող է նվազեցնել դեղի ազդեցությունը

Շատերը վստահ են, որ եթե սնունդը առողջ է, ապա այն չի կարող խանգարել բուժմանը։
Բայց իրականում որոշ մթերքներ կարող են փոխել դեղերի ազդեցությունը, նվազեցնել դրանց արդյունավետությունը կամ նույնիսկ մեծացնել կողմնակի ազդեցությունների ռիսկը։

Ահա ամենատարածված համադրությունները, որոնց մասին կարևոր է իմանալ․

1.Կաթնամթերք + հակաբիոտիկներ

Կաթնամթերքի մեջ պարունակվող կալցիումը կարող է խանգարել որոշ հակաբիոտիկների ներծծմանը։

Արդյունքում դեղը կարող է չաշխատել ամբողջ արդյունավետությամբ։

📌 Խորհուրդ՝
հակաբիոտիկ ընդունելուց 2 ժամ առաջ և հետո խուսափել կաթից, պանրից և մածունից։

2.Սուրճ + սրտի կամ ճնշման դեղեր

Կոֆեինը կարող է ուժեղացնել որոշ դեղերի ազդեցությունը և առաջացնել՝
• արագ սրտխփոց
• անհանգստություն
• դող
• անքնություն

3.Սխտոր + արյունը նոսրացնող դեղեր

Սխտորը բնական ազդեցություն ունի արյան մակարդման վրա։
Եթե այն համադրվում է հակամակարդիչ դեղերի հետ, կարող է բարձրանալ արյունահոսության ռիսկը։

4.Սպանախ, բրոկոլի + հակակոագուլյանտներ

Այս մթերքները հարուստ են Վիտամին K-ով, որը մասնակցում է արյան մակարդման գործընթացին։

Դրա պատճառով որոշ հակակոագուլյանտների ազդեցությունը կարող է թուլանալ։

5.Օմեգա-3 + ճնշման դեղեր

Երկուսն էլ կարող են իջեցնել զարկերակային ճնշումը։

Միասին օգտագործելու դեպքում երբեմն առաջանում են թուլություն, գլխապտույտ կամ ընդհանուր վատ ինքնազգացողություն։

6.Լոլիկ, բանան + որոշ միզամուղներ

Որոշ միզամուղներ օրգանիզմում պահում են կալիումը, իսկ լոլիկն ու բանանը հարուստ են այդ հանքանյութով։

Կալիումի ավելցուկը կարող է ազդել սրտի ռիթմի վրա։

7.Գրեյպֆրուտ + բազմաթիվ դեղամիջոցներ

Գրեյպֆրուտը կարող է խանգարել լյարդի այն ֆերմենտների աշխատանքին, որոնք պատասխանատու են դեղերի քայքայման համար։

Արդյունքում դեղի քանակը օրգանիզմում կարող է վտանգավոր բարձրանալ։

Ամենաանվտանգ տարբերակը՝

դեղերը ընդունել սովորական ջրով, եթե բժիշկը այլ ցուցում չի տվել։

📌 Պահպանեք այս գրառումը, որովհետև այս տեղեկատվությունը կարող է կարևոր լինել ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր ընտանիքի անդամների համար։

🍺 Գարեջուր․ օգտակար է, թե՞ պարզապես «լավ մարքեթինգ է»«Գարեջուրը երիկամները մաքրում է» — սա ամենատարածված առողջական միֆեր...
06/05/2026

🍺 Գարեջուր․ օգտակար է, թե՞ պարզապես «լավ մարքեթինգ է»

«Գարեջուրը երիկամները մաքրում է» — սա ամենատարածված առողջական միֆերից մեկն է։
Շատերը այն ընկալում են որպես «թեթև» կամ նույնիսկ «օգտակար» ալկոհոլային խմիչք։

Բայց ի՞նչ է իրականում ասում գիտությունը։

Միֆ #1

«Գարեջուրն օգնում է երիկամների քարերի դեպքում»

Իրականում գարեջուրն ունի միզամուղ ազդեցություն, և առաջին հայացքից կարող է թվալ, թե այն «մաքրում» է օրգանիզմը։

Սակայն կա մեկ կարևոր խնդիր․ ալկոհոլը միաժամանակ առաջացնում է ջրազրկում։

Երբ օրգանիզմը կորցնում է հեղուկ, մեզը դառնում է ավելի խտացված, ինչը կարող է նպաստել քարերի առաջացմանը։

📌 Այսինքն՝ գարեջուրը չի համարվում բուժիչ միջոց երիկամների համար։

Միֆ #2

«Մի բաժակ գարեջուրը դեղերին չի խանգարի»

Շատերը վստահ են, որ փոքր քանակը վտանգավոր չէ։ Բայց ալկոհոլը կարող է փոխել դեղերի ազդեցությունը և մեծացնել կողմնակի բարդությունների ռիսկը։

Օրինակ՝

• Հակաբիոտիկների հետ՝
կարող են առաջանալ սրտխառնոց, գլխացավ, թուլություն։
• Ցավազրկողների հետ՝
ավելանում է լյարդի և ստամոքսի ծանրաբեռնվածությունը։
• Ճնշման դեղերի հետ՝
ալկոհոլը կարող է անկանխատեսելիորեն փոխել արյան ճնշումը։

Միֆ #3

«Գարեջրային փորիկը միայն կալորիաներից է»

Խնդիրը միայն կալորիաները չեն։

Գարեջուրը կարող է՝
• խթանել ախորժակը
• նպաստել ավելորդ սննդի օգտագործմանը
• ազդել հորմոնալ ֆոնի վրա

Ինչի մասին հաճախ չեն խոսում

• Լյարդի ծանրաբեռնվածություն

Նույնիսկ «թեթև» ալկոհոլը լյարդի համար շարունակում է մնալ ալկոհոլ։

Պարբերաբար օգտագործման դեպքում կարող է զարգանալ լյարդի ճարպակալում։

• Կախվածություն

Գարեջրային կախվածությունը հաճախ զարգանում է աննկատ, որովհետև գարեջուրը հասարակության մեջ ընկալվում է որպես «անվնաս» խմիչք։

Եթե մարդը երբեմն օգտագործում է գարեջուր և չունի բժշկական հակացուցումներ, չափավոր օգտագործումը սովորաբար լուրջ խնդիր չի առաջացնում։

Բայց կարևոր է հասկանալ մեկ բան․ գարեջուրը բուժիչ միջոց չէ։

Երիկամների լավագույն «բարեկամը» մաքուր ջուրն է, ոչ թե ալկոհոլը։

📌 Պահպանեք այս գրառումը և ուղարկեք այն մեկին, ով դեռ վստահ է, որ «գարեջուրը օգտակար է երիկամների համար»։

30/04/2026

Կլինիկական պրակտիկան ցույց է տալիս, որ դեղերի կողմնակի ազդեցությունների (ԴԿԱ) արդյունավետ կառավարումն այլևս ընտրություն չէ, այլ մասնագիտական անհրաժեշտություն, քանի որ այն ուղղակիորեն ազդում է բուժման արդյունքների և պացիենտի անվտանգության վրա։ Շատ հաճախ հենց դեղերի կողմնակի ազդեցություններն են դառնում հոսպիտալացման կամ պացիենտի կյանքին սպառնացող վիճակի պատճառ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ փորձառու բժիշկներն ու դեղագետները կարող են բախվել ռիսկերի գնահատման դժվարություններին՝պայմանավորված գիտելիքների և գործնական հմտությունների պակասով, «Պրոֆսքիլզ» կրթական և խորհրդատվական կազմակերպությունը Ձեզ է ներկայացնում «Դեղերի կողմնակի ազդեցությունների կառավարում և դեղազգոնություն» թեմայով կրեդիտավորված դասընթացը։

📅Ե՞րբ․ 2026 թվականի մայիսի 16, ժամը՝ 11։00
🖥️ Որտե՞ղ․ Zoom հարթակ (Միացեք ցանկացած վայրից!)
👇Ի՞նչ կստանաք․
✅5 ՇՄԶ տեսական կրեդիտ
✅ Նոր կապեր բժշկական համայնքի շրջանակում (Networking)
👝Մասնակցության վճար՝ 10,000 ՀՀ դրամ
🎯Թիրախային լսարան՝ ավագ բուժաշխատողներ, դեղագետներ
👇Դասընթացավար՝ կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյան

❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր և մասնակցելով սույն դասընթացին՝ Դուք կարող եք օգտվել եկամտային հարկի հետվերադարձի արտոնությունից և ետ ստանալ վճարած գումարը։

Դասընթացը կօգնի Ձեզ՝
✅Տիրապետել ԴԿԱ-ների գնահատման և կանխարգելման ժամանակակից մեխանիզմներին
✅Արագ գնահատել ԴԿԱ-ի լրջությունը և պատճառահետևանքային կապը
✅ Կանխարգելել վտանգավոր ռեակցիաները՝ նախքան դրանց ի հայտ գալը
✅Ընտրել ճիշտ արձագանքման քայլեր՝ ապահովելով հիվանդի անվտանգությունը
✅ Ապահովել դեղորայքային թերապիայի առավելագույն անվտանգությունն ու արդյունավետությունը։

💪Սա ուղղակի դասընթաց չէ, սա ներդրում է Ձեր մասնագիտական զարգացման և Ձեր հիվանդների բարօրության մեջ։

🤝Միացե՛ք մեզ՝ կատարելագործելու Ձեր փորձը։ Ծանոթացե՛ք դասընթացի մանրամասներին և գրանցվե՛ք հետևյալ հղումով.
https://forms.gle/xCJTW8UrtHFXHeDFA

, #Դեղազգոնություն #Բժիշկ #Դեղագետ #ՇՄԶ #Վերապատրաստում #Դեղեր

💊Օմեգա - 3, 6, 9 Ճարպեր, որոնք իրականում աշխատում են ձեր առողջության համար։Ճարպերը միայն կալորիա չեն։Դրանք մասնակցում են...
30/04/2026

💊Օմեգա - 3, 6, 9

Ճարպեր, որոնք իրականում աշխատում են ձեր առողջության համար։

Ճարպերը միայն կալորիա չեն։
Դրանք մասնակցում են բջիջների կառուցմանը, հորմոնների նման նյութերի արտադրությանը և բորբոքման կարգավորմանը։

Բայց կարևոր է՝ ոչ բոլոր ճարպերն են նույնը։

🔬 Օմեգա ճարպաթթուներ

— Օմեգա-3 → հակաբորբոքային
— Օմեգա-6 → անհրաժեշտ, բայց ավելցուկը՝ բորբոքային
— Օմեգա-9 → օգտակար, օրգանիզմը կարող է նաև սինթեզել

Օմեգա-3 և 6-ը պետք է ստանանք սննդից։

Օմեգա-3

Աջակցում է սրտին, ուղեղին, նվազեցնում է բորբոքումը և տրիգլիցերիդները։
Աղբյուրներ՝ յուղոտ ձուկ, կտավատի սերմ, չիա։

Օմեգա-6

Կարևոր է, բայց հաճախ օգտագործվում է չափից շատ։
Աղբյուրներ՝ բուսական յուղեր, տապակած և վերամշակված սնունդ։

Պարզ լուծում՝ նվազեցնել ավելցուկը, ոչ թե ամբողջությամբ բացառել։

Օմեգա-9

Աջակցում է խոլեստերինի հավասարակշռությանը և նյութափոխանակությանը։
Աղբյուրներ՝ ձիթապտղի յուղ, ավոկադո, ընկույզներ։

Ի՞նչ անել

— ուտել ձուկ շաբաթական 2–3 անգամ
— օգտագործել ձիթապտղի յուղ
— նվազեցնել տապակած և փաթեթավորված սնունդը

Գրիր մեկնաբանություններում քո սննդակարգում ո՞րն է ավելի շատ՝ Օմեգա-3, թե Օմեգա-6 🤔

Պահիր այս հրապարակումը, որ հաջորդ անգամ ճիշտ ընտրես քո ճարպերը։

23/04/2026

Առավոտյան մրսում ենք, ցերեկը շոգում, իսկ երեկոյան կոկորդում քերոց զգում։

Գարնանը ջերմաստիճանի կտրուկ տատանումները և բարձր խոնավությունը հյուծում են մեր իմունային համակարգը և այս անցումային շրջանը ամենանպաստավոր ժամանակն է վիրուսների համար։

Vitamin C + Zinc համադրությունը գիտականարեն ապացուցված և ամենապարզ համադրությունն է, որն օգնում է`

✅ ակտիվացնել հակավիրուսային պաշտպանությունը
✅ կրճատել հիվանդության տևողությունը
✅ պաշտպանել շնչուղիների լորձաթաղանթը

Այդ համադրությունը կարող եք գտնել քաղաքի բոլոր դեղատներում։

🌧☀️ Ապրիլյան եղանակը՝ իմունիտետի ամենամեծ թեստըԱռաջիկա օրերին տեսնում ենք այն, ինչ բնորոշ է ապրիլին՝🌧 հաճախակի տեղումներ...
31/03/2026

🌧☀️ Ապրիլյան եղանակը՝ իմունիտետի ամենամեծ թեստը

Առաջիկա օրերին տեսնում ենք այն, ինչ բնորոշ է ապրիլին՝
🌧 հաճախակի տեղումներ
🌤 կարճատև արևային դադարներ
🌡 ջերմաստիճանի կտրուկ տատանումներ

Այս պայմանները ոչ միայն անհարմարություն են ստեղծում, այլ նաև ազդում են օրգանիզմի ադապտացիոն մեխանիզմների վրա՝ մեծացնելով սեզոնային վարակների ռիսկը։

Ինչու՞ է իմունային համակարգը այս շրջանում ավելի խոցելի

•սառը առավոտներ + տաք ցերեկներ
•բարձր խոնավություն
•օրգանիզմի հաճախակի ադապտացիա տարբեր ջերմաստիճանների միջև

Արդյունքում՝ իմունային համակարգը ավելի խոցելի է դառնում։

Ինչպե՞ս ամրապնդել իմունիտետը։

🍊 Վիտամին C (Ascorbic acid)
•խթանում է իմունային բջիջների ակտիվությունը
•ապահովում է հակաօքսիդանտ պաշտպանություն
•մասնակցում է բորբոքային գործընթացների կարգավորմանը

🛡 Ցինկ (Zinc)
•կարևոր դեր ունի հակավիրուսային բջջային պաշտպանության մեջ
•պաշտպանում է շնչուղիների լորձաթաղանթը
•կարող է սահմանափակել վիրուսների բազմացումը

🤝🏻Համակցված ազդեցություն՝ Vitamin C + Zinc

Ապրիլյան փոփոխական եղանակի ֆոնին այս համակցությունը՝
•կարող է կրճատել մրսածության տևողությունը
•նպաստում է ավելի արագ վերականգնմանը

💊 Կապսուլա տարբերակի ընտրության առավելությունները
•հարմար է ամենօրյա օգտագործման համար
•հաճախ ավելի մեղմ է ստամոքսաղիքային համակարգի նկատմամբ
•հարմար է ակտիվ և անկանոն ռեժիմ ունեցող մարդկանց համար

❗️ Կարևոր է հիշել
Սննդային հավելումները պետք է ընտրվեն անհատական մոտեցմամբ՝
բժշկի կամ դեղագետի խորհրդով, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում։

31/03/2026
🧂 Սև պղպեղՊարզապես համեմունք, թե՞ դեղամիջոցների ազդեցության խթանիչՇատերի համար սև պղպեղը խոհանոցի անբաժան մասն է, բայց ք...
30/03/2026

🧂 Սև պղպեղ

Պարզապես համեմունք, թե՞ դեղամիջոցների ազդեցության խթանիչ

Շատերի համար սև պղպեղը խոհանոցի անբաժան մասն է, բայց քչերն են տեղյակ, որ դրա ակտիվ նյութը՝ պիպերինը, կարող է ազդել այն դեղերի վրա, որոնք մենք ընդունում ենք։

🔬 Ինչպե՞ս է դա աշխատում

Պիպերինը «օգնում է», որ նյութերը ավելի արագ և մեծ քանակով ներծծվեն արյան մեջ։

Սա ունի երկու կողմ՝
•օգտակար նյութերը ավելի լավ են ներծծվում (օր.՝ քրքում)
•որոշ դեղեր կարող են դառնալ չափազանց ուժեղ

💊 Ո՞ր դեղերի դեպքում է պետք զգուշանալ

•ճնշման և սրտի դեղեր
կարող են շատ իջեցնել ճնշումը
•արյունը նոսրացնողներ (օր.՝ Վարֆարին)
բարձրանում է արյունահոսության ռիսկը
•հանգստացնողներ
կարող են առաջացնել ավելորդ քնկոտություն
•թիրախային դեղեր (օր.՝ Դիգոքսին)
փոքր փոփոխությունն անգամ կարող է վտանգավոր լինել

❗️Պիպերինը «ընտրություն չի անում»․ այն ուժեղացնում է թե՛ օգտակարը, թե՛ ռիսկայինը։

🚫 Ովքե՞ր պետք է զգույշ լինեն

•ընդունում եք մի քանի դեղամիջոց միաժամանակ
•ունեք լյարդի կամ երիկամների խնդիրներ
•տարեց եք

❗️հատկապես զգույշ եղեք պիպերին պարունակող հավելումների դեպքում

🤔Ի՞նչ անել
•Սննդի մեջ պղպեղից հրաժարվել պետք չէ — սովորական քանակը անվտանգ է
•Զգույշ եղեք հավելումների հետ (օր.՝ «քրքում + սև պղպեղ»)
•Միշտ տեղեկացրեք բժշկին կամ դեղագետին ձեր ընդունած հավելումների մասին

«Բնական» միշտ չէ, որ նշանակում է «անվտանգ»։

Տեղեկացված ընտրությունը օգնում է խուսափել անսպասելի ռիսկերից։
Եղեք առողջ և իրազեկված🤍

🚨 Ձեռքերն ու ոտքերը միշտ սառնե՞ր են դառնում սրտի դեղ սկսելուց հետո. մի անտեսեք այս նշանը❄️ Շատ մարդիկ, ովքեր օգտագործում...
24/03/2026

🚨 Ձեռքերն ու ոտքերը միշտ սառնե՞ր են դառնում սրտի դեղ սկսելուց հետո. մի անտեսեք այս նշանը

❄️ Շատ մարդիկ, ովքեր օգտագործում են Bisoprolol կամ այլ բետա-բլոկատորներ (Beta-blockers), նկատում են ձեռքերի և ոտքերի սառնություն։ Սա նորմա՞լ է, թե՞ պետք է անհանգստանալ։

🔬 Ինչու՞ է դա տեղի ունենում

Բետա-բլոկատորները՝
✔️ իջեցնում են սրտի աշխատանքը և արյան ճնշումը
բայց միաժամանակ կարող են՝
➡️ նեղացնել ծայրամասային անոթները
➡️ նվազեցնել արյան հոսքը դեպի վերջույթներ
➡️ առաջացնել սառնության կամ թմրածության զգացում

⚖️ Բոլոր դեղերն արդյո՞ք նույնն են

❗ Ոչ, տարբերությունը շատ կարևոր է։

🔴 Ավելի հաճախ սառնություն առաջացնող

Propranolol

Nadolol
👉 ազդում են նաև անոթների β₂ ընկալիչների վրա

🟡 Միջին ռիսկ

Bisoprolol

Metoprolol

Atenolol
👉 ավելի քիչ, բայց դեռ հնարավոր է

🟢 Ավելի քիչ հավանական (կարող են նույնիսկ բարելավել շրջանառությունը)

Nebivolol

Carvedilol
👉 նպաստում են անոթների լայնացմանը

⚠️ Ե՞րբ դիմել բժշկի

ուժեղ սառնություն կամ ցավ

մաշկի գույնի փոփոխություն (սպիտակ/կապտավուն)

թմրածություն

եթե ունեք Raynaud's phenomenon կամ շրջանառության խնդիրներ

💡 Ինչպե՞ս նվազեցնել այս ազդեցությունը

✔️ պահել ձեռքերը և ոտքերը տաք
✔️ խուսափել սառն միջավայրից
✔️ ակտիվ շարժել վերջույթները
✔️ դադարեցնել ծխելը (եթե կա)
✔️ բժշկի հետ քննարկել՝

դեղի դոզայի փոփոխություն

կամ անցում այլ դեղի

📌 Եզրակացություն

Բետա-բլոկատորների դեպքում ձեռքերի և ոտքերի սառնությունը հաճախ հանդիպող և սովորաբար անվտանգ ազդեցություն է,
բայց ճիշտ դեղի ընտրությունը կարևոր է՝ հարմարավետության և բուժման արդյունավետության համար։

💬 Ունե՞ք նման փորձ բետա-բլոկատորների հետ։ Կիսվեք ձեր փորձով👇

Shout out to my newest followers! Excited to have you onboard! Toni Salloum, Minas Hagop Levonian, Varta Babalyan, Hagop...
24/03/2026

Shout out to my newest followers! Excited to have you onboard! Toni Salloum, Minas Hagop Levonian, Varta Babalyan, Hagop Mouradian, Aida Meliksetyan, Hermine Poghosyan, Սամվել Հայրումյան, Mariam Ohanyan, Shogher Heboyan, Bella Papyan, Lusine Nazaryan, Lilit Ghazaryan, Jihad Houari, Arus Voskanyan, Armine Ivanyan, Hermine Parikyan, Meri Barseghyan, Vahram Iskandaryan, Arpy Abrahamian, Manushak Meloyan, Baghdassaryan Suren, Maria Kazanjian, Lianna Movsisyan, Bassam Tahhan, Mirna Antabian, Ninel Gasparyan, Emma Ginosyan, Salah Abdo, Нарине Осепян, Raffi Arejian, Tika Araqelyan, Asya Alexanyan, Alla Hovhanisyan, Asya Danielyan, Aida Karapetyan, Ani Demirdjian Beyukian, Andranik Davinyan, Steve Badakian, Diana Mkrtchyan, Zara Avakyan, Rita Sardaryan, Narine Amiragyan, Mariam Naghdalyan, Mane Sahradyan, Narine Tashyan, Lilit Ghazaryan, Hasmik Sahakyan, Սաթիկ Շահբազյան, Hexine Ohanjanyan, Naré Mirzoyan

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ask Your Pharmacist NAREG posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share