25/08/2025
✨ Գիտե՞ք, որ գլյուտենը փոխարինող ալյուրը հարմար է ոչ միայն ցելիակիով մարդկանց համար, այլև նրանց, ովքեր ցանկանում են առողջ սնվել, նվազեցնել մարսողական խնդիրները և պահել բալանսավորված,առողջ սննդակարգ:
👩🍳Gluten Free Bakery-ում մենք օգտագործում ենք տարբեր տեսակի ալյուրներ՝
🌾 Բրնձի ալյուր– թեթև և դյուրամարս է, հարուստ է B խմբի վիտամիններով, հարմար է թե՛ հացաբուլկեղենի, թե՛ քաղցրավենիքի համար։
🌱 Հնդկաձավարի ալյուր– հարուստ է երկաթով ու մագնեզիումով, օգնում է ուժեղացնել նյարդային համակարգը, ինչպես նաև բարելավում է արյան շրջանառությունը, պահպանում է սրտի առողջությունը:
🥔 Կարտոֆիլի ալյուր – խմորին տալիս է փափկություն և նուրբ հյուսվածք։ Օգնում է բարելավել աղիքային միկրոֆլորան,
նվազեցնել բորբոքային պրոցեսները,
բարձրացնել իմունիտետը։
🥥 Կոկոսի ալյուր – պարունակում է բարձր քանակությամբ մանրաթելեր, նպաստում է երկարատև հագեցվածությանը։
🌰 Նուշի ալյուր – հարուստ է սպիտակուցներով և օգտակար ճարպերով, սննդարար է և հագեցնող։ Պարունակում է օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, ինչպես նաև վիտամին E:
🍋 Ոսպի ալյուր – բարձր սպիտակուցային արժեք ունի, հարուստ է երկաթով և ֆոլաթթվով։ Օգնում է էներգիայի պահպանմանը և օգտակար է անեմիայի կանխարգելման համար։
🥙 Սիսեռի ալյուր – հիանալի բուսական սպիտակուցի աղբյուր է, պարունակում է մանրաթելեր և B խմբի վիտամիններ։ Այն կայունացնում է արյան շաքարը և նպաստում է երկարատև հագեցվածությանը։
🌽 Եգիպտացորենի ալյուր – հարուստ է հակաօքսիդանտներով (կարոտինոիդներ), որոնք պաշտպանում են տեսողությունը։
👉 Մեր թխվածքներն ու հացերը պատրաստվում են այս ալյուրների համադրությամբ, որպեսզի դուք վայելեք ոչ միայն համեղ, այլև առողջարար հացեր և թխվածքներ։
Մեկնաբանություններում նշե´ք, որ ալյուրն եք դուք նախընտրում: 💫
📍Համեցե´ք Աբովյան 34ա Gluten Gree Bakery
📞+374 33 067 111
#առողջսնունդ