16/02/2026
Կլիմաքսը հիվանդություն չէ, այլ բնական կենսաբանական գործընթաց է՝ կնոջ վերարտադրողական շրջանի ավարտը, եզրափակիչ փուլը։ Եվ հաճախ այն ընթանում է բարդ՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։
Կլիմաքսը սկսվում է էստրադիոլի՝ գլխավոր իգական սեռական հորմոնի մակարդակի իջեցման դեպքում։ Էստրադիոլն ազդում է արգանդի, ձվարանների, հեշտոցի, կրծքագեղձերի և մյուս բոլոր օրգանների վրա, ուստի նրա նվազումը իրական սթրես է ողջ օրգանիզմի համար։
Կարելի է հաշտությամբ ընդունել տվյալ գործընթացը, կամ կարելի է ապրել երջանիկ և գեղեցիկ կյանք։ «Կլիմաքս» բառը թարգմանվում է որպես «աստիճան», «սանդղակ»։
Դա կարող է լինել քայլ երիտասարդությունից դեպի ծերություն, կամ՝ քայլ երիտասարդությունից դեպի երկրորդ երիտասարդություն։
Ընտրությունը Ձերն է՝ միայն Դուք եք որոշում, թե որ ուղին ընտրեք՝ հաշտության, թե ազատության։
Ժամանակակից բժշկությունը տալիս է այդ ընտրության հնարավորությունը։
Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել՝
1. Դաշտանային ցիկլի խանգարումներ,
2. այրոցներ (приливы ),
3. քրտնարտադրություն,
4. տրամադրության անկում,
5. զգում եք, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան փոխվել է ՝ մի ամաչեք, դիմեք մեզ։
Մենք կօգնենք ձեզ ունենալ որակյալ կյանք։
Շատ կարևոր է, որ կլիմաքսի շրջանում կանայք չամաչեն դիմել բժշկի, քանի որ ժամանակակից բժշկությունը, գրագետ մոտեցումը և ճիշտ հորմոնալ թերապիան կարող են ձեզ պարգևել ազատության, թեթևության, երջանկության և գեղեցկության զգացողություն։