04/09/2024
Ինչպես հասկանալ դուք համապատասխան թեկնածու՞ եք լիպոմոդելավորման համար, թե ոչ:
Լիպոմոդելավորումը վիրաբուժական եղանակով մարմնի ուրվագծային դեֆորմացիաների շտկումն է և ավելի ցանկալի ուրվագծերի ստեղծումը։
Օրգանիզմի որոշակի խնդրահարույց շրջաններ, ինչպես օրինակ կրկնակզակը, որովայնի առաջային ,կողմնային, մեջքի, ազդրերի կողմնային շրջանները, առավել հակված են ճարպի կուտակմանը, և չնայած մարզումներին և սննդակարգի պահպանմանը շատ դժվարությամբ են ձերբազատվում կուտակված ճարպից։ Այնուամենայնիվ այս գործընթացը չպետք է դիտարկվի որպես քաշի կորստի գործընթաց։ Պետք է իմանալ, նաև, որ լիպոմոդելավորման ընթացքում հեռացված ճարպը կարող է այլ՝ ցանկալի շրջաններում լրացնել ուրվագծի դեֆիցիտը։
Այսպիսով եթե դուք ունեք
1․դեմքի կամ մարմնի տարբեր հատվածներում ոչ էսթետիկ ռելիեֆ
2․ուրվագծային դեֆորմացիաներ, ավելցուկ կամ ոչ բավարար ծավալ
3․եթե ամեն անգամ ֆիլտրեր կամ ֆոտոշոփ եք օգտագործում ձեր ցանկալի ուրվագիծը ստանալու համար
4․ եթե մարզվում եք , ունեք առողջ սննդակարգ, և այնուամենայնիվ չի ստացվում որոշ համառ ճարպային կուտակումներից ազատվել,
ուրեմն դուք ճիշտ թեկնածու եք լիպոմոդելավորում իրականացնելու համար։
Եվ ուրեմն մի վախեցեք իրականություն դարձնել ձեր երազանքները
📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍ք․ Երևան , Նյու Մեդ բժշկական կենտրոն