Dr Arthur Hakobyan

Dr Arthur Hakobyan Անոթային վիրաբույժ
-ծայրամասային անոթների հիվանդությունների ախտորոշում և բուժում

Սիրով շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկների Մարտի 8-ը, մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ երջանկություն, մեծ սեր և հ...
08/03/2023

Սիրով շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկների Մարտի 8-ը, մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ երջանկություն, մեծ սեր և հաջողություն։
Եղեք առողջ և գեղեցիկ 💙

https://m.facebook.com/story.php?story_fbid=509606181203422&id=100064621332483&sfnsn=mo&mibextid=RUbZ1f
01/12/2022

https://m.facebook.com/story.php?story_fbid=509606181203422&id=100064621332483&sfnsn=mo&mibextid=RUbZ1f

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են և բազմապատճառային. ծայրամասային նյարդերի ախտահարում, ծայրամասային անոթների վնասում, ոսկրա-հոդային ապարատի ախտահարում: Ամբողջ աշխարհում խնդիրն այնքան տարածված է և ակտուալ, որ առանձնացված է որպես առանձին նոզոլոգիա: Իսկ ախտորոշումն ու բուժումը պահանջում է մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք՝ ներգրավվելով տարբեր պրոֆիլի մասնագետների՝ էնդոկրինոլոգ, սրտաբան, անոթային վիրաբույժ և այլ, որոնք պացիենտի հետ պայքարում են ծանր հիվանդության դեմ:
Դիաբետիկ ոտնաթաթի հիվանդության, դրա առաջացման պատճառների, ախտանշանների և բուժման մոտեցումների մասին ենք զրուցել Արթմեդ ԲՎԿ անոթային վիրաբույժ Արթուր Հակոբյանի հետ...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ … ⤵️
https://www.med-practic.com/arm/610/61917/article.more.html

Եվս մեկ բարեհաջող ավարտով կլինիկական դեպք!
28/11/2022

Եվս մեկ բարեհաջող ավարտով կլինիկական դեպք!

Կարմիր քամի -Рожистое воспаление , acute cellulitis! Քանի որ բավական հաճախ, մեզ՝ անոթային վիրաբուժներիս դիմում են բուժառ...
21/11/2022

Կարմիր քամի -Рожистое воспаление , acute cellulitis!

Քանի որ բավական հաճախ, մեզ՝ անոթային վիրաբուժներիս դիմում են բուժառուներ կարմիր քամի (рожа) ախտորոշմամբ ( իրականում ծագումնաբանական առումով ոչ մի կապ չունի անոթային վիրաբուժության հետ, և կարծում եմ, որ պետք է դիմել ինֆեկցիոնիստի կամ մաշկաբանի ), և քանի որ հիմնական դեպքերում առկա է նաև ստորին վերջույթների այտուց , հետևաբար նման պացիենտների բուժման համար հաճախակի դիմում են մեզ: Կարճ փորձեմ ներկայացնել հիմնական դրսևորումները:
Պատճառը հանդիսանում է մաշկից ինֆեկցիայի ներթափանցումը ենթամաշկ՝ առաջացնելով ենթամաշկային ճարպային շերտի սուր բորբոքում:
Հաճախ հիվանդությունը սկսում է լիարժեք առողջ ֆոնին, հանկարծակի՝ առաջացնելով հետևյալ ախտանշանները՝
- Ջերմության կտրուկ բարձրացում մինչև 40՞:
-Դողէրոցք , գլխացավ, սրտխառնոց:
- Ստորին վերջույթների կտրուկ այտուցվածություն , մաշկի վառ, արտահայտված կարմրածությամբ ՝ նմանվելով «աշխարհագրական քարտեզի» , և այս ամենը ուղեկցվելով վերջույթի սուր ցավերով :
Մաշկի կարմրած հատվածները ծանր ձևերի դեպքում վերածվում են տարածուն վերքերի:
Նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ստանալու մասնագիտական խորհդատվություն և բուժում:
————————————————————
📞+37477297202, +37499297202
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #վերք #խոց #սկլերոթերապիա #վարիկոզ #թրոմբոզ

ℹԸնդմիջվող կաղություն ՝ ահազանգ  ստորին վերջույթների սնուցման խանգարման մասին:🔈Այսօր պատրաստվում եմ խոսել մի անպիսի երևո...
09/11/2022

ℹԸնդմիջվող կաղություն ՝ ահազանգ ստորին վերջույթների սնուցման խանգարման մասին:

🔈Այսօր պատրաստվում եմ խոսել մի անպիսի երևույթի մասին ,ինչպիսինն է ընդմիջվող կաղությունը, երևույթ որը շատ հաճախ անտեսվում է հիվանդների կողմից այնքան ժամանակ մինչև որ ոտնաթաթին սկսում են առաջանալ վերքեր :

Հիմնական պատճառ է հանդիսանում ստորին վերջույթները սնուցող զարկերակների լուսանցքի աստիճանաբար նեղացումը, կամ լիովին խցանումը, ինչի հետևանքով հիվանդը ստիպված է լինում կանգնել՝ հանգստանալու նպատակով ( մկաններում առկա ցավի պատճառով) ,որից հետո նոր ի վիճակի է լինում շարունակել ճանապարհը: Հենց այս երևույթն էլ կոչվում է ԸՆԴՄԻՋՎՈՂ ԿԱՂՈւԹՅՈւՆ :

Պատճառները
- Աթերոսկլերոզ ( առավել հաճախ ծխողների մոտ)
- Թրոմբոզ
- Էմբոլիաներ
- Բյուրգերի հիվանդություն

Ռիսկի գործոններ
- Ծխելը
-Շաքարային դիաբետը
- Զարկերակային բարձր ճնշումը
- Հիպերխոլեստերինեմիա
- Որոշ առիթմիաներ

Բուժումը
Ծանր դեպքերի ժամանակ իհարկե ցուցված է վիրահատություն , սակայն հիմնական նպատակը ռիսկային գործոնների չեզոքացում և կանխարգելումն է :
______________
📞+37477297202, +37499297202
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #վերք #խոց #սկլերոթերապիա #վարիկոզ #թրոմբոզ

ℹՍտորին վերջույթների երակային խոցեր: ❓Ինչպե՞ս տարբերակել նրանց:👉Բնորոշ ախտանիշներն են՝✔ Տիպիկ է խոցերի տեղակայումը սրուն...
02/11/2022

ℹՍտորին վերջույթների երակային խոցեր:
❓Ինչպե՞ս տարբերակել նրանց:

👉Բնորոշ ախտանիշներն են՝
✔ Տիպիկ է խոցերի տեղակայումը սրունքի ներսային մակերեսին ՝ միջային կոճի շրջանում:
✔ Վերքային մակերեսի շրջակա մաշկը մուգ գունափոխված է ( մգացում և պիգմենտավորում), ինչպես նաև կոպտացած է: Հաճախ խոցից նկատվում է արտադրություն:
✔Որպես կանոն վերջույթին և խոցի տակը առկա է վարիկոզ լայնացած երակային ցանց:
✔ Վերջույթի այտուց
✔ և վերջապես երկարատև , կրկնվող ընթացք ՝ ուղեկցվելով վերքային մակերեսի պարբերաբար ապաքինումով և հետագայում նորից վերքային մակերեսի առաջացումով:
Խոցերի բուժումը խիստ պարտադիր պետք է իրանացվի մասնագետի կողմից:
——————————————————
📞+37477297202, +37499297202
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #վերք #խոց #սկլերոթերապիա #վարիկոզ #թրոմբոզ

🔈Շարունակելով խոսել վարիկոզ հիվանդության մասին՝ այսօր խոսենք ախտորոշման, բուժման մեթոդների և բարդությունների մասին, որոն...
27/10/2022

🔈Շարունակելով խոսել վարիկոզ հիվանդության մասին՝ այսօր խոսենք ախտորոշման, բուժման մեթոդների և բարդությունների մասին, որոնք կարող են առաջանալ:
✔Ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում, հիմնված է կլինիկական նշանների և ուլտրաձայնային հետազոտության արդյունքների վրա:

✔Բուժումը՝
Որպես արմատական բուժում, իհարկե նախապատվությունը տրվում է երակների վիրահատական ճանապարհով հեռացմանը ( տարբեր եղանակներով) , սակայն կոնսերվատիվ թերապիան( դեղորայք+ էլաստիկ տրիկոտաժ) ևս արդյունավետ է:

ℹՎերջում, նշեմ անտեսված երակների և բուժման բացակայության հետևանքով առաջացող հնարավոր բարդությունները՝
- Թրոմբոզների առաջացում
- Արյունահոսություն
- Վերջույթներին խոցերի առաջացում
- վարիկող էկզեմաներ կամ մաշկաբորբեր
և այլն.
Ուստի խնդիրների դեպքում անհրաժեշտ է ստանալ մասնագիտական օգնություն:
———————————————————
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #սկլերոզանտ #վարիկոզ #թրոմբոզ

‼️Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն:Երևի, թե ամենատարածված անոթային հիվանդությունն  է, որը և այսօր կքննարկենք: ℹ...
21/10/2022

‼️Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն:

Երևի, թե ամենատարածված անոթային հիվանդությունն է, որը և այսօր կքննարկենք:

ℹՎարիկոզը իրենից ներկայացնում է ստորին վերջույթների ենթամաշկային երակների լայնացում ,որը ուղեկցվում է երակների ձևի և չափսերի մեծացմամբ: Հիմնականում ախտահարվում են ս/վ մակերեսային երակները ինչպես նաև, կանանց մոտ կոնքի խոռոչի երակային համակարգը:
Դեռ վաղուց ընդունված է ասել, որ վարիկոզը դա մարդկության ուղղաձիգ քայլելու « վարձն է» :

Պատճառները՝
- Ժառանգականություն
- Ավելորդ քաշ
- Կենսակերպ
-Հորմոնալ ( հիմնականում սեռական հորմոնների դիսբալանս)
- Հղիություն
-Որոշ մասնագիտություններ( որոնց գործունեությունը կապված է երկարատև գանգնած կամ նստած վիճակի հետ)
-Սեռ ( իգական սեռը ավելի խոցելի խումբ է հանդիսանում վարկոզի համար):

Ախտանշանները՝
- Լայնացած երակների առկայություն ստորին վերջույթներին
- Ծանրության, հոգնածության զգացում առավելապես օրվա վերջում և շոգ եղանակին:
- Այտուցի առկայություն ստորին վերջույթների շրջանում:
-Կոնքի երակների լայնացման ժամանակ կանանց մոտ առաջանում է անբացատրելի ցավի և ծանրության զգացում կոնքի խոռոչում:
Նմանատիպ կլինիկական նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի խուսափեք բարդություններից:
—————————————————————
#անոթ #երակ #ստենտավորում #զարկերակ #սկլերոզանտ #վարիկոզ #թրոմբոզ

ℹ Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկի գործոններից մեկը ճարպակալումն է, ուստի քաշի նվազեցումը շատ կարևոր է:Առ...
20/10/2022

ℹ Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկի գործոններից մեկը ճարպակալումն է, ուստի քաշի նվազեցումը շատ կարևոր է:
Առողջ ապրելակերպը և փոքր չափաբաժիններով օրը 4-5անգամ սնունդ ընդունելը լավագույնն է թե սիրտ-անոթային, թե այլ համակարգերի առողջ գործունեության համար:
👉Սրտի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ են կալիում եւ մագնեզիում: Այս միկրոտարրերն ապահովում են սրտի նորմալ ռիթմը, պահպանում արյան թթվա-հիմնային հավասարակշռությունը, մասնակցում են նյարդային գրգիռների փոխանցմանը, իջեցնում արյան ճնշումը: Կալիում և մագնեզիում պարունակում են ծիրանաչիրը, չամիչը, սալորը, բանանը, բազուկը և այլն:
✔ Ցանկալի է նախաճաշին օգտագործել կաթնամթերք, օրինակ, ինչպես նկարում է պատկերված, չիայի սերմերով յոգուրտ բնական հատապտուղներով կամ մրգով:
———————————————
#առողջեղեք❤️

Թրոմբոզներ :Եկեք այսօր խոսենք թրոմբոզների , նրանց տարատեսակների և ախտանշաների  մասին:Թրոմբոզը ՝ արյան մակարդուկի ձևավորո...
14/10/2022

Թրոմբոզներ :

Եկեք այսօր խոսենք թրոմբոզների , նրանց տարատեսակների և ախտանշաների մասին:

Թրոմբոզը ՝ արյան մակարդուկի ձևավորումն է անոթի լուսանցքում՝ մասնակի կամ լիովին խցանելով այն, խոչընդոտելով արյան հոսքը: Կապված, թե արյունատար , որ համակարգում է առաջանում թրոմբը տարբերում ենք երակային և զարկերակային թրոմբներ:
Երակային թրոմբը - արյան մակարդուկի առկայությունն է երակային համակարգում,որը խցանելով տվյալ հատվածը արգելափակում է արյան նորմալ հոսքը դեպի աջ նախասիրտ:
Ախտանշանները կապված թրոմբի տեղակայման հետ կարող են լինել տարբեր, սակայն, առյուծի բաժինը ընկնում է ստորին վերջույթների երակային համակարգի թրոմբոզներին:
Երակային թրոմբոզների վտանգը կայանում է նրանում, որ հնարավոր է թրոմբի մասնակի պոկում իր նախնական տեղակայման վայրից և արյան հոսքի հետ տեղափոխում դեպի թոքային զարկերակ ՝ առաջացնելով թոքային զարկերակի խցանում, կյանքին սպառնացող իրավիճակ:
Ստորին վերջույթների թրոմբոզի նշաններն են՝ ✔վերջույթի ծավալի կտրուկ ավելացում ( այտուց)
✔շարժումների սահմանափակում
✔մաշկի գունափոխություն
✔արտահայտված ենթամաշկային երակային ցանցի առաջացում, վերջույթի տաքացում, և այլ:
Ախտորոշումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում քանի որ շատ դեպքերում հարկ է լինում տարբերակել նման ախտանիշներով ընթացող այլ հիվանդություններից:
Մեծամասամբ ստորին վերջույթների դուպլեքս հետազոտությունը տալիս է մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանը՝ ախտորոշումը ճիշտ սահմանելու հարցում:
Բուժումը բազմակողմնային մոտեցում է պահանջում, քանի որ իր մեջ ներառում է և վիրահատական( որոշ դեպքերում) և դեղորայքային թերապիայի կոմպոնենտներ:
Որոշ դեպքերում պացիենտները մինչ բուժ օգնության դիմելը զբաղվում են ինքնաբուժմամբ:
Հաշվի առնելով խնդրի լրջությունը ուղղակի կխնդրեմ զերծ մնալ նման բաներից, և գանգատների դեպքում անհապաղ դիմել մասնագետի:

Առողջ եղեք:

❓Ինչպե՞ս տարբերել զարկերակային և երակային խնդիրները:ℹ Զարկերակային խնդիրներին բնորոշ են՝✔Ցավի զգացումը սրունքի հետին հատ...
10/10/2022

❓Ինչպե՞ս տարբերել զարկերակային և երակային խնդիրները:
ℹ Զարկերակային խնդիրներին բնորոշ են՝
✔Ցավի զգացումը սրունքի հետին հատվածում որոշակի տարածություն անցնելուց հետո, որը ստիպում է պացիենտին կանգ առնել և հանգստանալ
✔Ստորին վերջույթի բարակում
✔Ոտնաթաթի գունատություն, սառնություն
✔Ոտնաթաթերի մակերեսներին վերքերի և խոցերի առաջացում

👉 Երակային հիվանդություններին բնորոշ է՝
✔Վերջույթներին լայնացած երակների առկայություն
✔ Օրվա երկրորդ կեսին հոգնածության, ծանրության զգացողություն ոտքերում
✔ Օրվա երկրորդ կեսին սրունքների ստորին հատվածների այտուցներ
✔Լայնացած երակների հատվածներում քոր, ստորին հատվածներում մաշկի մգեցում և հնարավոր է՝ խոսցերի առաջացում
Զարկերակների և երակների ախտահարման հստակ ախտորոշումը դրվում է դուպլեքս հետազոտության շնորհիվ՝ համադրելով կլինիկական և զննման արդյունքների հետ:
——————————————
📞+37477297202, +37499297202

❓❓❓ Հաճախ հանդիպող հարցերիցՀնարավո՞ր է արդյոք անցնել առցանց խորհրդատվություն:👉 Առցանց խորհրդատվությունը կարող է միայն առ...
06/10/2022

❓❓❓ Հաճախ հանդիպող հարցերից
Հնարավո՞ր է արդյոք անցնել առցանց խորհրդատվություն:
👉 Առցանց խորհրդատվությունը կարող է միայն առաջնակի գանգատների հավաքագրման մեթոդ հանդիսանալ և ուղղություն տալ, թե այլ ինչ հետազոտություններ են անհրաժեշտ: Անպայման անհրաժեշտ է պացիենտի հետ անմիջական շփումը, որպեսզի ախտորոշումը ճշգրիտ լինի:
—————————————————————————
📞+37477297202, +37499297202

Address

Arami 54
Yerevan
0002

Telephone

+37477297202

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr Arthur Hakobyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dr Arthur Hakobyan:

Share