18/05/2026
ℹ️ Մազաթափությունը սովորաբար կապված է հետևյալ գործոններից մեկի կամ մի քանիսի հետ:
• Ընտանեկան պատմություն (ժառանգականություն)
մազաթափության ամենատարածված պատճառը ժառանգական հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ծերացման հետ: Այն կոչվում է անդրոգենային ալոպեցիա, տղամարդու տիպի ճաղատություն և իգական սեռի ճաղատություն: Այն սովորաբար զարգանում է աստիճանաբար և կանխատեսելի ընթացքով՝ տղամարդկանց մազագծի «նահանջում» և ճաղատ դաշտեր, իսկ կանանց մոտ՝ գլխի գագաթի երկայնքով նոսրացած մազեր:
• Հորմոնային փոփոխություններ և հիվանդություններ
տարբեր վիճակներ կարող են առաջացնել մշտական կամ ժամանակավոր մազաթափություն, ներառյալ հորմոնալ փոփոխությունները՝ կապված հղիության, ծննդաբերության, դաշտանադադարի և վահանաձև գեղձի խնդիրների հետ: Հիվանդությունները ներառում են՝ օջախային մազաթափություն (alopecia areata), որը կապված է իմունային համակարգի հետ և առաջացնում է մազաթափության օջախներ, գլխամաշկի վարակներ, ինչպիսին է գլխամաշկի մկնատամը (tinea capitis) և մազերի պոկման խանգարումը, որը կոչվում է տրիխոտիլոմանիա (հոգեկան և վարքային խանգարում, երբ մարդը սկսում է պոկել գլխի կամ մարմնի այլ մասերի մազերը):
• Դեղամիջոցներ և հավելումներ
մազաթափությունը կարող է լինել որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն, օրինակ՝ քաղցկեղի, արթրիտի (հոդաբորբ), դեպրեսիայի, սրտային խնդիրների, պոդագրայի և բարձր արյան ճնշման դեպքում:
• Գլխի ճառագայթային բուժում
մազերը կարող են չաճել այնպես, ինչպես նախկինում:
• Խիստ սթրեսային իրադարձություն
բազմաթիվ մարդիկ ֆիզիկական կամ հուզական շոկից մի քանի ամիս անց զգում են մազերի ընդհանուր նոսրացում: Մազաթափության այս տեսակը ժամանակավոր է:
• Սանրվածքներ և խնամք
մազահարդարման որոշ տեսակները, որոնք խիստ ձգում են ձեր մազերը, օրինակ՝ ծամիկները և այլն, կարող են առաջացնել մազաթափության մի տեսակ, որը կոչվում է ձգման ալոպեցիա (traction alopecia): Տաք յուղով մազային միջոցառումները և պերմանենտը նույնպես կարող են հանգեցնել մազերի կորստին: Եթե սպիներ առաջանան, մազաթափությունը կարող է դառնալ մշտական: