Nork Marash Medical Center (NMMC)

Nork Marash Medical Center (NMMC) We are working together to make your heart beat better! It is led by Dr. Hagop (Hrayr) Hovaguimian, an Armenian-American cardiothoracic surgeon from St.

Founded in the early 90s with the help of Armenian Diaspora's charity organizations in United States, United Kingdom and France, Nork-Marash Medical Center became one of the leaders in cardiac surgery in CIS region. Via its charity projects, the center has provided free cardiac surgical care for children from Russian Federation, Belarus, Kyrgyzstan, Uzbekistan, Tajikistan, Georgia, Syria. Nork-Mar

ash Medical Center is a teaching hospital and biomedical research facility in Yerevan, Armenia, focused on cardiac care which has achieved international standards. Vincent's Hospital, Portland, Oregon, USA. The center consists of Cardiothoracic Surgery, Adult Cardiology Arrhythmology Clinic, Vascular Clinic and Pediatric Cardiology divisions. Along with traditional open heart surgery, it covers also Interventional Cardiology and minimally invasive cardiac surgery. This center is headed by Dr. Mikayel Adamyan.

📌 Ապրիլի 27-ից մայիսի 8-ը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներ Էդուարդ Պետրոսյանը («Նորք-Մարաշ» ԲԿ-ի Վերակենդանացման ...
03/06/2026

📌 Ապրիլի 27-ից մայիսի 8-ը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներ Էդուարդ Պետրոսյանը («Նորք-Մարաշ» ԲԿ-ի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար, անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի մասնագետ), Հասմիկ Մինասյանը (մանկական սրտաբան, ստացիոնարում գտնվող նորածինների և մինչև 1տ. երեխաների վարող մանկական սրտաբան, ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական սրտաբանության գծով) և Անի Մանուկյանը (մանկական սրտաբան, մեծահասակների սրտի բնածին արատով զբաղվող մասնագետ) վերապատրաստման նպատակով (observership) մեկնել էին ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Texas Children’s Hospital:

🏥🫀Այս կենտրոնը աշխարհի լավագույն կենտրոններից մեկն է, որը նաև այս պահին առաջատարն է ԱՄՆ-ում մանկական սրտաբանության և սրտային վիրաբուժության ոլորտում (ըստ US NEWS-ի): Այստեղ զբաղվում են սրտի բնածին արատների ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ, ինչպես նաև կատարում են սրտի փոխպատվաստում և այդ հիվանդների հսկողություն:

👨‍⚕️👩‍⚕️ Մեր բժիշկները, վերազինված նոր գիտելիքներով ու փորձով, արդեն Հայաստանում են՝ պատրաստ իրենց փորձով կիսվելու գործընկերների հետ, ինչպես նաև ավելի բարելավելու մեր կենտրոնում բուժում ստացող հիվանդների բուժման արդյունքները:

😊 Շնորհակալ ենք մեր հայրենակցուհուն՝ Լառա Շեքերդեմյանին, ով վերոնշյալ կենտրոնի մանկաբուժության գծով տնօրենն է (Pediatrician in-Chief at Texas Children’s Hospital), Պատրիսիա Բաստեռոյին՝ նորածնային սրտային ԻԹԲ-ի կլինիկական ղեկավարին (Clinical Director, NeoCICU), ինչպես նաև Մէկ Սիրտ (Meg Sird, megsird.org) բարեգործական հիմնադրամին այս բացառիկ և կարևոր վերապատրաստումը հնարավոր դարձնելու համար:

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Family Rescue fund հիմնադրամի հիմնադիր, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի երկար...
02/06/2026

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Family Rescue fund հիմնադրամի հիմնադիր, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի երկարամյա բարեկամ և աջակից Նազ Բաշքիջյան-Աթիկյանի տարեդարձն է։

Շնորհավորում ենք, սիրելի’ Նազ, մաղթում առողջություն, բարօրություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։ Թող Ձեր տարածած սիրո ու նվիրումի հազարապատիկը Ձեզ վերադառնան։ Շնորհակալ ենք մեր կենտրոնի, հատկապես մանկական սրտաբանական կլինիկայի կողքին լինելու, երեխաներին և նրանց ընտանիքներին ժպիտներ ու ջերմություն պարգևելու համար։
Family Rescue Fund-FRF

01/06/2026

🧒👶 Այսօր օրը տոնական էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկայում։

🎉🧸🎈🎁 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Մեկ սիրտ-Հայաստան» բարեգործական հիմնադրամը (որի նպատակն է ՀՀ-ում ապահովել ժամանակակից և անվճար բուժօգնություն, աջակցել սրտաբանության և սրտային վիրաբուժության մասնագիտական զարգացմանը, և որի շահառուներն են սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մանուկները) գեղեցիկ անակնկալ էր պատրաստել մեր փոքրիկ բուժառուների համար։

🙏 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հիմնադրամին նախաձեռնության և երեխաներին ժպիտներ ու ջերմություն պարգևելու համար։

Այսօր՝ Հանրապետության տոնի առթիվ, Հայաստանի նախագահի 2026թ․ մայիսի 25-ի հրամանագրով առողջապահության բնագավառում ունեցած ...
28/05/2026

Այսօր՝ Հանրապետության տոնի առթիվ, Հայաստանի նախագահի 2026թ․ մայիսի 25-ի հրամանագրով առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա արգասաբեր գործունեության համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով։

«Այս պարգևատրումը միայն ինձ չի վերաբերվում, այն «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ամբողջ թիմի աշխատանքի, մանկական և մեծահասակների սրտային վիրաբուժության զարգացմանը մեր նվիրումի գնահատականն է: Սա պատասխանատվություն է՝ նույն սիրով շարունակելու մարդկանց առողջ սիրտ
նվիրելու մեր շուրջօրյա աշխատանքը»,- շնորհավորանքներին ի պատասխան
ասում է նվիրյալ բժիշկ Հեբոյանը։

🇦🇲 Ջերմորեն շնորհավորում ենք բժիշկ Հեբոյանին և մեր բոլոր հայրենակիցներին՝ Հանրապետության օրվա առթիվ:

🇦🇲 Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է։ 1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաս...
28/05/2026

🇦🇲 Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է։ 1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը։

🇦🇲❤️ Խաղաղություն, ուժ և նոր հաղթանակներ հայ ազգին։

27/05/2026
🔴 Ս.թ. մայիսի 6-8-ը Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ TURIN CTO&CHIP LIVE – 2026 5-րդ համաժողովը։🫀 Համաժողովի նպատակն է ո...
25/05/2026

🔴 Ս.թ. մայիսի 6-8-ը Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ TURIN CTO&CHIP LIVE – 2026 5-րդ համաժողովը։

🫀 Համաժողովի նպատակն է ուսուցանել և սովորել նոր տեխնիկաներ, ինչպես նաև կատարելագործել մասնակիցների հմտությունները CTO և բարդ, բարձր ռիսկային միջամտությունների (CHIP) ոլորտում։

🫀Ուղիղ հեռարձակվող սեսիաները անցկացվեցին Իտալիայի և արտերկրի առաջատար կաթետերիզացիոն լաբորատորիաներից՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ և մեկնաբանությամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց լսարանի հետ ինտերակտիվ հաղորդակցությանը։

📚 Համաժողովի ծրագիրը հարուստ էր դասախոսություններով, կրթական սեսիաներով և կլինիկական բարդ դեպքերի քննարկումներով։

👨‍⚕️«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից համաժողովին մասնակից էր միջամտական սրտաբան Միքայել Աթյանը։

📌Մայիսի 25-ը նշվում է՝ որպես վահանագեղձի համաշխարհային օր (World Thyroid Day): Նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկ...
25/05/2026

📌Մայիսի 25-ը նշվում է՝ որպես վահանագեղձի համաշխարհային օր (World Thyroid Day): Նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը վահանագեղձի՝ որպես կարևոր էնդոկրին օղակի ու դրա ախտահարումների վերաբերյալ:

🔴 «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կարող եք ստանալ էնդոկրինոլոգի խորհրդատվություն, ինչպես նաև անցնել վահանագեղձի լաբորատոր և գործիքային հետազոտություններ։

📎 Ուշադի’ր եղեք Ձեր առողջությանը և գանգատների դեպքում այցելե’ք մասնագետին։

🔬🩸Հպարտությամբ և մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ IFCCGlobal MedLab Week 2026-ի շրջանակներում ԲԼԱՄԱ-ի կողմից ներկայացվա...
21/05/2026

🔬🩸Հպարտությամբ և մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ IFCCGlobal MedLab Week 2026-ի շրջանակներում ԲԼԱՄԱ-ի կողմից ներկայացված տեսանյութերից «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տեսանյութն արժանացել է IFCC Global Winner 1-ին մրցանակին (դրամական պարգևի տեսքով) 🏆

🥰 Միջազգային այս կարևոր գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է մեր թիմի նվիրվածությունն ու մասնագիտական պատրաստվածությունը։
Videographer Rob Frangyan 😊

9 likes. "236 - A Day at the Lab | Dr. Lilit Yeghiazaryan | Global MedLab Week 2026"

🔴 Մայիսի 9-12-ը Պրահայում կայացավ  Եվրոպական էնդոկրինոլոգիական 28-րդ կոնգրեսը (ECE 2026), որին «Նորք-Մարաշ» ԲԿ-ից մասնակ...
20/05/2026

🔴 Մայիսի 9-12-ը Պրահայում կայացավ Եվրոպական էնդոկրինոլոգիական 28-րդ կոնգրեսը (ECE 2026), որին «Նորք-Մարաշ» ԲԿ-ից մասնակից էր բժիշկ-ներզատաբան Աննա Խաչատրյանը։

📚ECE 2026-ը ընդգծեց արդի էնդոկրինոլոգիայի զարգացումը կանխարգելիչ, անհատականացված, պացիենտակենտրոն, մուլտիդիսցիպլինար ուղղությամբ։ Կոնգրեսի կարևոր և առանցքային հարցերից.
📌Քննարկվեցին թվային տեխնոլոգիաների ակտիվ կիրառման առավելություններն արդի բժշկագիտության ոլորտում
📌Նյութափոխանակության խանգարումը և ճարպակալումը, որոնք առացքային դեր են խաղում ոչ միայն էնդոկրին, այլ նաև ուռուցքաբանական, սիրտ-անոթային, շնչառական, հենաշարժիչ հիվանդությունների, ՄԱԼՍՀ զարգացման պաթոգենեզում
📌Ընդգծվեց անցումը ինտեգրված համակարգային էնդոկրին բժշկությանը, որտեղ ճարպակալումը, նյութափոխանակությունը, բորբոքումը, գենետիկան, վերարտադրողականությունը և սրտանոթային ռիսկը կառավարվում են միասին, այլ ոչ թե առանձին։
Եվ այս ամենի վառ օրինակն է Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի (PCOS) վերանվանումը Պոլիէնդոկրին Մետաբոլիկ օվարիալ համախտանիշի (PMOS):
📌 Եվ, իհարկե, արդի աշխարհում միջավայրի և էկոլոգիայի ազդեցությունը հորմոնների բնականոն աշխատանքի վրա (Environmental Endocrinology)՝ որպես կարևոր ուղվածություն։

✔️ Կարևոր է քայլել ժամանակին համընթաց եվ մեր բուժառուների համար ապահովել անվտանգ, գիտահեն եվ թիմային մոտեցում։

Address

108/4 Armenakyan Str
Yerevan
0047

Telephone

+37410655930

Alerts

Be the first to know and let us send you an email when Nork Marash Medical Center (NMMC) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nork Marash Medical Center (NMMC):

Share