Оториноларинголог-Фониатр- Dr. Seda Hovhannisyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Оториноларинголог-Фониатр- Dr. Seda Hovhannisyan

Оториноларинголог-Фониатр- Dr. Seda Hovhannisyan Фониатрия — это раздел оториноларингологии, посвящён?

05/06/2026

Էնդոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվեց աջ ձայնալարի պարեզ։

Եթե ուշադիր նայեք վիդեոն կտեսնեք, որ աջ ձայնալարը չի շարժվում:

Ձայնալարի պարեզը կարող է առաջանալ, երբ վնասվում կամ գրգռվում է ձայնալարի շարժման համար պատասխանատու նյարդը։ Այն կարող է հանդիպել՝

✔️ Վահանաձև գեղձի վիրահատություններից հետո
✔️ Պարանոցի կամ կրծքավանդակի վիրահատություններից հետո
✔️ Վիրուսային վարակներից հետո
✔️ Նյարդաբանական որոշ հիվանդությունների դեպքում
✔️ Որոշ դեպքերում՝ առանց հստակ հայտնաբերված պատճառի

Հիմնական ախտանիշներն են՝
🔹 Խռպոտ ձայն
🔹 Ձայնի արագ հոգնածություն
🔹 Բարձր կամ երկար խոսելու դժվարություն
🔹 Կուլ տալու ընթացքում խեղդվելու զգացում

⚠️ Շատ կարևոր է ժամանակին դիմել մասնագետի։ Որքան շուտ է ախտորոշվում ձայնալարի պարեզը, այնքան ավելի արդյունավետ կարող են լինել բուժման և վերականգնման հնարավորությունները։ Երկարատև խռպոտությունը երբեք չպետք է համարվի «նորմալ», հատկապես եթե այն առաջացել է վիրահատությունից հետո։

📌 Եթե վիրահատությունից հետո ձեր ձայնը չի վերականգնվել կամ պահպանվում է խռպոտությունը, մի հետաձգեք հետազոտությունը։

#ֆոնիատր #ձայնալար #ձայնալարիպարեզ #խռպոտություն #ԼՕՌ

02/06/2026

Surreal mid-century editorial illustration of an eccentric version of the person in the photo inside a stylish operating room, elongated proportions, exaggerated narrow faces, deadpan expressions, oversized accessories, bizarre fashionable atmosphere, painterly brush textures, distorted anatomy, subtle lowbrow surrealism, sophisticated absurdity, vivid retro color palette dominated by red, pink, and blue, expressive oil-painted strokes, fashionablevintage clothing, dramatic jewelry and eyewear, whimsical background characters softly blurred in distance, elegant hospital culture energy, cinematic composition, textured painted background, contemporary art gallery meets 1960s Riviera illustration, highly stylized editorial aesthetic, vertical composition 9:16

27/05/2026

Բժշկության մեջ կա մի կողմ, որի մասին բարձր չեն խոսում։
Յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր հիվանդի, յուրաքանչյուր երկար օրվա հետևում կա լռություն։

Երբեմն բժշկի ամենակարևոր ունակությունը միայն գիտելիքը չէ,
այլ մարդու տեսնելու և հասկանալու կարողությունը՝ բառերից այն կողմ։ 🤍

#բժիշկ #բժշկություն #բժշկիկյանք #լօռ #ֆոնիատր

25/05/2026

Ձեր ձայնը ձեր այցեքարտն է 🎤

Երբեմն ամենափոքր սովորություններն են ամենամեծ վնասը հասցնում ձայնին՝ չորություն, լարվածություն, հոգնածություն…

Հոգ տարեք ձեր ձայնի մասին այսօր, որպեսզի այն ձեզ ծառայի տարիներ շարունակ 💙

Եթե նկատում եք ձայնի խռպոտություն, արագ հոգնածություն կամ փոփոխություններ՝ մի անտեսեք այն և ճիշտ ժամանակ դիմեք մասնագետի 👩🏻‍⚕️

#քկա #լօռ #ֆոնիատր #բժիշկ #ձայն

Վերջերս ավելի հաճախ եմ մտածում, թե ինչքան արագության մեջ ենք ապրում, և ինչքան ժամանակը մեզ չի հերիքում։Հասկանում ես, որ ...
20/05/2026

Վերջերս ավելի հաճախ եմ մտածում, թե ինչքան արագության մեջ ենք ապրում, և ինչքան ժամանակը մեզ չի հերիքում։

Հասկանում ես, որ բնության հետ անցկացրած ժամանակը սկսել է փոքրիկ ճոխություն թվալ մեր առօրյայում։

Էնքան հետաքրքիր է, թե ինչպես գարնան գալուստով բնությունը ամեն անգամ կարողանում է ջերմացնել մարդկանց սրտերը, նոր հույսերով լցնել ներսը…
ձեզ մոտ էլ է չէ՞ այդպես 🌷

Չգիտեմ՝ կակաչներն ուղղակի լրացրեցին այն բոլոր բացերը, որոնք կորցրել էի առօրյա հոգսերի մեջ…

Պարզապես կանգ առա ու փորձեցի մի պահ չշտապել ❤️

Բժիշկ լինելը միայն մասնագիտություն չէ։Դա ընտրություն է՝ հաճախ սեփական ժամանակի, քնի ու անձնական կյանքի հաշվին… ❤️‍🩹Մի քի...
14/05/2026

Բժիշկ լինելը միայն մասնագիտություն չէ։
Դա ընտրություն է՝ հաճախ սեփական ժամանակի, քնի ու անձնական կյանքի հաշվին… ❤️‍🩹
Մի քիչ անկեղծացա...

#բժիշկ #լօռ #ֆոնիատր #աշխատանք #հանգիստ

12/05/2026

Դեղը ճիշտ նշանակելը դեռ կես ճանապարհն է․ կարևոր է նաև՝ ՃԻՇՏ օգտագործելը 👀»

ԼՕՌ պրակտիկայում ամեն օր հանդիպում ենք նույն սխալներին 👇

❌ Հակաբիոտիկը դադարեցվել է հենց նկատվել է լավացում
❌ Քթի կաթիլները օգտագործվել են շաբաթներ շարունակ
❌ Ինքնուրույն “ուժեղ” դեղ ընտրել
❌ Մանկական օշարակները սխալ պահել

Իսկ հետո մարդիկ ասում են՝
«Դեղը չազդեց…»

💡 Շատ դեպքերում խնդիրը ոչ թե դեղն է, այլ դրա սխալ օգտագործումը։

👩🏻‍⚕️ Ճիշտ դեղ + ճիշտ դոզա + ճիշտ տևողություն = արդյունավետ և անվտանգ բուժում։

#ֆոնիատր #լօռ #դեղորայք #քկա #բժիշկ

08/05/2026

Հետ չմնալով տրենդներից 😂🥳

08/05/2026

Ամենագեղեցիկ զգացումն է, երբ ամուսինդ դառնում է ոչ միայն սիրելի մարդ, այլ նաև քո հենարանը, տունը, ընտանիքն ու լավագույն ընկերը։ Շնորհավոր ծնունդդ հավերժ իմ ❤️: Սիրում եմ քեզ: Միշտ…

06/05/2026

Տհաճ հոտ բերանից ու նշիկներում սպիտակ կետե՞ր 👀

Շատերը մտածում են՝ սա անգինա է կամ լուրջ ինֆեկցիա…
Բայց հաճախ խոսքը գնում է տոնզիլոլիթների մասին։

Սրանք նշիկների խորքերում կուտակված
սննդի մնացորդներ, բակտերիաներ են,
որոնք կարող են առաջացնել հալիտոզ։

❗ Կարևոր է՝
չփորձել ինքնուրույն հեռացնել սուր գործիքներով

✔️ Օգտակար է՝
— ողողումներ (աղաջուր)
— նուրբ իռիգացիա
— բերանի ճիշտ հիգիենա

Եթե հաճախ է կրկնվում՝
ԼՕՌ բժշկի միջամտությունը ավելի արդյունավետ է։

📍 Հիշեք՝ սա սովորաբար վտանգավոր չէ,
բայց կարող է կապված լինել քրոնիկ տոնզիլիտի հետ։

✨ Եղեք առողջ

#լօռ #բժիշկ #հալիտոզ #նշիկներ #տոնզիլոլիթներ

Address

փ. Բուզանդ 7-10
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 16:30
Tuesday 10:00 - 16:30
Wednesday 10:00 - 16:30
Thursday 10:00 - 16:30
Friday 10:00 - 16:30

Telephone

37493907505

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Оториноларинголог-Фониатр- Dr. Seda Hovhannisyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share