Կյանք առանց ցավի - Life Without Pain

Կյանք առանց ցավի - Life Without Pain Միջին և ուժեղ ցավերի դեպքում դիմեք ձեր պոլիկլինիկա և ստացեք արդյունավետ օփիոիդային ցավազրկողներ։

(english text follows)

Համաձայն 2008 թվականի սեպտեմբեր ամսվա Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության հաշվարկների` աշխարհի բնակչության մոտավորապես 80 տոկոսը ընդհանրապես չունի կամ անբավականաչափ հնարավորություն ունի բուժում ստանալ և ազատվել միջին աստիճանի և սաստիկ ցավերի համար: Ըստ այդ հաշվարկների նաև պարզ է դառնում, որ ամբողջ աշխարհում ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ, այդ թվում մոտավորապես

թվով չորս միլիոնի հասնող քաղցկեղով տառապող և 0.8 միլիոն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները իրենց կյանքի վերջում բուժում չստանալու արդյունքում տանջվումն են վերը նշված ցավերից:

Համաձայն Հայաստանի կարիքների գնահատման տվյալների` թվով գրեթե 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի:

Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քազցկեղից և այլ կյանքը սահամանփակող հիվանդություններից, որոնք զուգակցվում են ուժգին և անտանելի ցավերով: Ցավը ամիսներով,եթե ոչ տարիներով գամում է հիվանդին անկողնին: Հաճախ, հիվանդությունը աստիճանաբար զարգանալով,իրենից հետո թողնում է մի մեծ տափաստան, որի անունն է անտանելի ցավ,որը քազցկեղով հիվանդաների և նրանց ընտանիքի անդամների համար դառնում է կատարյալ դժոխք:

---------------------------------------------------


In September 2008, the World Health Organization (WHO) estimated that approximately 80 percent of the world population has either no or insufficient access to treatment for moderate to severe pain and that every year tens of millions of people around the world, including around four million cancer patients and 0.8 million HIV/AIDS patients at the end of their lives suffer from such pain without treatment. According to the Needs assessment for Armenia, almost 3600 patients need daily palliative care. But the lack of access to oral morphine for pain relief puts those patients suffering from life-limiting and chronic illness in unnecessary pain. According to the same source, there is no legal framework for the access to pain relief and palliative care and there is no patients’ movement in the country demanding access to pain-relief or working on changing perceptions about pain and pain medicines. Access to oral opioids for pain-relief are essential for a quality palliative care program and can transform the lives of many people living and dying in Armenia in unnecessary pain.

Արդյունավետ ցավամոքման և պացիենտների իրավունքների պաշտպանության շարժումը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու յուրաքան...
30/12/2025

Արդյունավետ ցավամոքման և պացիենտների իրավունքների պաշտպանության շարժումը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու յուրաքանչյուրին մաղթում ամուր առողջություն։ Թող բժշկական ծառայությունները հասանելի ու մարդակենտրոն լինեն, և մշտապես ստանաք անհրաժեշտ ու պատշաճ մասնագիտական աջակցությունը։ Հիշեք, որ պալիատիվ խնամքի ու օփիոիդների կարիքահեն ու մատչելի տրամադրումը մեր իրավունքների լիարժեք իրացման գրավականն է։ Հետևաբար, մենք նույնպես պետք է հետևողական լինենք մեր իրավունքներին։ Նոր տարի, նոր կյանք՝ առանց ցավի։ 💙

Արդյունավետ ցավազրկումը պացիենտի հիմնարար իրավունքներից է։Միջին և ուժեղ ցավերի դեպքում օփիոիդային ցավազրկողների ըստ կարի...
12/12/2025

Արդյունավետ ցավազրկումը պացիենտի հիմնարար իրավունքներից է։
Միջին և ուժեղ ցավերի դեպքում օփիոիդային ցավազրկողների ըստ կարիքի պետք է նշանակվեն։ Դրա համար բոլոր բժիշկները պետք է հետևեն կլինիկական ուղեցույցներին ու թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման կարգավորումներին։

Ցավի ճիշտ գնահատումը և արդյունավետ կառավարումը անհրաժեշտ պայմաններ են մարդու առողջությունն ու կյանքի որակը պահպանելու համար։

Մեր իրականության մեջ թերագնահատված է ցավի ազդեցությունը, և որպես հետևանք, այն ընկալվում է «անխուսափելի ախտանիշ», որն ուղեկցում է հիվանդության բնականոն ընթացքը։
Ըստ տևողության` ցավը կարող է լինել սուր կամ քրոնիկական։ Գոյություն ունեն ցավի գնահատման տարբեր սանդղակներ, որոնք հնարավորություն են տալիս օբյեկտիվ գնահատել ցավի զգացողությունը։

❓ Ու՞մ դիմել ցավի դեպքում
🔸 Եթե ունեք ցավ, պետք է դիմել բժշկին` ըստ Վիզուալ անալոգային սանդղակի (ՎԱՍ) և եռաստիճան սանդուղքի գնահատում կատարելու և անհրաժեշտ ցավամոքման բուժումն ապահովելու համար:

❓ Ե՞րբ կարող է նշանակվել թմրամիջոց պարունակող դեղ
🔸 Բժիշկը կարող է նշանակել թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր, եթե ձեր ցավը գնահատվում է միջին կամ ուժեղ աստիճանի, երբ սովորական ցավազրկողները չեն օգնում։

❓ Ո՞վ կարող է նշանակել դեղերը
🔸 ՀՀ օրենսդրությամբ բոլոր բժիշկները կարող են նշանակել թմրամիջոց պարունակող դեղեր, եթե դրա համար կա բժշկական ցուցում։
🔸 Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղերի նշանակումը կատարվում է ամբուլատոր բժշկական քարտում, բուժող բժշկի գրառմամբ:
🔸 Դեղատոմսը հաստատվում է բժշկի և բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, տնօրենին փոխարինող անձի ստորագրությամբ։

Դեղատոմսի և դեղերի տրամադրման կարգը
🔸 Դեղերը տրվում են հատուկ դեղատոմսով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված։
🔸 Թմրամիջոց պարունակող դեղերը կարող են դուրս գրվել առավելագույնը 10 օրվա համար։
🔸 Դեղատուն այցելության անհնարինության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը՝ անձը հաստատող փաստաթղթով։

Հսկողություն և դիտարկում
🔸 Թմրամիջոց ստացող պացիենտները պետք է առնվազն երկու շաբաթը մեկ այցելեն իրենց բուժող բժշկին՝ վերահսկման և դեղի ազդեցությունը գնահատելու համար։
🔸 Եթե պացիենտը չի կարողանում գալ բժշկի մոտ (օրինակ՝ գամված է անկողնում), բժիշկը պետք է այցելի նրան տուն՝ վիճակը գնահատելու համար։

Անվտանգություն և պատասխանատվություն
🔸 Թմրամիջոց պարունակող դեղերը պետք է պահել անվտանգ վայրում, հեռու երեխաներից և այլ անձանցից։
🔸 Դեղերը չի թույլատրվում փոխանցել ուրիշին կամ օգտագործել առանց բժշկի խորհրդի։
🔸 Օգտագործումից հետո դատարկ մնացած սրվակները և հոգեմետ (հոգեներգորխուն) նյութեր պարունակող դեղերի փաթեթները (բոլոր դեղաձևերի համար) ենթակա չեն վերադարձման։

Հիմք՝ ՀՀ ԱՆ 22․03․18թ․ «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտի ցավի գնահատման և կառավարման ուղեցույց» № 751-Ա հրաման
ՀՀ ԱՆ 15․08․2018թ․ № 17-Ն հրաման

Պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ընթացակարգերի համատեքստում, Ժողովր...
31/10/2025

Պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ընթացակարգերի համատեքստում, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում:

Մենք հրապարակում ենք մեր նոր՝ «Ցավազրկման հասանելիությունը և պացիենտների իրավունքները Հայաստանում» զեկույցը Կյանք առանց ...
07/04/2025

Մենք հրապարակում ենք մեր նոր՝ «Ցավազրկման հասանելիությունը և պացիենտների իրավունքները Հայաստանում» զեկույցը Կյանք առանց ցավի ծրագրի շրջանակում, որն ամփոփում է 2024 թվականի հունիսից մինչև 2025 թվականի մարտը ստացված ահազանգերը, մշտադիտարկումները, որոնք վերաբերում են Հայաստանում օփիոիդային ցավազրկող դեղերի հասանելիության խնդիրներին և բուժօգնության տրամադրման խոչընդոտներին:
🇦🇲 Հայերեն՝ https://bit.ly/4crgv1Y
🇬🇧 Անգլերեն՝ https://bit.ly/3EeQxlB

📢 Նոր զեկույց՝ «Ցավազրկման հասանելիությունը և պացիենտների իրավունքները Հայաստանում»

🔍 Մենք հրապարակում ենք մեր նոր զեկույցը Կյանք առանց ցավի ծրագրի շրջանակում, որն ամփոփում է 2024 թվականի հունիսից մինչև 2025 թվականի մարտը ստացված ահազանգերը, մշտադիտարկումները, որոնք վերաբերում են Հայաստանում օփիոիդային ցավազրկող դեղերի հասանելիության խնդիրներին և բուժօգնության տրամադրման խոչընդոտներին:

📌 Կարդալ ամբողջական ուսումնասիրությունը՝ https://bit.ly/4crgv1Y

🇬🇧Անգլերեն տարբերակը՝ https://bit.ly/3EeQxlB

#ԿյանքԱռանցՑավի #ՆորԶեկույց #ԻԱԻՄ

20/03/2025

Shant Gyumrii ՀԸ Տեսանկյուն հաղորդման եթերում ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը և իրավաբան-փորձագետ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը քննարկեցին Հայաստանում պալիատիվ բուժօգնության և Շիրակի մարզում արդյունավետ ցավազրկման հասանելիության հարցերի վերաբերյալ։

10/02/2025

Ցավի կառավարման մասնագետ Նարինե Մովսիսյանը և իրավաբան-փորձագետ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը հյուրընկալվել էին Ֆորտունա ՀԸ «Բաց սենյակ» հաղորդաշարին։ Մասնագետները զրուցել են Հայաստանում պալիատիվ օգնության ներդրման և երկրում դրա հասանելիության, կարիք ունեցող անձանց համար ծառայություններից օգտվելու հնարավորության, ցավազրկող դեղերի նշանակման և դրանց ստանալու, օրենսդրական կարգերի, պացիենտների իրավունքների ու դրանց պաշտպանության, և այլ բազմաթիվ հարցերի շուրջ։
Fortuna Telecompany
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation

02/02/2025

Իրավաբան-փորձագետ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը հյուրընկալվել էր Kyavar TV company՝ խոսելու բժշկական նպատակով թմրամիջոց պարունակող դեղերի նշանակմանն ու պալիատիվ խնամքին վերաբերող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։
Գավառի բժշկական կենտրոնը ևս լիցենզավորվել է պալիատիվ օգնության ծառայություններ տրամադրելու համար։
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation

Լոռու Ֆորտունա ՀԸ եթերում տեղի ունեցավ հերթական հանդիպումը բժիշկ և իրավաբան փորձագետներ՝ Նարինե Մովսիսյանի և Վաղինակ Տեր...
30/01/2025

Լոռու Ֆորտունա ՀԸ եթերում տեղի ունեցավ հերթական հանդիպումը բժիշկ և իրավաբան փորձագետներ՝ Նարինե Մովսիսյանի և Վաղինակ Տեր-Հովհաննիսյանի հետ, որոնք կիսվեցին իրենց մտքերով Հայաստանում պալիատիվ խնամքի ծառայությունների զարգացման, ցավամոքման հասանելիության բարձրացման, ինչպես նաև՝ աշխատանքի ընթացքում ունեցած հաջողությունների ու խնդիրների մասին։
Փորձագետները կարևորեցին բուժհանրույթի ու հասարակության շրջանում կրթական և իրազեկման ծրագրերի պարբերական իրականացումը, բուժօգնության տրամադրումը բարելավելու համար՝ ռեսուրսների առկայությունը։
Հաղորդումը՝ շուտով։
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation

08/01/2025

Ե՞րբ պետք է նշանակել թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարուղակող դեղեր։
Այդպիսի դեղերի նշանակման ցուցում է հանդիսանում այն ցավային համախտանիշը, երբ ցավի ուժգնությունն, ըստ Վիզուալ Անալոգային Սանդղակի և ԱՀԿ եռաստիճան սանդուղքի, գնահատվում է միջին և ուժեղ աստիճանի ու հնարավոր չէ մեղմել այլ բնույթի ցավազրկող դեղերով, ինչպես նաև՝ որպես փոխարինող թերապիա թմրամիջոցներ օգտագործողներին։ ՀՀ ԱՆ հրաման 15․08.2018թ․ N 17-Ն

Նոյեմբերի 22-ին Ծրագրային թիմը ՀՀ ԱՆ հրամանով հաստատված` ՇՄԶ կրեդիտավորմամբ հերթական դասընթացն իրականացրեցին Արարատի մար...
23/11/2024

Նոյեմբերի 22-ին Ծրագրային թիմը ՀՀ ԱՆ հրամանով հաստատված` ՇՄԶ կրեդիտավորմամբ հերթական դասընթացն իրականացրեցին Արարատի մարզպետարանում։ Այն նախատեսված էր Արարատի մարզի բուժաշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին մարզի 20-ից ավելի մասնագետներ՝ օնկոլոգ, թեևապևտ, ընտանեկան բժիշկ։ Դասընթացը վարում էին երկարամյա փորձ ունեցող բժիշկ և իրավաբան փորձագետներ՝ Նարինե Մովսեսյանը և Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը։ Ծրագիրը ղեկավարում է հանրային առողջույան մասնագետ Ժենյա Մայիլյանը։
Դասընթացի հիմնական թեմաներն էին՝ ցավի գնահատումը, ցավային համախտանիշի կառավարումը, օփիոիդային ցավազրկողների նշանակումը, թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի նշանակման իրավական կարգերը, դեղերի դուրս գրման և բաց թողնման կարգերը, օրենսդրական բարեփոխումները, և այլն։ Դասախոսությունները ներառում էին՝ առողջապահական ոլորտի իրավակարգավորումներն ու չափորոշիչները, պացիենտների ու բժիշկների իրավունքները, և այլն։
Վերապատրաստման նշանակալի բաղադրիչներից էր Ծրագրի դրական արդյունքների և լավագույն փորձի մասին կիսումը մասնակիցների հետ։ Բացի տեսական հարցերից, «Կյանք առանց ցավի» հանրային արշավի փորձագետները բժիշկների հետ քննարկեցին պրակտիկ խնդիրները։
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation
ՀՀ առողջապահության նախարարություն

Հոկտեմբերին Ծրագրի ղեկավարն ու իրավաբան-փորձագետը մշտադիտարկման այց կատարեցին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 2 պոլիկլին...
19/10/2024

Հոկտեմբերին Ծրագրի ղեկավարն ու իրավաբան-փորձագետը մշտադիտարկման այց կատարեցին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 2 պոլիկլինիկա։ Հանդիպմանը մասնակցում էր պոլիկլինիկայի տնօրենը։ Բուժհաստատությունը սպասարկում է շուրջ 24 հազար բնակչության, որոնցից հաշվառված ունեին մոտ 100 օնկոպացիենտներ։
Բուժհաստատության տնօրենը մասնակցել էր կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստումներին, իսկ ծրագրային թիմը նախորդիվ այցելություն կատարել էր։ Հանդիպման ընթացքում արձանագրվեց դրական փոփոխություններ՝ կապված ավելի որակյալ բուժսպասարկում իրականացնելու հետ։ Տնօրենը հայտնեց, որ վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները և տեղեկատվությունը շատ են օգնել իրենց աշխատանքը ավելի լավ կազմակերպելու և դյուրին դարձնելու համար։ Նախորդիվ տնօրենի մոտ առկա էին կարծրատիպային մոտեցումներ՝ կապված թմրամիջոց պարունակող դեղերի դուրս գրման հետ։ Վերջինս մտածում էր, թե պետք է բժիշկները վերահսկողություն իրականացնեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով, որի առնչությամբ ավելորդ սահմանափակումներ էին մտցվում օփիոիդային ցավազրկողների դուրս գրելիս։ Տնօրենը հայտնեց, որ այժմ առաջնորդվում են այն կարգախոսով, որ "իրենք իրենց գործն են անոմ, իսկ մնացածը՝ թող իրավապահներն անեն"։
Ներկայումս բոլոր բժիշկները, անկախ մասնագիտացումից, ըստ կարիքի դուրս են գրում օփիոիդները։ Աշխատում են հնարավորինս երկար օրերի համար դուրս գրել՝ իամանալով, որ մինչև 10 օրվա համար կարող են նշանակել։ Կան որոշակի բարձրացում դեղաչափի հետ կապված։ Այժմ ցավամոքման նպատակով 3 պացիենտ է մորֆին ստանում։ Ուժեղ ցավերի դեպքում ցավազրկման համար ներարկման և պերօրալ մորֆին /օրամորֆ/, օմնոպոն են տրամադրում։ ՀՀ ԱՆ պահանջարկ են ներկայացրել մեկ ամսվա համար և գնել են 410 մորֆինի, 330 օմնոպոնի սրվակ, 24 ֆլակոն օրամորֆ։
Նշվում է, որ Գյումրու այլ պոլիկլինիկաների կողմից դուրս գրված և բաց թողնված օփոիդները թիվ 2 պոիլիկլինիկայից է կատարվում, քանի որ վերջինս ունի դրանց պահպանման լիցենզիա։ Օրինակ, իտալական պոլիկլինիկայում կա պացիենտ, որին 10 օրվա համար 60 սրվակ մորֆին են նշանակում։

Հոկտեմբերի 5-ին Ծրագրային թիմը ՀՀ ԱՆ հրամանով հաստատված` ՇՄԶ կրեդիտավորմամբ հերթական դասընթացն իրականացրեցին Արմավիրի մա...
16/10/2024

Հոկտեմբերի 5-ին Ծրագրային թիմը ՀՀ ԱՆ հրամանով հաստատված` ՇՄԶ կրեդիտավորմամբ հերթական դասընթացն իրականացրեցին Արմավիրի մարզպետարանում։ Այն նախատեսված էր Արմավիր մարզի բուժաշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին մարզի 30-ից ավելի մասնագետներ՝ օնկոլոգ, թեևապևտ, ընտանեկան բժիշկ։ Դասընթացը վարում էին երկարամյա փորձ ունեցող բժիշկ և իրավաբան փորձագետներ՝ Նարինե Մովսեսյանը և Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը։ Ծրագիրը ղեկավարում է հանրային առողջույան մասնագետ Ժենյա Մայիլյանը։
Դասընթացի հիմնական թեմաներն էին՝ ցավի գնահատումը, ցավային համախտանիշի կառավարումը, օփիոիդային ցավազրկողների նշանակումը, թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի նշանակման իրավական կարգերը, դեղերի դուրս գրման և բաց թողնման կարգերը, օրենսդրական բարեփոխումները, և այլն։ Դասախոսությունները ներառում էին՝ առողջապահական ոլորտի իրավակարգավորումներն ու չափորոշիչները, պացիենտների ու բժիշկների իրավունքները, և այլն։
Վերապատրաստման նշանակալի բաղադրիչներից էր Ծրագրի դրական արդյունքների և լավագույն փորձի մասին կիսումը մասնակիցների հետ։ Բացի տեսական հարցերից, «Կյանք առանց ցավի» հանրային արշավի փորձագետները բժիշկների հետ քննարկեցին պրակտիկ խնդիրները։

Address

Yerevan
0012

Telephone

+37494422922

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կյանք առանց ցավի - Life Without Pain posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share