Dr. Lusine Mamikonyan / Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Lusine Mamikonyan / Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան

Dr. Lusine Mamikonyan / Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան Բ.գ.թ., դոցենտ, «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, ՀԵՄ նախագահ

Շնորհավորում եմ  բոլորիս Աշխատանքի օրվա առթիվ: 👩‍⚕️💐🎈🎉Առողջություն ու անկոտրուն կամք։💐🎈🎉💐🎈🎉💐🎈🎉💐🎈🎉📞 +37494888329🏥 Մարգարյ...
01/05/2026

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առթիվ: 👩‍⚕️💐🎈🎉
Առողջություն ու անկոտրուն կամք։
💐🎈🎉💐🎈🎉💐🎈🎉💐🎈🎉

📞 +37494888329
🏥 Մարգարյան 6, «Արմենիա» ԲԿ
#Էնդոկրինոլոգ #Էնդոկրինոլոգիա #ԱՐՄԵՆԻԱ

🔹 Ի՞նչ անալիզներ հանձնել՝ վահանաձև գեղձը ստուգելու համարՎահանաձև գեղձի  խանգարումները կարելի էր պարզել` կատարելով այս բա...
14/04/2026

🔹 Ի՞նչ անալիզներ հանձնել՝ վահանաձև գեղձը ստուգելու համար

Վահանաձև գեղձի խանգարումները կարելի էր պարզել` կատարելով այս բազային հետազոտությունները։

✔️ ՏՏՀ (TSH)
Վահանաձև գեղձի աշխատանքի հիմնական ցուցանիշը։
Նորմա՝ 0.4 — 4.0 մՄԵ/լ
Բարձրացում՝ հնարավոր հիպոթիրեոզ
Նվազում՝ հնարավոր հիպերթիրեոզ

✔️ Ազատ Տ3 (Free T3)
Ազդում է նյութափոխանակության և էներգիայի մակարդակի վրա։
Նորմա՝ 3.1 — 6.8 պմոլ/լ
Նվազում՝ կարող է վկայել հիպոթիրեոզի մասին

✔️ Ազատ Տ4 (Free T4)
Ցույց է տալիս վահանաձև գեղձի ակտիվությունը։
Նորմա՝ 9 — 22 պմոլ/լ
Նվազում՝ հնարավոր հիպոթիրեոզ
Բարձրացում՝ հնարավոր բորբոքային գործընթացներ

✔️ ԱՏ-ԹԳ (AT-TG)
Ավտոիմուն խանգարումների մարկեր։
Նորմա՝ < 40 ՄԵ/մլ

✔️ ԱՏ-ՏՊՕ (AT-TPO)
Ավտոիմուն պրոցեսների առավել զգայուն ցուցանիշ։
Նորմա՝ < 5.6 ՄՄ/մլ

✔️ Վահանաձև գեղձի ՈւՁՀ
Ցույց է տալիս կառուցվածքը, չափերը, հանգույցների կամ բորբոքման առկայությունը։

📌 Կարևոր է՝
Նորմաների սահմանները կարող են փոքր-ինչ տարբերվել տարբեր լաբորատորիաներում, իսկ արդյունքները պետք է գնահատել համակցված։

Վահանաձև գեղձը չի գործում առանձին․ այն կապված է մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի և ամբողջ հորմոնալ համակարգի հետ։

Մի հետաձգե՛ք այցելությունը մասնագետին։
📞 Հերթագրման համար՝
+374 94 888 329

💕Սիրելի կանայք, այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: ☀️💐Թող գարո...
07/04/2026

💕Սիրելի կանայք, այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն:
☀️💐Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն ձեր մշտական ուղեկիցը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց ✨Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի 🙏🕊️Թող այս լուսավոր տոնը Ձեր կյանքում բերի խաղաղություն, ջերմու...
05/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց ✨
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի 🙏🕊️

Թող այս լուսավոր տոնը Ձեր կյանքում բերի խաղաղություն, ջերմություն և նոր հույս 🤍☀️

💜Սիրելի կանայք,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ ձեր կյանքի յ...
08/03/2026

💜Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը լեցուն լինի գարնան բույրով, արևով, ուրախ ու բարձր տրամադրությամբ:
🥂Քաջառողջություն, անսահման երջանկություն ու հաջողություններ ձեզ։

17/02/2026

Վահանաձև գեղձի գերակտիվություն (հիպերթիրեոզ)
Վահանաձև գեղձի գերակտիվությունը նշանակում է, որ գեղձը արտադրում է չափազանց շատ հորմոններ, որոնք «արագացնում են» ամբողջ օրգանիզմի աշխատանքը։
⚠️ Դրա հետևանքով կարող են ի հայտ գալ՝ ▪️ սրտխփոցի արագացում
▪️ քաշի նվազում՝ նույնիսկ լավ սնվելու դեպքում
▪️ ձեռքերի դող
▪️ անհանգստություն, նյարդայնություն
▪️ քրտնարտադրության ավելացում
▪️ ջերմության նկատմամբ անհանդուրժողականություն
▪️ արագ հոգնածություն
🔍 Հաճախ պատճառը լինում է Գրեյվսի հիվանդությունը կամ վահանաձև գեղձի որոշ հանգույցների գերակտիվությունը։
📌 Եթե ունեք այս ախտանշաններից թեկուզ մի քանիսը՝
🔎 անհրաժեշտ է անցնել հետազոտություն, պարզել պատճառը և ժամանակին սկսել բուժումը։
❗ Մի թույլ տվեք, որ հիվանդությունը բարդանա և ազդի կյանքի որակի վրա։
👉 Մի հետաձգե՛ք այցելությունը մասնագետին։
📞 Հերթագրման համար՝
+374 94 888 329

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս օրը գնահատական է տրվում արդեն իսկ իրականացված աշխատանքներին և նա...
04/02/2026

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:
Այս օրը գնահատական է տրվում արդեն իսկ իրականացված աշխատանքներին և նախանշվում հետագա անելիքները։
Վստահեցնում եմ՝քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ, բազմաթիվ մարդիկ բուժվել են:
Բոլորը պետք է հասկանան հիվանդության վաղ ախտորոշման դեպքում այն լիովին հնարավոր է բուժել:
Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել:

🦋 ՀԻՊՈԹԻՐԵՈԻԴԻԶՄ. երբ վահանագեղձը «դանդաղում է» 🦋🔬 Այս դեպքում վահանագեղձի ակտիվությունը նվազում է, ինչի հետևանքով օրգան...
15/01/2026

🦋 ՀԻՊՈԹԻՐԵՈԻԴԻԶՄ. երբ վահանագեղձը «դանդաղում է» 🦋
🔬 Այս դեպքում վահանագեղձի ակտիվությունը նվազում է, ինչի հետևանքով օրգանիզմում իջնում է վահանագեղձային հորմոնների արտադրությունը։
Այս վիճակը հաճախ հանդիպում է՝
▪️ Հաշիմոտոյի աուտոիմուն թիրեոիդիտի ժամանակ
▪️ Վիրահատական միջամտությունից հետո
▪️ Ճառագայթային բուժման հետևանքով վահանագեղձի վնասման դեպքում
⚠️ Հիմնական ախտանշաններն են՝
🔹 Քրոնիկական հոգնածություն
🔹 Մաշկի չորություն
🔹 Հիշողության և կենտրոնացման խանգարում
🔹 Դեպրեսիվ վիճակներ
🔹 Ցրտադիմացկունության անկում
🔹 Ընդհանուր թուլություն
🔹 Քաշի աստիճանական ավելացում
🔹 Սրտի աշխատանքի դանդաղում
📌 Եթե ունեք այս ախտանշաններից թեկուզ մի քանիսը,
🔎 անհրաժեշտ է անցնել հետազոտություն, պարզել պատճառը և ժամանակին սկսել բուժումը
❗ Մի թույլ տվեք, որ հիվանդությունը բարդանա և ազդի կյանքի որակի վրա։
👉 Մի հետաձգե՛ք այցելությունը մասնագետին։
📞 Հերթագրման համար՝
+374 94 888 329

✝️Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ🕊️ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս🙏 Շնորհավոր Սուրբ Ծնունդ
05/01/2026

✝️Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
🕊️ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս
🙏 Շնորհավոր Սուրբ Ծնունդ

🌲Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ🥂Թող բոլորիս սրտում ապրի հավատը նաև 2026-ին: 🙏🤍Օրհնված, խաղաղ ու հաջողությունների  տար...
31/12/2025

🌲Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
🥂Թող բոլորիս սրտում ապրի հավատը նաև 2026-ին:
🙏🤍Օրհնված, խաղաղ ու հաջողությունների տարի ամենքիս:

Address

Yerevan

Telephone

094888329

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Lusine Mamikonyan / Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share