Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա

Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա, Medical and health, Yerevan.

Գիտեի՞ք, որ UpToDate հարթակը ստեղծվել է հենց նեֆրոլոգի կողմից 👨‍⚕️Այն հիմնադրել է Burton D. Rose-ը՝ 1992 թ.-ին։ Սկզբնակա...
01/05/2026

Գիտեի՞ք, որ UpToDate հարթակը ստեղծվել է հենց նեֆրոլոգի կողմից 👨‍⚕️

Այն հիմնադրել է Burton D. Rose-ը՝ 1992 թ.-ին։ Սկզբնական փուլում հարթակը կենտրոնացած էր բացառապես նեֆրոլոգիայի վրա, սակայն ժամանակի ընթացքում արագ ընդլայնվեց՝ ընդգրկելով բժշկության գրեթե բոլոր մասնագիտությունները։

Այսօր UpToDate-ը դարձել է բժիշկների ամենահուսալի և լայնորեն կիրառվող ապացույցահեն ռեսուրսներից մեկը 🌍📚

Ներկայումս նեֆրոլոգիական բաժնի Section Editor-ը Richard Glassock-ն է, ում հետ մեր ասոցիացիայի ներկայացուցիչները պատիվ ունեցան ծանոթանալ և լսել հետաքրքիր զեկույց Լիսաբոնում։

Այսպիսի նեֆրոհսկաների աշխատանքի շնորհիվ բժշկությունը շարունակաբար առաջ է շարժվում։

Այսօր՝ Աշխատավորի օրը, հատկապես ցանկանում ենք ընդգծել նեֆրոլոգների անչափ կարևոր աշխատանքը՝ հիվանդների կյանքի որակը պահպանելու և երկարացնելու ճանապարհին 🙌

Շնորհավորում ենք բոլոր աշխատողներին, իսկ հատկապես՝ մեր նեֆրոլոգ գործընկերներին 🎉


📢 Սիրելի գործընկերներ,Եվրոպական Ռենալ Ասոցիացիայի ERA Kidney Relief in Disasters Committee (KRD) հանձնաժողովից ստացել են...
29/04/2026

📢 Սիրելի գործընկերներ,

Եվրոպական Ռենալ Ասոցիացիայի ERA Kidney Relief in Disasters Committee (KRD) հանձնաժողովից ստացել ենք պաշտոնական դիմում՝ աջակցելու երիկամային խնամքի ոլորտում աղետներին պատրաստվածության վերաբերյալ միջազգային հարցման տարածմանը և լրացմանը։

⚠️ Հայտնի է, որ երիկամային հիվանդություններով պացիենտները աղետների ժամանակ առավել խոցելի են, և ոլորտի պատրաստվածությունը կենսական նշանակություն ունի նրանց կյանքի և առողջության պահպանման համար։

🔍 Հարցման նպատակն է՝
• գնահատել երիկամային խնամքի մասնագետների ներկայիս պատրաստվածությունը աղետների պայմաններում,
• բացահայտել առկա ռեսուրսների և կազմակերպչական բացերը,
• տրամադրել ապացույցահենք տվյալներ՝ արտակարգ իրավիճակների պլանների մշակման, թարմացման և բարելավման համար։

📌 Հարցումը նախատեսված է երիկամային խնամքի ԲՈԼՈՐ մասնագետների համար՝ անկախ փորձից կամ զբաղեցրած դիրքից, ներառյալ նաև միջին բուժանձնակազմը։
🕐 Լրացումը կտևի մոտ 14 րոպե։

Մենք, որպես ERA-ին կից ազգային ասոցիացիա, աջակցում ենք այս կարևոր նախաձեռնությանը և խրախուսում ենք լայն տարածում ու մասնակցություն։

👇Հարցման հղում՝
https://www.surveymonkey.com/r/Disaster_Preparedness

Ձեր մասնակցությունը կարևոր ներդրում է ոլորտի զարգացման և պացիենտների անվտանգ խնամքի ապահովման գործում։

Disaster Preparedness Survey for Kidney Healthcare Professionals - please complete and help us enhance disaster preparedness in kidney care!

📢 Լավ նորություն 2026թ. մարտին Ճապոնիայում կայացած Աշխարհի նեֆրոլոգիական կոնգրեսի   շրջանակում մեր ասոցիացիայի փոխնախագա...
27/04/2026

📢 Լավ նորություն

2026թ. մարտին Ճապոնիայում կայացած Աշխարհի նեֆրոլոգիական կոնգրեսի շրջանակում մեր ասոցիացիայի փոխնախագահի կողմից Manya Tiratsuyan Karamyan ներկայացված գրականության մեջ եզակի կլինիկական դեպքի աբստրակտը՝ “THREE FACES OF RENAL COMPLEXITY: HORSESHOE KIDNEY, ANCA VASCULITIS AND FSGS" (AbstractNo: WCN26-AB-6035) ընդգրկվել և հրապարակվել է Kidney International Reports ամսագրի ապրիլյան համարում։

Սա կարևոր ձեռքբերում է, որը ևս մեկ անգամ ընդգծում է հայկական նեֆրոլոգիական համայնքի ակտիվ ներգրավվածությունը միջազգային գիտական հարթակներում։

Շնորհավորում ենք և մաղթում նոր գիտական հաջողություններ։

👇https://www.kireports.org/article/S2468-0249(26)02256-4/fulltext


21/04/2026

GlomCon Europe 2026

Հայաստանից գնալով ավելանում է միջազգային հարթակներում նեֆրոլոգների մասնակցությունը, վերապատրաստումները և աբստրակտների ներկայացումը, ինչը խոսում է հետաքրքրության, հասանելիության և գիտական ինտեգրման աճի մասին։

Այդ միտումը կարևոր է նաև երկրի ներսում նեֆրոլոգիայի զարգացման համար, քանի որ միջազգային փորձի փոխանակումը նպաստում է նոր մեթոդների ներդրմանը, բուժման որակի բարձրացմանը և երիտասարդ մասնագետների կրթական հնարավորությունների ընդլայնմանը՝ միաժամանակ ուժեղացնելով Հայաստանի գիտական ներկայությունն ու ձևավորելով ավելի ճանաչելի մասնագիտական միջավայր։

🗣 "Something important is coming"

e-SPACE CRM 2026-ը արդեն դարձել է ավանդույթ ձևավորած կարևոր գիտաժողով՝ ներկայացնելով KDIGO-ի նոր թարմացումները CKM ոլորտ...
05/04/2026

e-SPACE CRM 2026-ը արդեն դարձել է ավանդույթ ձևավորած կարևոր գիտաժողով՝ ներկայացնելով KDIGO-ի նոր թարմացումները CKM ոլորտում։

https://www.espace-crm.org/2026

📍Չարժե բաց թողնել։
⚡️Գրանցումն անվճար է։

KDIGO continues to shape the future of kidney care.

In Session 2 at e-SPACE CRM 2026, the latest perspectives in kidney health will be explored within the evolving CKM framework connecting renal, metabolic, and cardiovascular risk.

The cardiometabolic transformation means putting the kidney at the centre of the conversation, not the margin. e-SPACE CRM 2026 (10–11 April) brings nephrology, cardiology and metabolic care into one integrated dialogue.

As guidelines move toward integrated care models, implementation becomes critical.

10–11 April 2026
Free | Global | CME Accredited
Register for free: https://www.espace-crm.org/2026

💫12 տարի անց KDIGO-ն ներկայացրել է AKI 2026 ուղեցույցի draft տարբերակը։https://kdigo.org/guidelines/acute-kidney-injury📍...
03/04/2026

💫12 տարի անց KDIGO-ն ներկայացրել է AKI 2026 ուղեցույցի draft տարբերակը։

https://kdigo.org/guidelines/acute-kidney-injury

📍Թարմացումը կենտրոնանում է վաղ ախտորոշման, ռիսկի գնահատման և բուժման արդիական մոտեցումների վրա՝ համապատասխանեցնելով կլինիկական պրակտիկան նորագույն տվյալներին։





The draft of the KDIGO 2026 AKI/AKD Guideline is now available for public review through April 27, 2026.

Download the guideline and submit comments via the feedback form on the guideline website: https://kdigo.org/guidelines/acute-kidney-injury

This update to the 2012 guideline introduces a unified framework across AKI and AKD, with advances in diagnosis, prevention, and management, including updated recommendations on biomarkers, kidney replacement therapy, and follow-up care. Recommendations were developed by an international Work Group, including patient representatives, using GRADE methodology.

KDIGO welcomes feedback from the global kidney community. Reviewers may focus on sections most relevant to their expertise, and contributors may be acknowledged in the final publication.

28/03/2026

🌸Մարտը երիկամների ամիսն է

Լուռ աշխատող այս օրգանները պահանջում են մեր ամենօրյա ուշադրությունը․ ջուր խմել, ճնշումը վերահսկել, ժամանակին ստուգվել։

Երիկամները հաճախ չեն «բողոքում», բայց ուշացած արձագանքը կարող է թանկ արժենալ․ կանխարգելումը միշտ ավելի ուժեղ է, քան բուժումը։

#ԵրիկամներիԱմիս

🌍🩺Այսօր  երիկամների համաշխարհային օրն է։Երիկամները մեր օրգանիզմի կարևոր «ֆիլտրերն» են․ դրանց առողջությունը պահպանելը մեծ...
12/03/2026

🌍🩺Այսօր երիկամների համաշխարհային օրն է։

Երիկամները մեր օրգանիզմի կարևոր «ֆիլտրերն» են․ դրանց առողջությունը պահպանելը մեծապես կախված է մեր առօրյա սովորություններից։

✨ Երիկամային առողջության 8 պարզ կանոններն են.

🔹 Եղեք ֆիզիկապես ակտիվ
🔹 Վերահսկեք արյան շաքարի մակարդակը
🔹 Հետևեք արյան ճնշմանը
🔹 Սնվեք առողջ և սահմանափակեք աղը
🔹 Խմեք բավարար ջուր
🔹 Մի ծխեք
🔹 Զգուշորեն օգտագործեք ցավազրկող դեղերը
🔹 Պարբերաբար ստուգեք երիկամների ֆունկցիան

💙 Հոգ տարեք ձեր երիկամների մասին այսօր, որպեսզի նրանք հոգ տանեն ձեր առողջության մասին ամբողջ կյանքում։

#ԵրիկամներիՀամաշխարհայինՕր

📍📍📍Սիրելի նեֆրոլոգներ և կլինիկական օրդինատորներ, արդեն ժամանակն է նախապատրաստվել ERA26-ին։🩺 European Renal Association 6...
23/02/2026

📍📍📍Սիրելի նեֆրոլոգներ և կլինիկական օրդինատորներ, արդեն ժամանակն է նախապատրաստվել ERA26-ին։

🩺 European Renal Association 63-րդ Կոնգրեսը տարվա ամենասպասված նեֆրոլոգիական իրադարձություններից մեկն է, որտեղ կհանդիպեն առաջատար մասնագետներ և կներկայացվեն նորագույն հետազոտություններն ու կլինիկական առաջընթացները։

Սա նեֆրոլոգների համար կարևորագույն հարթակ է՝ գիտության և պրակտիկայի խաչմերուկում լինելու համար։

📍 Այս տարի կոնգրեսը կկայանա Glasgow քաղաքում
📅 Հունիսի 3–6

📝 Գրանցումը արդեն բաց է․
https://www.era-online.org/events/glasgow-2026/

The 63rd ERA Congress will take place on June 3-6, 2026, both virtual and live in Glasgow. Join the largest Nephrology Congress in Europe.

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share