14/03/2026
ՆՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ | ՆՅԱՐԴԱԲԱՆ
Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր թիմին միացել է նյարդաբան Էլզա Արմենակի Բալյանը։
Բժիշկ Բալյանի ամբուլատոր նյարդաբանական ընդհանուր պրակտիկայի հետ մեկտեղ մասնագիտական հետաքրքրության գլխավոր ուղղություններն են էպիլեպսիան և քնի խանգարումները, ինչպես նաև մեկնաբանում է ԷԷԳ և պոլիսոմնոգրաֆիկ հետազոտություններ։
Բժիշկ Բալյանն իր բժիշկ-նյարդաբանի մասնագիտությունը ստացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնում (2022-2025)՝ Էրեբունի ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի, Սոմնուս նյարդաբանական կլինիկայի և այլ բազաներում։
Լինելով ակտիվ և հետաքրքրասեր բժիշկ, իր մասնագիտական զարգացման ընթացքում մասնակցել է ամբիոնի և Սոմնուս կլինիկայի գիտահետազոտական աշխատանքներին և հասցրել մասնակցել բազմաթիվ միջազգային կոնգրեսների և վերապատրաստումների, որտեղ հանդես է եկել զեկույցներով և ներկայացրել իր և թիմի կողմից իրականացվող գիտական աշխատանքներ։
Բանավոր զեկույցներ․
1. Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի 9-րդ կոնգրես
(հուլիսի 1–4, 2023 թ., Բուդապեշտ, Հունգարիա)
«Confusional arousal parasomnias and the sleep factors associated with in-lab registration of episodes»
2. Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական կոնգրես, IMCA-6
(հուլիսի 6–8, 2023 թ., Երևան, Հայաստան)
«Quality of life and psychoemotional aspects in patients with epilepsy in Armenia: the capital vs marzes (regions)»
կոնգրեսի համակարգող թիմի անդամ
3. Անհանգիստ ոտքերի համախտանիշի ուսումնասիրության եվրոպական խմբի (EURLSSG) կոնգրես
(դեկտեմբերի 15–16, 2023 թ., Մյունխեն, Գերմանիա)
«Leg Movements in Disorders of Arousal: a New Kid on the Block»
4. Էպիլեպսիայի եվրոպական 15-րդ կոնգրես (International League Against Epilepsy) (սեպտեմբերի 7–11, 2024 թ., Հռոմ, Իտալիա)
«Role of nocturnality of seizures in emotional background and quality of life of patients with temporal lobe epilepsy»
5. Էյլաթի միջազգային 10-րդ կրթական դասընթաց՝ «Էպիլեպսիայի դեղորայքային բուժում»
(2024 թ. սեպտեմբերի 15–22, Լիմասոլ, Կիպրոս)
«Is marital status a risk factor of disordered sleep in epilepsy?»
6. Բաց բժշկական Ինստիտուտի (Open Medical Institute) Նյարդաբանության սեմինար, (մարտի 2–7, 2025 թ., Զալցբուրգ, Ավստրիա)
«Seizure transformation in epilepsy. Subcortiocal gliosis: guilty or not?»
7. Neuropodium. Translational Neuroscience Conference
(մայիսի 30–31, 2025 թ., Երևան, Հայաստան)
«Role of confusional arousals in expert diagnosis of NREM parasomnias (Disorders of Arousal)»
8. Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի 11-րդ կոնգրես
(հունիսի 21–24, 2025 թ., Հելսինկի, Ֆինլանդիա)
«Sleep hygiene in epilepsy: coffee-to-go or coffee-to-seize?»
9. Անհանգիստ ոտքերի համախտանիշի ուսումնասիրութան եվրոպական խմբի (EURLSSG) կոնգրես
(դեկտեմբերի 12–13, 2025 թ., Մյունխեն, Գերմանիա)
«RLS and PLMS in Nocturnal Epilepsy vs NREM Parasomnia»
Բժիշկ Բալյանը նաև հեղինակ և համահեղինակ է իր հետաքրքրությունների շրջանակում թեզիսների և հոդվածների, որոնց մի մասը տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող գիտական հանդեսներում։
Լինելով մեր կլինիկայի նախկին կլինիկական օրդինատորը նա քաջատեղյակ է կլինիկայի աշխատանքներին, պացիենտների վարման սկզբունքներին, գիտահետազոտական նախագծերին։
Հաշվի առնելով բժ. Էլզա Բալյանի պացիենտների հետ աշխատելու պրոֆեսիոնալ մոտեցումները, վստահ ենք, որ մեր կլինիկան համալրվել է արժեքավոր անդամով, իսկ քնի և էպիլեպսիայի ծառայությունները ընդլայնվելու լավ հնարավորություններ են ձեռք բերում։
Մաղթում ենք կանաչ մասնագիտական ճանապարհ և արդյունավետ աշխատանք։
Elza Balyan