CardioLab Armenia

CardioLab Armenia “CardioLab” Medical Clinic, founded in 2024, specializes in modern heart care that prioritizes your well-being. Echocardiography. Electrocardiography.

CardioLab | Ձեր սրտի առողջության կենտրոնը

Մեծահասակների և երեխաների սրտի խնամք
📌 Ծառայություններ՝
• Սրտաբանական խորհրդատվություն
• Սրտի զննում և համապարփակ հետազոտություններ
• Արդիական մոնիտորինգի լուծումներ

📞 033 991 188
🌐https://www.cardiolab.am/am We provide a range of services for adults and children, from cardiology consultations and heart screenings to comprehensive health checks and advan

ced monitoring solutions. Provided services:

Cardiology, Rhythmology and Vascular Consultations. Holter Monitoring. Event Recording. Exercise Test.
6-Minute Walk Test. Cardiac screenings and Risk Stratification. Outpatient Follow-up and Cardiovascular Disease Management.

23/06/2026

🩺 CardioLab Podcast-ի հերթական թողարկման շրջանակներում միջամտական արիթմոլոգ, էլեկտրաֆիզիոլոգ դոկտոր Արփի Թոփչյանը պատմում է իր մասնագիտական ճանապարհի, էլեկտրաֆիզիոլոգիայի առանձնահատկությունների և Հայաստանում ոլորտի զարգացման մասին։ Քննարկում ենք, թե ինչպես է աշխատում սրտի էլեկտրական համակարգը, ինչու են առաջանում առիթմիաները և ինչ հնարավորություններ են տալիս ժամանակակից աբլացիոն միջամտությունները։

Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով: Հաճելի դիտում 💚💙

https://youtu.be/A3C4BE-ICys?si=ZfPdyVwDnLeHz-dg

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am

23/06/2026

Ո՞ր ախտանիշների դեպքում կարելի է կասկածել ինսուլինառեզիստենտության մասին.
🔹 որովայնի շրջանում ճարպակալում
🔹 պարանոցի, թևատակերի շրջանի մուգ բծեր
🔹 ուտելուց հետո քնկոտություն
🔹 քաղցրավենիքի նկատմամբ ուժեղ ցանկություն։

Այս նշանները կարող են վկայել ինսուլինառեզիստենտականության մասին՝ մի վիճակ, երբ բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ նվազում է, և օրգանիզմը դժվարանում է արդյունավետ օգտագործել գլյուկոզան։

Եթե նկատում եք նշված ախտանիշներից որևէ մեկը, դիմեք մասնագիտական օգնության։

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am

🫀 Աթերոսկլերոզը հիվանդություն է, որի ժամանակ զարկերակների պատերին կուտակվում են ճարպային նստվածքներ (աթերոսկլերոտիկ թիթե...
19/06/2026

🫀 Աթերոսկլերոզը հիվանդություն է, որի ժամանակ զարկերակների պատերին կուտակվում են ճարպային նստվածքներ (աթերոսկլերոտիկ թիթեղիկներ), ինչի հետևանքով անոթները նեղանում են և արյան հոսքը դժվարանում է։

Հիվանդությունը հաճախ երկար ժամանակ ընթանում է առանց ակնհայտ ախտանիշների։

🔹 Ռիսկի գործոններն են
• խոլեստերինը
• արյան բարձր ճնշումը
• շաքարային դիաբետը
• ծխախոտի օգտագործումը
• ավելորդ քաշը և ֆիզիկական պասիվությունը

💚 Աթերոսկլերոզը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի և այլ սրտանոթային բարդությունների։

💙 Առողջ ապրելակերպը, ռիսկի գործոնների վերահսկումը և պարբերական ստուգումները կարևոր են հիվանդության կանխարգելման և վաղ հայտնաբերման համար։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
🌐 cardiolab.am

🫀«CardioLab»-ի ջերմ և հոգատար թիմը համալրվում է. մենք փնտրում ենք բժիշկ-ռևմատոլոգ։⠀Հիմնական պարտականություններն են`🔹պացի...
18/06/2026

🫀«CardioLab»-ի ջերմ և հոգատար թիմը համալրվում է. մենք փնտրում ենք բժիշկ-ռևմատոլոգ։

Հիմնական պարտականություններն են`
🔹պացիենտների ընդունելություն` անհրաժեշտ ախտորոշում և բուժում միջազգային գործելակարգերով և ուղեցույցներով
🔹ընթացիկ գիտական հետազոտություններին մասնակցություն
🔹կրթական միջոցառումներում (կոնֆերանս, սեմինար) մասնակցություն:

Պահանջվող որակներն են`
▫️բարձրագույն բժշկական կրթություն` բժիշկ-ռևմատոլոգի որակավորմամբ
▫️աշխատանքային փորձի պարագայում համապատասխան հավաստագրի առկայություն
▫️հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր)
▫️համակարգչային հմտություններ (MS Office, SPSS կամ STATA)

🟢Աշխատանքը նախատեսում է ճկուն գրաֆիկ։
🔵Աշխատավարձը ձևավորվում է վարձավճարային սկզբունքով։

📍Հասցե՝ ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել
[email protected] էլ.հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «Բժիշկ-ռևմատոլոգ»։

17/06/2026

🫀Ինչ են առիթմիաները․ սրտի ռիթմի խանգարումների պատճառներն ու բուժման նոր մոտեցումները

▫️Սիրտը միայն մկան չէ․ այն նաև բարդ էլեկտրական համակարգ է, որի աշխատանքի խանգարումները կարող են լրջորեն ազդել մարդու կյանքի որակի վրա։ Ժամանակակից էլեկտրաֆիզիոլոգիան այսօր հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտել առիթմիաների պատճառները, այլև բազմաթիվ դեպքերում ամբողջությամբ լուծել խնդիրը։

🩺 CardioLab Podcast-ի հերթական թողարկման շրջանակներում միջամտական արիթմոլոգ, էլեկտրաֆիզիոլոգ դոկտոր Արփի Թոփչյանը պատմում է իր մասնագիտական ճանապարհի, էլեկտրաֆիզիոլոգիայի առանձնահատկությունների և Հայաստանում ոլորտի զարգացման մասին։ Քննարկում ենք, թե ինչպես է աշխատում սրտի էլեկտրական համակարգը, ինչու են առաջանում առիթմիաները և ինչ հնարավորություններ են տալիս ժամանակակից աբլացիոն միջամտությունները։

💙 Խոսում ենք նաև նախասրտերի ֆիբրիլյացիայի մասին՝ մեր ժամանակների ամենատարածված առիթմիաներից մեկի, անդրադառնալով դրա ռիսկերին, ինսուլտի կանխարգելմանը, հակամակարդիչ բուժման կարևորությանը և առողջ ապրելակերպի դերին։ Զրույցի ընթացքում պարզաբանում ենք, թե երբ կարելի է առիթմիան բուժել արմատապես, իսկ երբ՝ արդյունավետ վերահսկել՝ պահպանելով կյանքի բարձր որակը։

💚 Այս զրույցը բժշկության, գիտության և այն մարդկանց մասին է, ովքեր ամեն օր աշխատում են, որպեսզի սրտի ռիթմը մնա ճիշտ՝ բառի ամենաուղիղ իմաստով։

Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով: Հաճելի դիտում 💚💙

https://youtu.be/A3C4BE-ICys?si=ZfPdyVwDnLeHz-dg

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am

15/06/2026

🫀«ԿարդիոԼաբ»-ի այս արշավը առողջ սրտի մշակույթի մասին է՝ ավելի շատ շարժում, ավելի գիտակից ապրելակերպ և ավելի մեծ ուշադրություն սեփական սրտի նկատմամբ։

Միացե’ք ակտիվ կյանքի մեր շարժմանը՝ հանուն առողջ սրտի։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am

12/06/2026

🩺 CardioLab Podcast-ի հերթական թողարկման շրջանակներում բժիշկ - սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը ներկայացնում է, թե որոնք են սրտային սինկոպեների առաջացման պատճառները:

Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով: Հաճելի դիտում 💚💙

https://youtu.be/o2V52M4wQ3w?si=NIEnG-D_QHob-uXf

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am

11/06/2026

🩺 CardioLab Podcast-ի հերթական թողարկման շրջանակներում բժիշկ - սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը ներկայացնում է, թե ինչ անել ռեֆլեքսային սինկոպեի դեպքում։

Ամբողջական թողարկումը կարող եք դիտել ստորև նշված հղումով: Հաճելի դիտում 💚💙

https://youtu.be/o2V52M4wQ3w?si=NIEnG-D_QHob-uXf

📍Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am

11/06/2026

🎥 Առողջության մասին կարևոր տեղեկությունները՝ մեր մասնագետների նոր տեսահոլովակներում։ 💚💙

🥾 Քայլարշավները համադրում են ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդն ու բնության հետ կապը՝ նպաստելով սիրտանոթային համակարգի ...
10/06/2026

🥾 Քայլարշավները համադրում են ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդն ու բնության հետ կապը՝ նպաստելով սիրտանոթային համակարգի առողջ աշխատանքին, արյան շրջանառության բարելավմանը և օրգանիզմի ընդհանուր դիմացկունության բարձրացմանը՝ օգնելով պահպանել ակտիվ կենսակերպն ու բարձրացնել ֆիզիկական և հոգեկան առողջությունը:

📊 Գիտական տվյալների համաձայն՝ կանոնավոր քայլարշավներն ու ակտիվ քայլքը կարող են մինչև 20%-ով նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը և նպաստել կյանքի որակի բարելավմանը։

🫀ԿարդիոԼաբ-ի այս արշավը առողջ սրտի մշակույթի մասին է՝ ավելի շատ շարժում, ավելի գիտակից ապրելակերպ և ավելի մեծ ուշադրություն սեփական սրտի նկատմամբ։

Միացե’ք ակտիվ կյանքի մեր շարժմանը՝ հանուն առողջ սրտի։

📍 Ծիծեռնակաբերդի խճուղի ½, 303
📞 033 991 188 | 044 991 188
📩 [email protected]
🌐 cardiolab.am

Address

Tsitsernakaberd Highway, ½, 303
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37411991180

Alerts

Be the first to know and let us send you an email when CardioLab Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CardioLab Armenia:

Share