21/06/2026
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։
Ձեր ընտրած ճանապարհը կարևոր առաքելություն է, որը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև մեծ սիրտ, համբերություն և մարդասիրություն։
Ձեզնից յուրաքանչյուրն ունի իր կարևոր դերը՝ մարդկանց առողջության, հույսի և կյանքի որակի պահպանման գործում։
Շնորհակալություն ձեր անմնացորդ նվիրումի և ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար։
Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և նոր մասնագիտական ձեռքբերումներ։