Dr. Artur Avetisyan-Անոթային վիրաբույժ

Dr. Artur Avetisyan-Անոթային վիրաբույժ Անոթային վիրաբույժ, ինտերվենցիոն անգիոլոգ, ֆլեբոլոգ

Արթուր Ավետիսյան. փորձառու անոթային վիրաբույժ, ինտերվենցիոն անգիոլոգ: Ավարտելով Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը (1999 – 2005 )՝ գործունեություն է ծավալել տարբեր բժշկական կենտրոններում, փորձառության լավ դպրոց անցել և էլ ավելի մասնագիտացել իր գործում: Այսօր արդեն Արթուր Ավետիսյանն իր ոլորտում լավագույններից է: Նա երբեք չի բավարարվում ձեռք բերած

ով: Մշտապես ուսումնասիրում է անոթային վիրաբուժության ոլորտում ստեղծված նոր ու ժամանակակից մեթոդները և այն կիրառում բուժման ընթացքում: Իր գործին նվիրված բժիշկը մեծ փորձ ձեռք բերեց և անոթային վիրաբուժության նոր նվաճումներին ծանոթացավ՝ վերապատրաստում անցնելով Ավստրիայի ` Landenkrankenhaus Feldkirch-ի ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքում: Արթուր Ավետիսյանի մասնագիտական ու մարդկային բարձր որակների մասին են վկայում նաև հիվանդների՝ նրան ուղղված երախտագիտության ու շնորհակալության խոսքերը:

Խրոնիկ կոնքային ցավի համախտանիշը դա ցավային զգացում է որովայնի ստորին հատվածներում 6 ամիս և ավել տևողությամբ: Խրոնիկ կոն...
12/05/2026

Խրոնիկ կոնքային ցավի համախտանիշը դա ցավային զգացում է որովայնի ստորին հատվածներում 6 ամիս և ավել տևողությամբ: Խրոնիկ կոնքային ցավի պատճառ կարող են հանդիսանալ մի շարք գինեկոլոգիական հիվանդություններ, սակայն 14-40% դեպքերում ցավի պատճառը՝ կոնքի երակայն հիվանդությունն է, որը զարգանում է ձվարանային և կոնքի երակների լայնացման արդյունքում:
Հիմնականում տվյալ համախտանիշը դրսևորվում է ծանրության զգացումով և ցավով որովայնի ստորին հատվածներում, որոշ դեպքերում նաև ոտքերում, որը սովորաբար թեթևանում է պառկած դիրքում: Ցավը ավելի արտահայտիչ է լինում դաշտանի ժամանակ և սեռական հարաբերությունրից հետո: Շեքի և արտաքին սեռական շրթերի շրջանում հաճախ տեսանելի են լինում լայնացած երակներ, որոնք երբեմն տարածվում են նաև ազդրերի միջային և հետին մակերեսով:

Մեծ տրամագծի ատիպիկ տեղակայում ունեղող վարիկոզ լայնացած երակները երբեմն մեծ դժվարություն են ներկայացնում անոթային վիրաբո...
05/05/2026

Մեծ տրամագծի ատիպիկ տեղակայում ունեղող վարիկոզ լայնացած երակները երբեմն մեծ դժվարություն են ներկայացնում անոթային վիրաբույժի համար։ Այս դեպքերում լավագույն արդյունք հնարավոր է ստանալ համակցելով դասական ֆլեբէկտոմիան լազերային միջամտության հետ։ Այս դեպքում վիրահատությունից անցել է 6 ամիս։

26/04/2026

Արդյո՞ք ճիշտ է անտեսել տգեղ տեսք ունեղող ցանցանման (ռետիկուլյար)երակները և աստղիկները
#ռետիկուլյարերակներ

Նույնիսկ վարիկոզ հիվանդության ծայրահեղ փուլերում լազերային վիրահատությունը թույլ է տալիս շտկել խնդիրը և կանխել հետագա խո...
04/04/2026

Նույնիսկ վարիկոզ հիվանդության ծայրահեղ փուլերում լազերային վիրահատությունը թույլ է տալիս շտկել խնդիրը և կանխել հետագա խորացումը։ Այս դեպքում վիրահատությունից անցել է մոտ 3 ամիս։

Վարիկոզ հիվանդության բուժման բոլոր ժամանակակից մեթոդները հասանելի են Հայաստանում❗🔶Լազերային աբլացիա (EVLA)🔶Ռադիոհաճախայի...
26/03/2026

Վարիկոզ հիվանդության բուժման բոլոր ժամանակակից մեթոդները հասանելի են Հայաստանում❗
🔶Լազերային աբլացիա (EVLA)
🔶Ռադիոհաճախային աբլացիա (RF ablation)
🔷Սոսնձային օբլիտերացիա (Venous sealing)
🔷Մեխանոքիմիական աբլացիա (MOCA)
🔷Դուպլեքս վերահսկելի փրփուրային սկլերոթերապիա (UGFS)
➡️Վլ. Ավագյան բժշկական կենտրոն, Մոսկովյան 15
➡️Ավանտա նորարարական կլինիկա, Հերացի 1/1
#ЭВЛА #радиочастотнаяабляция #клееваяоблитерация #механохимическаяабляция

Սկլերոթերապիան հնարավորություն է ստեղծում ազատվել նույնիսկ բավական բարդ երակային ցանցերից, որոնք առաջացել են երկար տարին...
25/03/2026

Սկլերոթերապիան հնարավորություն է ստեղծում ազատվել նույնիսկ բավական բարդ երակային ցանցերից, որոնք առաջացել են երկար տարիների ընթացքում։ Այս դեպքում պրոցեդուրայից անցել է գրեթե 3 տարի և արդյունքը ակնհայտ է և կայուն։

Վերադառնում եմ աշխատանքի հերթական միջազգային կոնֆերանսից հետո💓
10/03/2026

Վերադառնում եմ աշխատանքի հերթական միջազգային կոնֆերանսից հետո💓

Վերջին սերնդի բիոմիմետիկ ստենտի կիրառման շնորհիվ հաջողվեց փրկել 68 տարեկան դիաբետիկ հիվանդի ստորին վերջույթը, որի կենսու...
15/02/2026

Վերջին սերնդի բիոմիմետիկ ստենտի կիրառման շնորհիվ հաջողվեց փրկել 68 տարեկան դիաբետիկ հիվանդի ստորին վերջույթը, որի կենսունակությունը վտանգված էր ազդրային զարկերակի բավական տարածուն աթերոսկլերոտիկ խցանման պատճառով։ Միջամտությունից անմիջապես հետո ոտնաթաթի ցավերը անցել են, հաջորդ օրը պացիենտը դուրս է գրվել կլինիկայից։
#стентированиеартерий

7 ամիս ռետիկուլյար երակների սկլերոթերապիայից հետո։ Վերացել են նաև երակային աստղիկները, մնացորդային պիգմենտացիա չկա
03/02/2026

7 ամիս ռետիկուլյար երակների սկլերոթերապիայից հետո։ Վերացել են նաև երակային աստղիկները, մնացորդային պիգմենտացիա չկա

23/01/2026

#վարիկոզ

Address

Moskovyan 15
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 13:00

Telephone

+37491387506

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Artur Avetisyan-Անոթային վիրաբույժ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share